Բյուր, մերսի թեմայի համար![]()
Կունդերայից միաժամանակ սկսեցի երկու բան կարդալ` «Էության անտանելի թեթևություն»–ը ու էսսեների հավաքածու էր մի հատ տարբեր թեմաներով։ Էսսեներն ավելի արագ էի կարդում, բայց դուրս մի տեսակ չեկան, մտածում եմ, որ ավելի լավ կանի էսսեներ չգրի Կունդերան, որովհետև սրանց հետ համեմատած «Էության անտանելի թեթևություն»–ը շա՜տ լավն էր ու շատ դուրս եկավ, դանդաղ էի կարդում, որ ուշ վերջանա։ Շատ զգացմունքային գիրք էր, սիրուն էր գրված ու հավես ոճով, պատկերացնում եմ, թե բնօրինակն ինչքան սիրուն կլինի։ Հետո ժամանակ ու հերթ հասնի Կունդերային էլի անպայման կկարդամ։
Մեկ էլ` Կունդերան երևի վերնագրեր ընտրելու վարպետ ա, ուրիշ ոչ մի գրողի մոտ էսքան սիրուն վերնագրեր չեմ տեսել, սրտին կպնող վերնագրեր են, որ միանգամից հետաքրքրություն են առաջացնում, ուզում ես անպայման կարդաս։ Ապրի ինքը![]()
i wanted to destroy something beautiful
Չգիտեմ՝ նկատել ես, թե չէ, բայց իրա գեղարվեստական գործերն էլ ոնց որ էսսեների հավաքածու լինեն: Մեկ էլ դնում ա, սկսում ա մի բառի անատոմիան լրիվ բացատրել: Օրինակ, «Անտեղյակության» մեջ «նոստալգիա» բառն ա կտոր-կտոր անում: Ու նենց ա անում, որ լրիվ մտնում ես պատմության մեջ: Իսկ «Անմահության» մեջ Գյոթեի ու Բետինայի հարաբերություններն ա վերլուծում:
Sambitbaba (07.06.2016)
Ի դեպ, նոր նայեցի: Ունի-չունի, տասը վեպ ունի, որոնցից վերջինն անցյալ տարվա վերջին ա դուրս էկել, նենց որ մի քանի գիրք կարդացած լինելը հեչ էլ քիչ չիԲայց Կունդերան էն գրողներից ա, որ արժե դնել ու սաղ բիբլիոգրաֆիան կարդալ: Նենց որ թե էլի կարդալու լինես, ասա որն ես կարդում, միասին փորփրենք:
մարիօ (24.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ