բա հլա էս նայեք
բա հլա էս նայեք
Ինձ թվում ա սրանք փորձել են հեղաշրջում անեն, մեկն ու մեկը ծախվել ա իշխանություներին, եկել բռնել են բոլորին:
Նախագահի նշանակած ԱԱԾ պետին չեք հավատում, գերագույն գլխավոր հրամանատարի ղեակավարությամբ իրականացված հակաահաբեկչական գործողությանը չեք վստահում, բա ինչի՞ եք տենց կպած էտ նախագահի ինստիտուտը կարևոր համարում։ Հենա, կրիտիկական վիճակ ա Երևանում, եքա բանդայա բացահայտվել, բայց սաղովի ներկայացում եք դա համարում։ Բա էլ ու՞մ բողկին ա ձեր նախագահը, իրա հրամանատարությամբ, պատերազմով ու ազգային անվտանգությամբ։
anhush (27.11.2015)
Արթուր Վարդանյանի հարցազրույցը հուլիսին։ Լավ տղա է երևում․․․
Հ․Գ․
ու առաջարկում եմ փոխել էլի թեմայի վերնագիրը․․․
Ինչի՞ ընգեր: Որ հպարտանում եմ իմ ազգային անվտանգության ծառայության անբասիր ու հայրենասեր գործունեությամբ, էտ տրոլինգ ա՞: Պիտի անպայման ՈՉ-ի շտաբ լինեմ, որ նորմալ ընկլավի՞։
Բա որ էտ ահաբեկչական խմբավորման էն շիզոֆռենիկ աղջիկները էն նռնակներն առնեին ու ՈՉ-ի շատբները պայթացնեին կամ հզոր միտինգներից մեկը հարամ անեին, դուրդ կգա՞ր։
Որպես հակադիր կողմ՝ չեմ ների
Ավելի շուտ հիվանդագին ա մարդկանց տեսակետները չլսելով պիտակ կպցնելը:
Մի քանի դրվագ, թե ինչի կա սենց անվստահության մթնոլորտ.
1. Խոսքը գնում ա մի օպերացիայի մասին, որը բավական տարօրինակ ա: Մասնավորապես.
-- կադրերից հասկացվում ա, որ տուն ներխուժողները չեն անհանգստանում, որ կարող է հակահարված լինի, որն իսկապես չի լինում, ու էդ էն դեպքում, որ ըստ տրվող ինֆորմացիայի մինչև ատամները զինվածների հետ գործ ունենք:
-- ձերբակալելուց անմիջապես հետո տասնյակ լրագրողների թողնում են տուն մտնել, որոնք բազում մատնահետքեր են թողնում, դոստում են ունենում տան իրերին և այլն, էդ էն դեպքում, որ նման տարածը պետք է պլոմբվեր ու երկար ժամանակ էնտեղ խուզարկումներ պետք է արվեին:
2. Տրվող ինֆորմացիայից պարզ ա դառնում, որ էս խմբավորման մասին վաղուց հայտնի է, բայց օպերացիան անցկացվում է մի տարօրինակ ժամանակաշրջանում, որը համընկնում ա հանրաքվեին նախորդող շրջանին, ու էս տարօրինակությունն ավելի ա ընգծվում, քանի որ իշխանության արբանյակ լրատվամիջոցները, «քաղտեխնոլոգներն» ու այլոք ինֆորմացիա են սղացնում, որ խմբավորումը կապ ունի ընդդիմադիր ինչ-որ կուսակցության հետ, որ էնտեղ «Ոչ»-ի պաստառներ են հայտնաբերվել և այլն:
3. Արբանյակ լրատվամիջոցները ինֆորմացիա են սղցնում նաև ահաբեկչության մասին: Բայց ի հակադրություն սրա ԱԱԾ հաղորդագրության մեջ նման բան չկա, ավելին, նրանց վրա դրված հոդվածները ահաբեկչության հետ կապ չունեն: Էս դեպքում ԱԱԾ-ն պետք է պահանջեր էդ լրատվամիջոցներին հերքեր ահաբեկչության մասին թեզերը՝ խուճապ չառաջացնելու համար, կամ էլ պետք է հաստատեր: Լռությունն էս դեպքում հանցավոր է:
4. Իրավապահ մարմինները վաղուց հեղինակազրկված են մեր մոտ, ու նույնիսկ լուրջ բան լինելու դեպքում մարդիկ ակամա չեն վստահելու, ու սա խայտառակ ցավալի փաստ է: Բայց էդ անվստահությունը հետևանք է նրան, որ բոլորն էլ գիտեն, որ
-- ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ներգրավված են եղել բազմաթիվ քաղաքացիների վախացնելու, գլխներին գործեր սարքելու մեջ,
-- Այս ուժերը բազմիցս ժողովրդի դեմ են հանվել բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ, գործել են իրավական հարթությունից դուրս,
-- Ամեն կերպ պաշտպանել ոչ լեգիտիմ իշխանավորների շահերը,
-- և այլն:
Ու սա ամբողջը չի:
Սրանից հետո հիվանդագին համարել մարդկանց անվստահությունը հենց հիվանդագին դրսևորում է:
Թե չէ որ զինված խմբերը պետք է բացահայտվեն, որ պետք է ձերբակալվեն, որ պետք է զենքն առգրավվի, կարծում եմ ոչ մեկն էլ չի վիճարկի: Միայն թե այդ ամենը եթե արվի առանց սենց աղաղակող ու շեղող դրվագների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Յանի մի ընդդիմություն էլի լինեն, ոգևորվել մեջտեղ են ընգել։ Վրեքը ուշադրություն դարձնող չկա, իրանք իրանց մեջ են քցում։ ԱԱԾ-ն հանցավոր խումբ ա բացահայտում, ասում են, ներկայացում ա, որ կապեն ընդդիմության հետ։ Պետավտոտեսուչը սխալ կայանման համար տուգանքա գրում, ասում են մեր միտինգը հանցավոր իշխանությունները խոչընդոտում են։ Ես չեմ, դու ես, աղոթասեր Րաֆֆին, երկխոսասեր Զուրաբյանը, ու բլնգյած Սծյոպիկը․ ո՞նց կարան հերիք չի ընդդիմություն լինեն, մի հատ էլ վտանգ ներկայացնեն իշխանությունների ու հանրաքվեի համար։
Մի ընդդիմության ղեկավարը, որ տասը տարվա մեջ լրատվամիջոցներին մի հատ հարցազրույց չի տվել, ո՞նց կարա իշխանություններին մեղադրի թափանցիկ չլինելու ու ժողովրդից կտրված լինելու մեջ։
http://www.panorama.am/am/news/2015/11/27/աած/1487906Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքով վնասազերծված խումբը իր զինվածությամբ, անձնակազմի քանակով, դաժանությամբ նմանը չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նա տեղեկացրեց, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարների աղբյուրներն այս պահիին փորձում են պարզել:
«Գումարները տրվել են Հայաստանի հանրապետությունում, բայց դա պետք է պարզենք», -հավելեց ԱԱԾ պաշտոնյան:
Նրա խոսքով, խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց միջև:
«Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագրեր: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, իշխանության առանձին ճյուղերի, ու պետական մարմինների դեմ», -հավելեց ԱԱԾ պետի տեղակալը` նախաքննության գաղտնիությունից ելնելով չմանրամասնելով այլ տվյալներ:
Show must go on!
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (27.11.2015)
Հա Նաիրա Զուրաբյան, Լիսկայի տղեն քեզ ի՞նչ ա արել։ Իմ իմանալով մարդը հայտնի բնապահպան ա։ Մի երկու օր առաջ էլ ՀայԱնտառ-ում գործ են տվել։ Անհիմն մեղադրանքներդ քեզ պահի։
Մարտի մեկի հետ կապված էլ, կարծեմ ընդդիմությունը երկխոսեց Սերժի հետ որ ջրվի գնա, մարդասպաններից մեկի հետ էլ համագործակցում էր։ Հիմա ի՞նչ անենք, Զուրաբյանին բռնենք տաս տարի տա՞նք։ Կասեք ռեպրեսիայա, չէ՞։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ