Full Metal JacketՖիլմը Վիետնամի պատերազմի մասին է: Ավելի ճիշտ` Վիետնամի պատերազմում իրենց քիթը խոթած ամերիկացիների: Կարելի է երկու մասի բաժանել` առաջին մասում ցույց է տրվում, թե ինչպես են պատրաստում US Marine Corps-ի զինվորներին , իսկ երկրորդ մասում` իրենք արդեն Վիետնամում եմ: Առաջին մասն անտանելի լավն էր. իմ համար ֆիլմի հիմնական հետաքրքրությունը և կուլմինացիան հենց առաջին մասում էին:
1987թ, ԱՄՆ
ռեժիսոր` Սթենլի Կուբրիկ
Ֆիլմը սկսում ա իմ համար մի սարսափելի, բայց սիրուն կադրով. սիրուն, երկար մազերով տղերքին քաչալացնում են, դարձնում ստանդարտ դախ դեմքեր:![]()
US Marine Corps-ում բոլոր զինվորները անցնում են սերժանտի ձեռքի տակով, ով առիթը բաց չի թողում յուրաքանչյուրին ստորացնելու: Իր էս խոսքերը` «There is no racial bigotry here! You all are equally worthless» լրիվ բնութագրում են ամեն ինչ: Էնտեղ պատրաստում են մարդկանց, ովքեր կարող են գնալ ու հանգիստ սրտով ում ասես սպանել:
Սյուժեում ահագին շեշտադրված են զինվորների երկուսի` Ջոկերի ու Գոմեր Փայլի կերպարները: Վերջինը ավելորդ քաշով, թեթև մտավոր խնդիր ունեցող տղա է, ով անընդհատ խնդիրներ է ունենում զինվորական պատրաստվածության ընթացքում, ու զարմանում ես` թե ինքը ոնց ու ինչու է էդտեղ հայտնվել: Ինչ-որ պահից, գեներալը սկսում է իր սխալների համար պատժել ոչ թե իրեն, այլ մնացածին: Ու էդտեղից սկսվում ա ամբողջ շիլան: Բանակում բոլորի, նույնիսկ ամենամտերիմների կողմից բուլլիինգի ենթարկվելու հետո, Փայլը լրիվ փոխվում է: Թեև սպասում էի կուլմինացիային, բայց մեկ է` հոգեբանորեն ահագին ազդեցիկ էր:
Բանակային կադրերը արտակարգ սիրուն էին, կերպարները` հետաքրքիր, իսկ դերասանական խաղը վերջն էր:
Երկրորդ մասում տղաներն արդեն Վիետնամում էին: Մեծ մասը հետևակում էին, իսկ Ջոկերը ռազմական լրագրող էր: Ինձ ամենադուր եկած մասերից մեկն էն էր, որ հաղորդում են նկարահանում պատերազմի մասին, ու զինվորներն իրենց կարծիքն են ասում: Դա ահագին բան ա ասում ԱՄՆ վարած քաղաքականության, իրենց դիրքորոշման կամ դրա բացակայության մասին: Սենց պարզ տեսնում ես, թե ոնց են մարդկանց մսագործ սարքում, համոզում, որ գնացել են են լավ բան անելու, վիետնամցիքին փրկելու, ու միևնույն ժամանակ ոմանք մարդկանց անխնա վերացնում են: Ի տարբերություն առաջին մասի, երկրորդ մասն ինձ համար հստակ կուլմինացիա չուներ: Իհարկե, վերջին մասը` միայնակ սնայպերի ու ամերիկացիքի մի ջոկատի հրաձգության տեսարանն ահագին հետաքրքիր է, բայց դե էս մասը նախորդ մասի հզորություն չուներ:
Տեղ-տեղ Ֆորեստ Գամփին եմ նմանացրել. թե՛ բանակային տեսարանները, սերժանտի խոսելու ձևը, թե՛ Վիետնամի պատերազմից որոշ մասեր: Դե քանի որ սա ավելի հին է, կարող է և Գամփի ռեժիսորն ահագին ազդվել է սրանից:
Հա, մեկ էլ ֆիլմի երկխոսություններն էին արտակարգ լավը: IMDB-ում 9/10 եմ գնահատել, դա նայելուց միանգամից հետո է եղել, ահագին տպավորված էի: Կարծում եմ` հնարավորության դեպքում էլի կնայեմ, մարդկանց էլ անպայման խորհուրդ կտամ:
Շնորհակալություն Սանտայիս էս կինոն խորհուրդ տալու համար: Հիմա անցնեմ գուշակություններիս. ահագին «տղայական» (խտրականություն չեմ դնում, բայ դժվար Մարին, Մուշուն կամ Բյուրը խորհուրդ տված լինեն) կինո էր: Քանի որ Աթեիստը Բոբբին էր ասել, Ռուֆուսը, ջոկել եմ, թե ում Սանտան էր, Տրիբունինն էլ` գիտեմ, մնում են Յոհանն ու Բերսերկերը: Բայց էս մի տեսակ յոհանական չի, եսիմ, դրա համար էլ համարյա վստահ եմ, որ Բերսերկերն ա:![]()



Մեջբերել
մի անգամ նայելու ֆիլմ ա, առանց ինչ-որ տպավորություն թողնելու, բայց ոչ ձանձրալի:




Էջանիշներ