Լավ ֆիլմը երկար պատմություն ա, բայց կարամ հաստատ ասեմ, որ եթե ֆիլմը մենակ սիրուն լինի ինձ չի հետաքրքրի, ես չեմ կարողանա հաստատ երկար մենակ սիրուն ֆիլմ նայել, եթե ինքը մոնոտոն սիրունություն ունենա, մաքսիմում մի 20 րոպե նայեմ ու նույն հենց էս քո ֆիլմը ահավոր հոգնեցնող էր մինչև ֆիքսել եմ նույնիսկ՝ 46-րդ րոպեն, որտեղ մի բան փոխվեց, դրանից հետո բացի սիրունից ինքը նաև ասելիք ուներ ու հետաքրքրացավ, բայց լիքը նյարդերից թույլ մարդիկ հաստատ կանջատեին 10-րդ րոպեից հետո:
i wanted to destroy something beautiful
Բերսերկեր (19.11.2015)
The Village-ը չեմ նայել, ոչ էլ մեր մեջ ասած ցանկություն ունեմ նայելու: Նայթ Շյամալանից մեղմ ասած զզվում եմ, ինքը մի հատ լավ կինո ունի՝ 6-րդ զգայարանը, իսկ դրանից հետո մենակ աղբ ա արտադրել:
Բրոուդիին մենակ Detachment-ում ու Դաշնակահարում եմ սիրում, ինքը շատ տարբեր կինոներում է խաղացել, բայց ոչ մեկում առանձնապես չի տպավորվել: Վերջերս էլ Սարիկ Անդրեասյանի ֆիլմում էր խաղացել, ինչը երևի իր կարիերայի ամենացածր կետն էր…
I may be paranoid but no android!
Աղոթքներ Բոբիի համար- վատ նկարած ֆիլմ էր, էնքան ափսոս ա, գաղափարը շատ լավն էր, կարային ավելի լավ նկարել
Միասեռականության թեմայով երկու ֆիլմ էլ հիշեցի, որոնց գաղափարները լավն էին, բայց վատ նկարած ու վատ դերասանական խաղով
Մեկը Elena undone, 2010 թվի նկարած, չնայած սրա մեջ թույն տեսարաններ կային, մյուսը` The Truth About Jane, 2000 թվի, սա ընդհանրապես ահավոր էր
Blessed the poison which brings the end
Վոլտ, ես մի քիչ ներողամտորեն եմ մոտեցել էս ֆիլմին, որովհետև ոչ թե խաղարկային ֆիլմ էր, այլ հեռուստատեսության համար նկարահանված: Ֆիլմի բյուջեն փոքր էր, դերասանական կազմը խղճուկ, մենակ Սիգուռնի Ուիվերն էր հայտնի, սյուժեն էլ մի եսիմ ինչ չէր: Բայց նույնիսկ էս դեպքում Սիգուռնիի խաղը հերիք էր ֆիլմը փրկելու համար, իսկ վերջը շատ հաջողված էր:
I may be paranoid but no android!
Ապրի Վոլտերայի սանտան, շատ լավ ֆիլմ էր !!!
Վոլտերա (16.11.2015)
Ժո՜ղ, անհամբեր ենք արդեն. մեկդ նայեք գրեք, քննարկելիք ունենանք:![]()
i wanted to destroy something beautiful
Cassiopeia (16.11.2015)
Ես հըլը հեչ չեմ հասցնում, էս մի կիրակին էր, բայց կինոյին չհասավ։
Վերջը պտի հեռախոսիս մեջ գցեմ, ճամփեքին նայեմ ։)
Նենց էլ կինոյա, որ հեչ չի տրամադրում նստել նայելու։
Միակ բանը, որ հույներից հավանում եմ, իրանց դիցաբանությունն ա։
64 թիվ, անգույն, ու անհետաքրքիր ներածություն։
Грек Зорба
![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 16.11.2015, 18:12:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
մարիօ (16.11.2015)
մարիօ (16.11.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ