User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Հայաստանում կանխվել է ահաբեկչական գործողություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում կանխվել է ահաբեկչական գործողություն

    Ըստ shamshyan.com
    Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. ԱԱԾ-ի և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել են մինչև ատամները զինված 10 քաղաքացու. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ2015.11.25 09:51 46735 դիտում
    Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. ԱԱԾ-ի և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել են մինչև ատամները զինված 10 քաղաքացու. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
    Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

    Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում:

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում:

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:

    Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

    Մանրամասները՝ քիչ ուշ:
    Դեռ ոստիկանության կողմից որևէ հայտարարություն չկա։
    Սպասենք մանրամասների։

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղբյուր՝ panorama.am

    ԱԱԾ. Հանցավոր խմբի անդամները ձերբակալվել են

    Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

    ԱԱԾ-ից հայտնեցին, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

    Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

    ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

    Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ բան: Չի ասվումով են, ինչ են

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԱԱԾ հաղորդագրության մեջ տեռակտի մասին խոսք անգամ չկա: Չբացառելով, իհարկե, նման հնարավորությունը, հակված եմ համարել, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին մեր ԵԶ լրագրողները սենսացիա են անում, քլիքեր հավաքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.11.2015), Sagittarius (26.11.2015), Աթեիստ (25.11.2015), Տրիբուն (25.11.2015)

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նկարները բացում են

    http://168.am/2015/11/25/566415.html...MfbEU.facebook

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.11.2015), Sambitbaba (26.11.2015)

  8. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց երեկվանից ոստիկանները քաղաքում տեսանելի շատացել են: Տեռակտոտի սպասման վիճակի նման ա:
    Կարճ
    Կոնկրետ

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց երեկվանից ոստիկանները քաղաքում տեսանելի շատացել են: Տեռակտոտի սպասման վիճակի նման ա:
    Մլիցեքն էլ են շատացել, խոսակցություններն էլ են շատացել, վախի ու խուճապի մթնոլորտն էլ ա շատացել, ընդդիմության հետ կապի շշուկներն էլ են շատացել: Մնում ա հասկանալ, թե էս իրավիճակն ում ա ձեռնտու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էդ ՀԿ-ն ղժժ ա, եթե մինչև հիմա չեք ջոգել
    I may be paranoid but no android!

  12. #10
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էդ ՀԿ-ն ղժժ ա, եթե մինչև հիմա չեք ջոգել
    Բա հիմա ով ա փրկելու մեր գենոֆոնդը :-(
    SWTS

  13. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էդ ՀԿ-ն ղժժ ա, եթե մինչև հիմա չեք ջոգել
    Ինչ մեղքս թաքցնեմ, ես հորս արեվ մտածում էի լուրջ ա։ Դե էս ախմախ երկրում արդեն ոչ մի բանը զարմանալու չի։ Եթե Սաշիկը կարա սահմանադրություն գրի, կույս կնանիք էլ ՀԿ կունենան, հայտարարություն կանեն։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.11.2015), LisBeth (27.11.2015), Mephistopheles (28.11.2015)

  15. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ մեղքս թաքցնեմ, ես հորս արեվ մտածում էի լուրջ ա։ Դե էս ախմախ երկրում արդեն ոչ մի բանը զարմանալու չի։ Եթե Սաշիկը կարա սահմանադրություն գրի, կույս կնանիք էլ ՀԿ կունենան, հայտարարություն կանեն։
    Մինչև հիմա էլ լիքը մարդ մտածում ա, որ լուրջ ա, բայց իրենք շատ նուրբ ու խելացի ձևով բոլորին տռոլլինգ են անում Կողքից էլ մի հատ ուրիշ ՀԿ կա, «Կույս տղամարդկանց միավորում»
    I may be paranoid but no android!

  16. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ մեղքս թաքցնեմ, ես հորս արեվ մտածում էի լուրջ ա։ Դե էս ախմախ երկրում արդեն ոչ մի բանը զարմանալու չի։ Եթե Սաշիկը կարա սահմանադրություն գրի, կույս կնանիք էլ ՀԿ կունենան, հայտարարություն կանեն։
    ՀԿ-ն ղժ չի... երկիրն ա ղժի վերածվել... սենց երկրում էդ ՀԿ իշխող մեծամասնություն կարա լինի

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.11.2015), Տրիբուն (28.11.2015)

  18. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ դեպք


    Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ պայուսակում պայթուցիկ է, սակայն հայտնաբերվեց մանդարին


    Այսօր՝ նոյեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահամաններում Արամ Խաչատրյան համերգասրահի դիմաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ծառայություն կատարելով ՃՈ անշարժ պահակակետում նկատում են նստարանի վրա կասկածելի պայուսակ և ահազանգում են ոստիկանություն:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:

    Տեղում էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը:

    Ոստիկանները պարզել են, որ նշված պայուսակը պատկանում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ 82-ամյա Հրանուշ Մնացականյանին, ով համերգասրահ մտնելով պայուսակը մոռացել էր նստարանին: Պայուսակում հայտնաբերվել է մանդարին և ջրի շիշ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.11.2015)

  20. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մեկ դեպք
    Չհասցրի
    Եկել էի էդ դնեի, բացել ա մի այլ կարգի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  2. Ահաբեկչական պայթյուն «Դոմոդեդովոյում»
    Հեղինակ՝ Universe, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.01.2011, 18:57
  3. "Դրո" ահաբեկչական կառույցը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 17:09
  4. Հայաստանում պառկուռ տեղ կա՞
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •