User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա մի հատ ցավոտ թեմայով բողոքելու ։ Սրա մասին մի կես տարի առաջ «Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա...» թեմայում էլ էի գրել, բայց դե սա ավելի համապատասխան տեղ ա ոնց որ։

    Եվ այսպես, Skype՝ ինտրովերտի աչքի գրող ։ Չնայած երևի ոչ բոլորի, բայց դե։

    Ո՜նց տանել չեմ կարողանում, երբ առանց նախօրոք պայմանավորվելու կամ հարցնելու ինձ Սքայփով զանգում են... Որ շատ անկեղծանանք, ընդհանրապես չեմ սիրում տեսազանգով խոսել, բացառությամբ որոշ դեպքերի (սա առանձին թեմա ա, անհրաժեշտության դեպքում սա էլ կարող եմ հիմնավորել), բայց էդ դեռ մի կողմ թողնենք։ Սքայփի էդ անսպասելի զանգի ձայնը որ չեմ լսում... Սենց ոնց որ մի բանով տան գլխիս ։ Էդ ինձ համար լրիվ անձնական տարածքի ներխուժում ոնց որ լինի։ Ու հեչ կապ չունի, թե մարդն ինչքանով ա մտերիմ. ուղղակի չկա նենց մարդ, որի դեպքում ինձ համար սքայփի անսպասելի զանգն ընդունելի լինի։ Խոսքն, իհարկե, էն դեպքերի մասին չի, երբ հրատապ հարց կա, ու ամեն գնով պետք ա մարդու հետ կապվել՝ ինչ–որ կարևոր բան տեղեկացնելու կամ պարզելու համար, ու դա նույնքան արագ անելու այլ ձև չկա։ Որ ասում եմ, մամաս ասում ա՝ տենց որ նայես, ուրեմն հեռախոսով զանգելու դեպքում էլ պիտի նախօրոք գրեն, թույլտվություն ստանան, նոր զանգեն։ Ինձ որ հարցնեք, հեչ էլ վատ չէր լինի, որ տենց լիներ , բայց լավ, համարենք՝ էդ իմ բզիկն ա, ամեն դեպքում ես չեմ ակնկալում կամ, առավել ևս, պահանջում, որ ինձ հեռախոսով զանգելուց առաջ գրեն, քանի որ հեռախոսը նախ և առաջ զանգելու համար ա, չնայած մեր օրերում էդ էլ ա փոխվել ահագին, ու, ինչպես Արշակն էր նշել թեմայի սկզբներում, շատ բաներ, որ նախկինում զանգելով էին ասում, հիմա ավելի ընդունելի ա համարվում հաղորդագրություն գրելով ասել։ Հետո հեռախոսազանգն ու տեսազանգը հեչ նույնը չեն, էլի, պետք չի դրանք համեմատել ու նույնացնել։ Հեռախոսով խոսելիս, եթե տրամադրությունդ էն չլինի, կամ անհավես լինես, կամ ձեռի հետ ուզենաս ուրիշ բաներով զբաղվել, խնդիր չունես, ու ինչը որ չէիր ուզի, որ խոսակիցդ նկատի, իմանա, շատ հեշտությամբ կարելի ա քողարկել, էլ չեմ ասում՝ եթե տեսքդ էն չի կամ էն աստիճանի հավես չունես, տրամադրված չես էդ խոսակցությանը, որ չես կարող թաքցնել, ու անհարմար վիճակի մեջ ես ընկնում։ Հետո հեռախոսով շատ ավելի հեշտ ա կարճ կապելն ու խոսակցությունն ավարտելը, քան տեսազանգով. ընդհանրապես միշտ էլ դեմ առ դեմ եղած ժամանակ ցանկացած «փախուստ» ավելի դժվար ա։ Ու էն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն հասկանալու, թե ինչի պիտի մարդը միշտ պատրաստ չլինի սքայփի տեսազանգին պատասխանելու նույն ձևով, ինչ հեռախոսազանգին, նաև չեն հասկանում, թե ինչի կարող ա մարդը չուզենա, օրինակ, տեսազանգին պատասխանելիս վիդեոն չմիացնել, միայն ձայնը միացնել։ Ու դեռ մի բան էլ պիտի բացատրություն տաս, արդարանաս, թե ինչի վիդեոդ չես միացրել։ Ախր ինչի՞ պիտի ես ստիպված լինեմ դրա համար արդարանալու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.09.2015), Աթեիստ (22.09.2015), Արէա (22.09.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ թվում ա` էս հարցն ինտրովերտության հետ կապ չունի, այլ տարրական էթիկա ա: Ավելի շատ նման ա առանց զգուշացնելու մեկի տուն գնալուն: Ինձ համար դա ոչ էնքան անձնական տարածքի ներխուժում ա, ինչքան` պարտավոր չեմ բանուգործ թողնեմ ու ցցվեմ կոմպի դեմը, ինչ ա թե մտքիդ փչել ա զանգել: Նույնիսկ մամայիս կամ տատիկիս հետ խոսելիս միշտ նախապես պայմանավորվում եմ:

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա` էս հարցն ինտրովերտության հետ կապ չունի, այլ տարրական էթիկա ա: Ավելի շատ նման ա առանց զգուշացնելու մեկի տուն գնալուն: Ինձ համար դա ոչ էնքան անձնական տարածքի ներխուժում ա, ինչքան` պարտավոր չեմ բանուգործ թողնեմ ու ցցվեմ կոմպի դեմը, ինչ ա թե մտքիդ փչել ա զանգել: Նույնիսկ մամայիս կամ տատիկիս հետ խոսելիս միշտ նախապես պայմանավորվում եմ:
    Չէ, Բյուր, փաստն էն ա, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում էդ սքայփով զանգելը, ու շատերի համար լրիվ նորմալ ա, երբ առանց զգուշացնելու զանգում են։ Լիքը կիրթ, քաղաքավարի ու էթիկայի խնդիր չունեցող մարդիկ կան, որ լրիվ հանգիստ են տանում թե՛ անսպասելի տեսազանգերը ստանալը, թե՛ անձամբ նման զանգեր անելը։
    Ինտրովերտության հետ հաստատ կապ ունի։ Ճիշտ ա, ինտրովերտ չլինելով էլ կարելի ա ներվայնանալ ու չսիրել էդ զանգերը, ինչպես նաև էքսրավերտ լինելով՝ չսիրել ու նորմալ չհամարել, բայց ինտրովերտ լինելը հաստատ զգալի չափով ուժեղացնում ա դրանցից առաջացած դիսկոմֆորտը։ Համոզված եմ՝ ընդհանուր առմամբ էքստրավերտներն ավելի թեթև ու նորմալ են նայում դրան, քան ինտրովերտները։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.09.2015, 21:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Բյուր, փաստն էն ա, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում էդ սքայփով զանգելը, ու շատերի համար լրիվ նորմալ ա, երբ առանց զգուշացնելու զանգում են։ Լիքը կիրթ, քաղաքավարի ու էթիկայի խնդիր չունեցող մարդիկ կան, որ լրիվ հանգիստ են տանում թե՛ անսպասելի տեսազանգերը ստանալը, թե՛ անձամբ նման զանգեր անելը։
    Ինտրովերտության հետ հաստատ կապ ունի։ Ճիշտ ա, ինտրովերտ չլինելով էլ կարելի ա ներվայնանալ ու չսիրել էդ զանգերը, ինչպես նաև էքսրավերտ լինելով՝ չսիրել ու նորմալ չհամարել, բայց ինտրովերտ լինելը հաստատ զգալի չափով ուժեղացնում ա դրանցից առաջացած դիսկոմֆորտը։ Համոզված եմ՝ ընդհանուր առմամբ էքստրավերտներն ավելի թեթև ու նորմալ են նայում դրան, քան ինտրովերտները։
    Ես երբ հարմար չի շատ հանգիստ անջատում եմ ու գրում եմ որ էս պահին հարմար չի։ Ի՞նչ կա դրա մեջ դժվար

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երբ հարմար չի շատ հանգիստ անջատում եմ ու գրում եմ որ էս պահին հարմար չի։ Ի՞նչ կա դրա մեջ դժվար
    Հիմա ես էլ եմ տենց անում հաճախ, բայց, մեկ ա, տհաճ ա, որ զանգում են։ Հետո մարդիկ կան, որ հազար տարին մեկ եք խոսում, մեկ էլ կբռնեն ու կզանգեն՝ առանց զգուշացնելու, հարմարեցնելու։ Նման դեպքերում ավելի դժվար ա «հարմար չի» ասելը։ Անհարմար ես զգում։ Մի խոսքով՝ լիքը նրբություններ կան շատ դեպքերում։ Ես ընդհանրապես դժվարությամբ եմ մերժում, ցրում, խուսափում և այլն, անհարմար եմ զգում, դրա համար չեմ սիրում, երբ ինձ հաճախ ստիպում են դա անել, երբ որ կարելի ա չստիպել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •