Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ գիտես, քեզ ո՞վ ա ասել, որ չունեն Ես ահագին մարդ գիտեմ, որ երկրորդ, երրորդ կրթություն ունի, ու ունի:
Հետո հարցը մենակ դիպլոմը չի: Կան որ դիպլոմ չունեն, բայց շատ ավելի են խորացել, քան էդ դիպլոմավորները:
Արտ, էդ լեզվաբան-ֆիզիկներից ու բժիշկ-ֆիզիկներից ոչ մեկը ֆիզիկայից բացի ուրիշ կրթություն չունի: Բայց եթե նույնիսկ ունենային էլ, հայկական կրթական համակարգն էնքան տխուր վիճակում ա, որ դա բան չի նշանակում: Ես տեսել եմ լիքը վայ-լեզվաբանների, որ տուֆտելով դիսերտացիա են պաշտպանել, բայց նույնիսկ ամենապրիմիտիվ լեզվաբանական հետազոտական մեթոդներից խաբար չէին:

Իսկ ինչ վերաբերում ա դիպլոմավորներից շատ խորանալուն, ապա ակադեմիական գիտելիքը շատ, ահավոր շատ տարբերվում ա ոչ ակադեմիական գիտելիքից: Դիպլոմ ոչ թե տալիս են հազար հատ գիրք կարդալու համար, այլ կոնկրետ աշխատանք կարողանալ անելու համար: Էդքան խորացողները սովորաբար մենակ կարդում են: Հա, ես էլ գրականություն եմ շատ սիրում ու լիքը կարդում եմ, երբեմն գուցե ավելի շատ, քան գրականության ուսանողները, բայց ոչ մի դեպքում ես գրականագետ չդարձա, որովհետև համապատասխան ակադեմիական աշխատանք չունեմ: