User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Կինոսանտա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Central do Brasil-ի մասին ես էլ գրեմ:
    Մուշույի ոնց հասկացա առաջի ռեվյուն էր, բայց ես մեկ ա ասեմ, որ իմ համար բրազիլական կինո ու բրազիլական սերիալ հասկացությունները շատ տարբեր են ու համ էլ ընդհանրացնելը էդքան էլ ճիշտ բան չի էս դեպքում, որովհետև էս կինոն ոչ մի կապ չունի բրազիլականի մեր պատկերացումների հետ: Ֆիլմը Դորա անունով մի միայնակ կնոջ մասին է, որ մարդկանց փոխարեն նամակներ գրելով է գումար վաստակում և իրեն ծանոթ մի տղայի՝ Խոսեի մոր մեռնելուց հետո որոշում է տղային օգնել, որ գտնի հորը: ՈՒ էդտես սկսվում են իրենց խառը հարաբերություններն ու ճամփորդությունը:
    Էս ֆիլմի առաջին երևի մի րոպեն ինչ ասես արժի, էն որ նամակներն էին թելադրում ու ասեմ, թե ինչի: Որովհետև շատ դժվար բան ա մեջդ պահելը էդքան պատմություններ ու կյանքեր ու շատ ավելի դժվար է դրանք սրտին մոտ չընդունել եթե գոնե մի քիչ էմփաթիայի զգացողություն ունես: Ես նախորդ տարի մի կազմակերպությունում լուսանկարիչ էի աշխատում ու օրական մի երեք տուն էի գնում Գյումրիում ֆոտոշարքեր անելու ու էդ ընթացքում չեմ էլ ուզում հիշել, թե ինչեր էի ապրում էդ մենակ ու լքված մարդկանց նկարելուց, հետո ժամերով մտքումս մնում էին իրենց պատմությունները, արցունքներն ու խնդրանքները. էդ նամակ գրող կնոջը երևի դրա համար եմ շատ լավ հասկանում, որովհետև հետո չես իմանում, թե որտեղ թաքցնես էդ պատմությունները, որ անընդհատ չհիշես ու քրքրվես:
    Բայց, ինչքան էլ, որ ես հասկանամ Դորային ինքն իմ համար վատ կերպար էր, մինչև վերջ էլ չսիրեցի իրեն ու ընդհանուր ֆիլմում մի տեսակ չսիրվող կերպարներ էին բոլորը, ոնց որ ռեժիսորը հատուկ արած լիներ, որ հակակրանք առաջացնեին: Մի պահ էլ կար, էն որ էն բարի ձյաձյան թողեց գնաց, լացս գալիս էր, մտածում էի՝ ինչ աբիդնի ա գրողի տարածը: Ֆիլմի ընթացքում անընդհատ հիշում էի Տակեշի Կիտանոյի Կիկուջիրո-ն, որովհետև շատ նման են, համարյա նույն սցենարն է, բայց էնտեղ կերպարները սիրվող են: Եթե չեք նայել, էս էլ նայեք ժող:
    Ֆիլմն ընդհանուր շատ կոպիտ ա նկարված, երևի դրա համար Մուշույին դուր չի եկել, բայց մի պահ կա, որ գլխավոր դերերի մեջ հարաբերությունները էնքան նուրբ ու սիրով են, որ էն սկզբի կոպտությունները մոռացվում են: ՈՒ դա ինձ դուր ա գալիս, որովհետև ռիթմ ա տալիս ֆիլմին ու շատ միատոն չի ստացվում: Նուրբն ու սենտիմենտալը խնդրում եմ չխառնել, ընդհանուր շատ «տղա» կինո էր(չհարցնեք, թե էդ որն ա, չեմ կարողանա բացատրել):
    Հա, մեկ էլ mushu չես ուզու՞մ գուշակես, թե ով էր Սանտադ:
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (12.11.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 3
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 125
    Վերջինը: 06.02.2017, 19:15
  3. Կինոսանտա 2
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 255
    Վերջինը: 24.09.2016, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •