Մի բան էլ ես գրեմ , ցեղասպանությունը մեր <<սիրելի աստղերին >> նոր երգ երգելու հնարավորություն տվեց : Պարտադիր երգացանկը որի մեջ մտնում են երգերը սիրո , մայրիկի, հայրենիքի , հայրենասիրության ... մասին համալրվեց նոր պարտադիր երգով եղեռնի և ցեղասպանության մասին : Սխալ մի հասկացեք ինձ , երգերը կամ երգիչները չեն բարկացնում այլ երևույթը , ասես ծաղրեն իրնք իրենց և մեզ : Վիշտը մեծ է այնքնա , որ ուզում են երգով արտահայտեն , խնդրեմ թող համախմբվեն և ներկայացնեն երգ որը կնկարագրի իրենց ցավը , բայց ոչ ամեն մեկը արթնանա քնից ու որոշի երգել այն էլ այդպիսի դաժան թեմայով :
Գրիֆին ջան SOAD-ի համերգին գնացողների հասցեին վիրավորանք արտահայտող մարդկանց հանդեպ պետք ա լինել անտարբեր , ուշադրության պակաս ունեցողի հանդեպ դա ամենաօգտակար միջոցն է: Եթե չես կարողանում անտարբեր լինես և ցանկանում ես օգնես ազգին հիմար մտքերը գլից հանել հետևիր այս նրա օրինակին`
Անձամբ ես ֆբ-ի տիրույթում դեռ չեմ հանդիպել քո նկարագրած մարդկանց զանգվածին , հանդիպելու դեպքում էլ լինի դա էջ , խումբ թե մարդ կդադարեցնեմ շփումը նման մտածելակերպ ունեցող անհատի կամ հոծ զանգվածի հետ : Գուցե արածս փախուստ է և գովելի չէ , բայց անհասկացողների հետ այլ կերպ անհնար է :Այն ինչի մասին ես հիմա գրելու եմ,դեռ ապրիլի 23-ից էի նկատել,բայց ուղղակի լռեցի,որովհետև ապրիլի 24-ին ոչ ցանկություն,ոչ էլ տրամադրություն ունեի ֆեյսբուքում երկար բարակ գրառումներ կատարելու և բացի այդ կոռեկտ չէր լինի:
Խոսքը ՍՕԱԴ-ի համերգի մասին է,ավելի ճիշտ նրանց,ովքեր շատ բացասաբար ընդունեցին այդ փաստը:Ես որպես համերգին 4 ժամ շուտ գնացող և ամեն ինչ ներսից տեսնող փաստում եմ հետևյալը:
1.Նախքան համերգը մեծ էկրաններով ուղիղ միացումով Էջմիածնից ցույց էին տալիս անմեղ զոհերի Սրբադասման արարողությունը և երբ հնչեցին ղողանջները, անգամ այն կապը կտրած երիտասարդները վեր կացան(գետնին էին նստած) և լուռ կանգնեցին,էլ չասեմ,որ համարյա թէ ամբողջ հրապարակը բարձրաձայն Հայր Մերն էր աղոթում:Այսինքն ի սկզբանէ բոլորը գիտեին,որ սա բուն տժժալու համերգ չէ:
https://www.facebook.com/MirzoyanE/p...42771359084098
Էջանիշներ