Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի ուժեղ էին նաև դպրոցական տարիքիս, ու էդ էն դեպքում, որ բնագիտական առարկաների ուսուցիչներս խայտառակ վատն էին, իսկ հումանիտարների մեջ ահագին լավերը կային:

Բյուր, էս հարցում ես քո հետ ցավոք չեմ կարող վիճել: Բայց վստահ եմ, որ ճիշտ եմ:
Որովհետև ունենք կրթական համակարգ, որտեղ սովորելու տարբեր ստրատեգիաներ չեն ուսումնասիրվում, չեն խրախուսվում, էրեխեքին էլ փոքր տարիքից միանգամից տեսակավորում են հումանիտար ու բնագիտական: Ինձ էլ դպրոցական ժամանակ հումանիտարի մեշոկի մեջ էին խցկել ու համարյա սաղ դասատուներս համոզված էին, որ ես բժշկականում չեմ կարողանալու սովորել: Տո սովորելը որն ա, չեմ կարողանալու ընդունվել: