Նման բանավեճեր հիմնականում լինում են երբ հանդիպում էս լվացված ուղեղով աղանդավորի : ՈՒ երբ դա պատահում է ես հարցնում եմ իրենց - գիտեք որ բոլոր մարդիք եվ առարկաները եթե ունեն հատուկ անուն ուրեմն միակը չեն : ԵՎ եթե հատուկ անուն ունի եվ բնականաբար միակը չի ուրեմն աստված չի այլ կարող է լինել հրեշտակ կամ աստվածակերպ բայց ոչ երբեք ԱՍՏՎԱԾ :Որովհետեվ ծննդոց 1:26 -ը վկայում է այն մասին որ ԱՍՏՎԱԾ իր արքայության մեջ մենակ չէ այլ շրջապատված է իր իսկ ստեղծած հրեշտակներով եվ աստվածակերպերով :
ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ
1
26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
Այս մեջբերումը նույնությամբ տեղափոխել եմ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ մատյանից եվ ինչպես տեսնում եք ԱՍՏՎԱԾ ասում է մարդ ստեղծենք ՄԵՐ կերպարանքով : Սա փարատում է բոլոր կասկածները եվ ապացուցում է որ եհովան աստված լինել չի կարող այլ լավագույն դեպքում կարող է լինել ԱՍՏՎԱԾ-ի կամակատարներից մեկը իսկ նրանց մեջ կան նաեվ ըմբոստներ :
Էջանիշներ