Աթեիստ (09.10.2015)
Աթեիստ (09.10.2015)
Արտ, էս ինչ ասում էս, լավ ես ասում, բառ առ բառ համաձայն եմ ու նույն տրամադրվածությունը ունեմ։ Բայց մտածում եմ, էս քաղաքական պայքարը որ գնում ա, արդեն նմանվում ա գլխով պատին խփելուն՝ ընդհանուր հաշվով փոփոխության վեկտորը հակառակ ա ուղղված։
Ես սենց բան եմ հասկացել ինքս ինձ համար․ մարդիկ զգացմունքային են ու ի բնե լավին, կատարյալին ձգտող․ եթե լավ բան ես ասում ու լավ ես ներկայացնում, մարդիկ արագ արձագանքում են, մասսայաբար անձնազոհության են գնում հանուն էդ լավ բանի։
Հետևաբար, եթե կպած մի բան ես ուզում հասկացնես մասսաններին, վրոդի սաղ ճիշտ ես ասում, բայց ոչ մեկ տեղից չի շարժվում, ուրեմն մի բան սխալ ես անում, արած–ասածիդ մեջ մի բան էն չի։ Գուցե բովանդակության կամ արտահայտման ձևի մեջ (ինչը վերջին հաշվով էլի բովանդակություն ա)։
Ինձ էս միտքը օգնում ա չբողոքել իրավիճակից, «թշնամու» հզորությունից, շրջապատող մարդկանց «անտարբերություն/հիմարությունից» ու շարունակել լուծումներ փնտրել։ Մարդիկ չեն անտարբեր․ ես եմ վատ անում ինչ որ անում եմ։
Մի քիչ վերացական ստացվեց երևի, բայց ինձ թվում ա մեր քաղաքական դաշտում էլ կիրառելի ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Շինարար ախպեր, ներող մի հատ խորհուրդ տամ: Ուրեմն դու ամեն-ինչ շատ ճիշտ ես արել ու շարունակի նույն ձևով:
Էն, որ դու, քո նման ունիկալ մասնագիտության տեր տղեն, Հայաստանում գործ չի ճարել, շատ նորմալ ա, ու հին ու նոր Սահմանադրության հետ ոչ մի կապ չունի: Կապ ունի նրա հետ, որ Հայաստանը տնտեսություն չունի ու տնտեսական զարգացման ոչ մի հեռանկար էլ չունի, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը, նույնիսկ տեսականորեն, թաղվել ա էն օրը, երբ ԱԺ-ն գլուխը կախ, ոչխարի պես, քվերակեց ԵՏՄ-ին միանալու օգտին: Հիմա Հայաստանը կմնա հին սահմանդրությամբ, թե կունենա նոր ավելի վատ կամ ավելի լավ սահմանադրություն, ոչ մի բան էականորեն չի փոխելու: Մնալու ա նույն քաքը, քանի որ գլխավոր, հիմնական, առանցքային միջոցառումն արդեն արված ա - Հայաստանը խորապես ու անդառնալիորեն ներմղված ա Ռուսաստանի քամակի ամենամութ ու բուրումնավետ անկյունները: Ու դրա պատասխանատուները բոլոր նրանք են, որոնք դրան կողմ են եղել: Իսկ էն, որ հիմա դրանց մի մասը կողմ ա նոր սահմանդրությանը, մյուս մասը դեմ ա, իրանց իրարից խիստ տարբեր չի սարքում, պատասխանատվությունն էլ չի նվազեցնում:
Այսինքն, դու վերադառնալուդ մասին էլ կարաս հանգիստ մոռանաս, ու էտ ուղղությամբ քո վրա աշխատի, ուզումա երկու տարի հետո լինի, ուզում ա քսան տարի հետո:
Շինարար (09.10.2015)
Տրիբուն ձյա, հարգում եմ էդ տեսակետն ունենալուդ իրավունքը, բայց իմ կողմից ասեմ, որ համարում եմ ընդամենը չափազանց հոռետեսություն, ինքս համարում եմ, որ Հայաստանն ունի զարգանալու հնարավորություն ու զարգանալու՛ է, զարգացնելու՛ ենք: Ռուսաստանի քամակից էլ հանելու՛ ենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայաստանը իհարկե ունի զարգանալու հնարավորություն ու զարգանալու է, ուղղակի որոշ էգոցենտրիկ մարդիկ (այդ թվում` ես) էդքան ներվեր չունեն այդ զարգացման մեջ ներդնելու կամ էլ հավայի ժամանակ վատնելու մինչև լավ օրերի գալը ու ցվրվում են այնտեղ, որտեղ ավելի ադեկվատ աշխատանքային շուկա ու հնարավորություններ կան։ Ես լավատեսորեն ձգեցի մինչև 40 տարեկանս ։Ճ
Չնայած վերջին այցելությունիցս Հայաստան ահագին դրական էի տպավորված, ահագին բան փոխվաձ էր, շադ սիրեցա, շադ աղվոր էր… Կեցցե Սեր… էհ ինչ եմ ասում…
Si vis pacem, para bellum
GriFFin (10.10.2015)
Վիշապ ձյա, մեծ-մեծ չխոսեմ, կարող ա մի օր ես էլ «չձգեմ», գա նենց վիճակ, որ քո նման ես էլ որոշում կայացնեմ: Ուղղակի կարծում եմ, որ ինչքան ձգում ենք պիտի պայքարենք, ու դա իրա արդյունքը տալու ա: Ես որ էս պահին ինձ չեմ տեսնում ստեղից դուրս, ոչ թե որ ուրիշ տեղ ավելի լավ չեմ զգա կամ չեմ հարմարվի, այլ որտև ուզում եմ ստեղ ամեն ինչ կարգի բերեմ:
Խոսակցությունը մի տեսակ սխալ հունով ա ընդանում: Շինը նենց արձագանքեց, ոնց-որ ես արտագաղթողին մեղադրած լինեի: Իրականում ես էն մարդկանցից եմ, որ որևէ արտագաղթողի մեղադրելու իրավունք ինձ չեմ վերապահի: Ես համակարգին եմ մեղադրում, ստեղծված պայմաններին, որոնք փոխել եմ ուզում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նայած Չուկ, նայած… թե ոնց ես պայքարում։ Օրինակ նայում եմ, լիքը ջահել–ջիվան խելացի աչքերով ժպտադեմ երիտասարդներ այնպես ժպիտով ու ջերմագին հավատում են այդ «Ոչ»–ին ու իրենց հաղթանակին, կարծես Սերոժի անցկացրած ընտրություններին առաջին անգամ են ականատես լինելու։ Կամ էլ նրանք կեղծում են ու դերասանություն են անում։ Կամ էլ իրականությունից դուրս երազում են։ Երազ իմ երկիր, հաաայրենի…
Si vis pacem, para bellum
Վիշ ջան, էս քաղաքականության թեմա չի, Շինը ուրիշ բաժին ա բերել, դրա համար շատ կարճ գրեմ: Եթե հետևես նախաձեռնողների հարցազրույցներին, ապա կտեսնես, որ միշտ դիտարկվում ա տարբերակը, որ իրանք կեղծելով անցկացնելու են ու նշվում ա դրա հաջորդ քայլի մասին: Ու նենց չի, որ էդ հաջորդ քայլի համար էլ պնդում են, թե հաղթանակ ա լինելու: Ինքս համոզված եմ, որ ինչքան շարժումն ուժեղանա, էնքան խախտումների մակարդակը կմեծանա ու ամեն գնով կանցկացնեն: Բայց էդ չի նշանակում ձեռները ծալել ու նստել ա պետք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա… դե թեմայից դուրս հետաքրքիր ու կարևոր բաներ եմ փորձում գրել, ներողություն։ Բա ուրիշ ոնց ես, ինչի՞ քնած չես, կարող ա՞ երկրից թռել ես… Ես կիսում եմ քո լավատեսությունը, ու էդ ջահելների դեմ էլ բան չունեմ։
Հայաստանին երևի մի քիչ շատ ժամանակ է պետք, մինչև ընդհանուր մտածելակերպը բարեկարգվի, ջոկենք որ ազնվությունը, արդարությունը, վստահությունը բոլորիս հավասար չափով պետք է։ Իսկ մարդիկ երկրից դուրս էլ են գալիս, ներս էլ են գալիս մեկ մեկ… Վերջերս ոնց որ երկու–երկու…
Si vis pacem, para bellum
Հանդես եմ գալիս կոնստրուկտիվ առաջարկով:
Ով էնքան էներգիա ու ժամանակ ունի, որ հանգիստ ծախսում ա վիրտուալ գզվռտոցի, իմ ջրցանը քո ջրցանից մեծ ա կարգի ռազբորկեքի վրա, թող էդ ժամանակն ու էներգիան վերցնի, անցնի կողքի բաժին՝ Պատանեկան գրական նախագիծ: Մենք էնտեղ ձեր եռանդի կարիքը հաստատ ունենք:
Համ էլ տուֆտա կռիվների տեղը ավելի բարի գործով կզբաղվեք:
Հ.Գ. Սամ, ես քեզ սիրում եմ:
Էննա ջան, հրավիրում եմ քեզ մեր փողոց, որ տեսնես որ երկրում ես ապրում ու ինչով են զբաղված քո տարիքի ժողովուրդը։ Նենց շուտ եք մոռանում ամեն ինչ։ Հիմա քո համար դժվար ա պատկերացնել, որ Հայաստանը քո առօրյան չի միայն, ու որ քո մոտ ամեն ինչ օք ա, էդ չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ օք ա։ Դո՞ւ չէիր 2 տարի առաջ բողոքում որ ձեր քաղաքում մարդիկ վատն են, չար են, նախանձ են։ Հիմա որ դու ընդեղ չես՝ էդ չի նշանակում, որ ընդեղ ինչ-որ բան ա փոխվել, դեպի լավը համենայնդեպս։ Մի քիչ բացեք էլի էդ անտեր վանդակները, կողքերդ նայեք, թե չէ ստեղծում եք ձեր նեղ շրջապատը, սաղ օրը նույն մարդկանց հետ, նույն թեմաներով զրույցներ։ Ու կտրվում եք իրականությունից։ Իսկ էդ անտեր իրականությունը քո ապրած էսօրվա օրը չի․ վարկի տակ ճռռացող ու 15 տոննա խաղողը վաճառել չկարողանալու պատճառով թափող գյուղացին ա, մեր հարևան Անուշիկն ա, որ սաղ օրը լացում ա, որտև հերը հարբած գալիս ա տուն ու սկսում ա մոր վրա գոռգոռալ, էն սիրիահայ պապիկն ա, որ 5 տարի առաջ հաջողված բիզնեսմեն էր, մի երկու կոպեկ փող էր հետ քցել, պատերազմից փախավ-եկավ հայրենիք, փոքրիկ բիզնես դրեց ստեղ, քաշեցին։ Էղած չեղածը խլեցին ձեռից, հիմա շվարած մնացել ա, ոչ ստեղ կարա յոլա գնա, ոչ ՍԻրիա կարա գնա, ոչ էլ առավել ևս Եվրոպա։
Վերջին խմբագրող՝ John: 11.10.2015, 03:26:
boooooooom (11.10.2015), enna (11.10.2015), Աթեիստ (11.10.2015), Նաիրուհի (13.10.2015)
Ջոն, ես հիմա պակաս վատ հասարակության մեջ չեմ` ծախվածներ,ծախողներ, մեկը մյուսի տակ փորողներ, սրա-նրա սեփականության ու անվան վրա աչք ունեցողներ:
Ո՞վ ասեց մենք, կոնկրետ իմ ընտանիքը վարկեր, խնդիրներ չունի,ո՞վ ասեց, որ միայն քո աչքի առաջ ու քո հարևաններն են տենց, ամեն տեղ դա կա, սաղն են տեսնում ու ոչ մեկ զերծ չի հոգեբանական, ֆինանսական և այլ խնդիրներից: Հիմա ի՞նչ անենք,սաղ օրը լացենք, զռանք, ու մեկս մեկի ողբը խրախուսենք ու ծափ տանք: Հա՞,ինչքանո՞վ ա դա ճիշտ:
Տրիբուն (11.10.2015)
Էննա ջան, ինչ անել՝ ամեն մեկն իր համար է որոշում։ Քո արձագանքից նենց տպավորություն էր ստեղծվել, որ տեղյակ չես ինչ կա-չկա մերօրյա Հայաստանում։ Խոսքը ստեղ լացելու, զռռալու ու դա խրախուսելու մասին չի, չգիտեմ ինչից տենց որոշեցիր։ Հարցը նրանում ա, որ շատ ա կեղտը ներծծվել մեր հասարակության մեջ։ Ցավը, դժվարությունը, անդառնալի կորուստները, հիասթափությունը։ Ու եթե դու էնքան գիտակցական մակարդակ ունես, որ կարողանում ես էդ մթնոլորտը չտեղափոխել քո մեջ, քո մտքերը, տրամադրվածությունը էդ ամենի խոր ազդեցության տակ չեն, էդ հլը չի նշանակում, որ բոլորն են փորձում քո նման անել, կամ որ փորձում են՝ ստացվում է։ Ինձ էլ դուր չի գալիս էդ համատարած մռայլ ֆոնը որ կար պատմավծքների մեծամասնության մեջ, բայց նկատե՞լ ես խրախուսեմ կամ ծափ տամ։ Կամ ինչ-որ ուրիշ մեկը։ Բայց ավելի բնական ա, որ 14-16 տարեկանը էդ թեմայով գրի, ու էդ նորմալ ա։ Ես ուղղակի հույս ունեմ, որ էս մրցույթն էլ կօգնի իրանց զարգացնել մտահորիզոնը, չսահմանափակվել ստանդարտ ու ծեծված թեմաներով։ Իսկ էս պահին իրանցից պետք չէր գլուխգործոցներ ակնկալել, որտև իրանց մոտ հլը նոր-նոր է ամեն ինչ սկսվում, եթե նույնիսկ իրանք 5 տարի է արդեն գրում են:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ