Շինարար-ի խոսքերից
Ես էլ չեմ բացարձակ դա զգացել: Փոքր-ինչ ազգայնական մարդիկ հանդիպել են, բայց էդ մարդկանց ազգայնականությունը կոնկրետ իմ դեմ չի, այլ ավելի ընդհանրական ա: Ինձ թվում ա՝ երրորդ սորտի մարդու պահը գալիս ա մեր մեջ առկա որոշ արատավոր երևույթներից: նարե ջան, ասածս կոնկրետ քեզ չի վերաբերվում, ուղղակի փորձում եմ էդ մտայնության արմատները գտնել: Ու քանի որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր այլազգիներին վերաբերվում են որպես երրորդ սորտի մարդ՝ թուրքերը էստեղ էին, ինչ լավ էր, հավաքարարություն էին անում, եզդիները, մալականները և այլն, պարսիկները վերջապես (էս պարսիկների հանդեպ մեծամտությունը ընդհանրապես ուղեղս չի մտնում, համաշխարհային քաղաքակրթության հիմնասյուները ստեղծող ազգերից մեկն են, որ մեկ-մեկ ասում ենք՝ մենք, մեր պատմությունը, ախր պիտի հիշենք՝ կողքներս պարսիկներն են ապրում, ու ձեններս կտրենք, սուս անենք, ու եթե ինչ-որ բաներ էլ մենք ունենք մեր պատմության ընթացքում ստեղծած վայթե էդ պարսիկներից մեզ վրա ընկած շողքի ազդեցությունն ա, մեր սաղ պատմության մեջ 3000ամյա չհաշված Վարդան Մամիկոնյանի բարոյական հաղթանակը ոչ էնքան բարոյական կամ ոչ միայն բարոյական մեկ էլ մի թագավոր ա երբևէ հաղթել որևէ պատերազմում, ու ինքը իր ողջ կյանքը ապրել, կրթվել, սովորել ա Իրանում և այլն), մի խոսքով՝ մեզանից ա գալիս, եթե մենք այլազգիներին երրորդ սորտի չհամարենք, մտքներովս էլ չի անցնի, որ մեզ կարան երրորդ սորտի համարեն: Ինձ տենց ա թվում:
Էջանիշներ