Ամեն մարդ իր յուրահատուկ ռիթմը ունի կապված շուտ/ուշ զարթնելու հետ, ես մարդիկ գիտեմ որ պնդում են որ ավելի թարմ ու առույգ են զգում առավոտյան, չնայած ես դա պատկերացնել անգամ չեմ կարող: Ու եթե շուտ արթնանալու կոնկրետ պատճառ չկա, չեմ հասկանում թե ինչու պետք է մարդ ինքն իրեն ստիպի փոխել իր բնական ռիթմը: Օրինակ ես ինչ ժամի էլ արթնանամ, առավոտյան ոչինչ չեմ կարողանում անել, իսկ օրվա վերջում զգում եմ շատ առույգ ու կենտրոնացած:


Մեջբերել


։
։ Ուզենամ էլ, չեմ կարողանում ուշ արթնանալ։ Ուշ քնելու դեպքում կարող ա ամբողջ օրը քնկոտ ու բժժած լինեմ, բայց, մեկ ա, սպանեն, առավոտյան քնել չեմ կարող։ Ու, ճիշտն ասած, դժգոհ չեմ դրանից հեչ. օրգանիզմս ճիշտ ա գործում ու փորձում ա ինձ էլ ճիշտ ուղու վրա դնել՝ ցույց տալով, որ ինքը չի պատրաստվում իմ անկարգությանը հարմարվելով՝ ինձ առավոտյան (քնելու համար չնախատեսված ժամանակ) քնելու հնարավորություն տալ։ Ուզում եմ լիարժեք քնած լինել՝ թող շուտ պառկեմ քնելու, վերջ։ Իրա հետ բանակցություններ չեն անցնում
Էսօր առավոտը որ առաջին անգամ միացավ բուձիլնիկս, մտածում էի՝ սեղմեմ սնուզը, թե առանց դրա մի քիչ էլ քնեմ: Ու կարծեմ մոռացա՝ սեղմել եմ, թե չէ: Հիշեցի մենակ էն ժամանակ, երբ տասը րոպե անց նորից ձենը գցեց:
Էջանիշներ