Տրիբուն-ի խոսքերից
Նորմալ երկրներում երևի հա։ Բայց էսօր Հայաստանում նենց վիճակ ա, որ ոչ մի տեղ չընդունվածները ընդունվում են մանկավարժական, հետո իրանց ուղարկում են դպրոցներ, որտեղ աշխատավարձը 25.000 դրամ ա, ոնց որ էս թեման բացողն ա ասում։ Երկու տարի աշխատելուց հետո նույնիսկ իրանք չեն դիմանում ու դուրս են գալիս դպրոցից։ Դպրոցում մնացածները մի դրույքը սարքում են երկու դրույք որ համ բացակա դասատուի տեղը փակեն, համ էլ իրանց 25.000-ը սարքեն 50.000, որը շատ նորմալ ու մարդկային ցանկություն ա: Արդյունքում ինֆորմի դասատուն համ էլ կրոնի պամություն ու իտալերեն ա դասավանդում, բայց հայերեն քերականությունից էնքան ա հեռու որքան փիղը բալետից։ Ու ես սա ասում եմ ոչ թե էս թեմայի հեղինակի պահով, որին մարդկայնորեն հասկանում եմ, այլ իմ երեխեքի պահով, ովքեր դպրոց են գնում ու էտ պրոբլեմի հետ մենք ամենօրյա շփման մեջ ենք։
Էջանիշներ