Chuk (27.09.2015)
Ցավալի է ասել, բայց այսպես որ շարունակվեց, շուտով Ակումը լրիվ աղբանոցի է վերածվելու...
Ես չեմ հասկանում, Ակումբի օրենսդրության մեջ ցենզուրա հասկացողություն գոյություն չունի՞:
Ինչքա՞ն կարելի է, ժողովուրդ... Մարդ ամաչում է արդեն մտնի մի երկու գրառում կարդա...
Դուք, որ գրառում եք անում, մի պահ գոնե հիշու՞մ եք, որ այստեղ մենք, բառի բուն իմաստով, երեխա անդամներ էլ ունենք: Իսկ տանը դուք ձեր երեխեքի հետ է՞լ եք այդպես խոսում... Եթե այո, խորհուրդ կտայի աթոռ-մաթոռ էլ տանից ռադ անել ու երեխեքի հետ խոսելուց պպզած խոսել, - ավելի շատ կհարգեն:
Թե՞ այսօր համարվում է արդեն, որ ամեն իրեն հարգող մարդ ձեռի հետ մի երկու քֆուր անպայման պետք է տա... Թե չէ թասիբի հարց է...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Մարի-Լույս (29.09.2015)
enna (30.09.2015), Mephistopheles (29.09.2015), Աթեիստ (29.09.2015)
Մեֆ, ես իրոք որ չեմ հասկանում: Ախր ո՞նց կարելի է մոռանալ, թե ովքեր են քո գրառումները կարդացողները: Հիմա էս Ակումբը ձեր համար ընտանի՞ք է, թե՞ քուչա:
Ի՞նչ է իրենից ներկայացնում էդ մի երկու քֆուր-մեջբերումը:
Ավյու՞ն: Իսկ սեփականն ու՞ր է:
Մտքի թռի՞չք: Իսկ առանց դրա` չկա՞:
Հումո՞ր: Առանց դրա էլ հումորի պակասություն քո մոտ առանձնապես չի զգացվել...
Ջահելանու՞մ ես: Լավ, բայց դրանով ու՞մ ես ուզում հավասարվել:
Օրիգինալությու՞ն: Ցավոք, այնպիսի տպավորություն է արդեն, որ շուտով օրիգինալ է լինելու չքրֆելը...
Ու հետո, կուզենայի մի բան հիշեցնել. կարող է մատով շատ էլ հաճելի լինել, բայց երեխա, մեկ է, չես սարքի...
Հ.Գ. Դու-ով խոսելս կոնկրետ քեզ չի վերաբերվում:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մարի-Լույս (29.09.2015)
Վիշապ (01.10.2015)
Տրիբուն (29.09.2015)
Դե, եթե մոր կաթը դեռևս շրթունքներին երեխեն կարդում է բոլորի կողմից հարգված Տրիբունի կամ Մեֆի կամ մեկ ուրիշի գրառումը և տակն էլ տեսնում է մի քսան հոգու դրած "շնորհակալություն", և նախանձելով ձեր համբավին, ցանկանում է նույնանման գիտելիքներ ձեռք բերել, ուրեմն հենց ասածդ սայթերն էլ պետք է մտնի, հո Մատենադարանի սայթը չի՞ մտնելու...
Հետո, քե՞զ ինչ, թե նրանք ինչ սայթեր են նայում, - դու քո մասին մտածիր, Տրիբ ջան... Ուրիշի գրպանի փողերը հաշվելուց դեռ ոչ ոք չի հարստացել: Ու հետո` սիրուն էլ չի...
Իսկ կուսության մասին վերևում ասել էի արդեն, - չկրկնեմ, լա՞վ...
Ու ճիշտն ասած, ինչ-որ նախազգացում ունեմ, որ այս մեր զրույցը շատ է նմանվելու Աթեիստի ու թավաքյաբաբ բերողի զրույցին...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ