Հա, կարող եք ինձ ուղարկել, ես դնեմ:
Հա, կարող եք ինձ ուղարկել, ես դնեմ:
նպատակն էն ա որ, կողքից կարդացողը կարա հարցեր տա, մատնանշումներ անի, ընդ որում էական ու քո հիշողությունը ստմյուլեյթ անի… հիշես բաներ որոնք էն ժամանակ էական չեն եղել… կարաս վերհիշես սիտուացիան ու դետալները և ավելի ամբողջականացնես ուսումնասիրություն/դոկումենտացիադ… ինքդ քեզ համար… իսկ եթե ուրիշինն ա, էդ հարցերը մնում ա բաց ու չի լրացվում… կիսատ ա մնում…
սրա բացն էն ա որ, long term commitment ա պահանջում ու foot work… մարդիկ էդ հնարավորությունն ու ժամանակը կարող ա չունենան…
Մի հատ սենց հարց էլ առաջացավ, կարելի՞ ա տվյալ ընտրած սուբյեկների հետ փոխհարաբերվել ինչ որ մի ձևով, թե պարտադիր դիտորդի դերում
SWTS
Կփորձեմ կազմակերպել մոտ օրերս՝ սկսելով դիտարկումներից, բայց կուզենայի տեսնել, որ ավելի շատ մարդիկ են ոգևորված գաղափարով:
Թե չէ հեչ հավես չի, երբ ընդհանուր նախաձեռնությամբ մի բան ես սկսում, հետո ստիպված ես լինում ընկնել մարդկանց հետևից, որ մասնակցեն/կարդան/քննարկեն և այլն:
Չէ, կփորձենք, հետաքրքիր ա ինչ կստացվի:
Մտածում եմ սենց. թեմա եմ բացում «Դիտարկում-քննարկում-պատմվածք. առաջին փուլ» ու ասում, որ դիտարկումները կարող են էս պահից սկսած ասենք մի շաբաթվա ընթացքում ուղարկել ինձ, ամեն նոր դիտարկում ստանալիս, դա անմիջապես դնում եմ թեմայում (ոչ թե բոլորը միասին շաբաթվա վերջում) ու քննարկում ենք, էս փուլում քվեարկություն չկա, զուտ քննարկում:
Դրանից հետո միայն սկսվում է հաջորդ փուլը, երբ որ արդեն ամեն մեկն իր պատմվածը կգրի, ու արդեն քվեարկություն կբացվի:
Ինձ տենց ավելի հեշտ ա: Սա հաստատ պակաս ժամանակատար ա, եթե long term-ով նայես:
Ես որ ոգևորված եմ ու երաշխավորում եմ իմ մասնակցությունը: Ինձ սենց շարունակական բաներն ավելի են գրավում, քան ֆիքսված դեդլայնով ավարտուն գործ ուղարկելը, որովհետև տենց ուղղակի չեմ հասցնում:
ivy (25.03.2015)
Էդ լավ ասեցիր, Բյուր, հուսով եմ, քեզ նման ոգևորվածներ էլի կլինեն:
Կարող է էս անգամ հավեսս տա, ես էլ մասնակցեմ:
Երիտասարդների համար անցկացվելիք նախագծի գաղափարը գրեցի նաև ՖԲ Ակումբի խմբում.
Կարծիքներ կարող եք թողնել ինչպես էնտեղ, այնպես էլ էստեղ:Ջահելներ և ահելներ, ակումբի ակտիվությունը լավացնելու համար, ինչպես նաև մեև երիտասարդ ստեղծագործ սերնդին ոգևորելու համար, մտածում ենք մի գրական նախագիծ անցկացնել միայն երիտասարդների համար՝ մինչև 22 կամ 25 տարեկան տարիքային սահմանափակումով: Ուզում ենք նաև մրցանակ սահմանել, որ հնարավորինս շատ մարդ հետաքրքրվի և մասնակցի, ինչպես Ակումբից, այնպես էլ դրանից դուրս: Սովորական քվեարկության փոխարեն, մտածում ենք այս նախագիծն անցկացնել ժյուրիով, որոնց անդամները կլինեն էն մարդիկ, ովքեր միշտ հավեսով մասնակցել են ստեղծագործական նախագծերին՝ իրենց ակտիվ քննարկումներով և օբյեկտիվ գնահատականներով: Մեզ հետաքրքիր է բոլորիդ կարծիքը՝ ինչպես անցկացման կարգի, թեմատիկայի, այնպես էլ սահմանվելիք մրցանակի վերաբերյալ:
Ի՞նչ եք կարծում, արժի՞ անել: Կարծիքներ կարող եք թողնել էս գրառման տակ:
GriFFin (03.05.2015), Sambitbaba (04.05.2015), Արէա (03.05.2015), Վոլտերա (03.05.2015)
Տարիքը 16-23))
Vitam regit fortuna, non sapientia.
Իսկ ժյուրիին ո՞վ է ընտրելու: Թե ուղղակի ակումբի բոլոր ստեղծագործող մեծերը հավաքվեն ու գնահատեն մեզ` պստոներիս![]()
Blessed the poison which brings the end
Ասենք մի հատ տարածք տանք ու ասենք մեջն ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք կառուցեք ձեր պատմվածքը, մենակ թե էդ տարածքի սահմաններում: Բայց փոխարենը ոչ ժանրային, ոչ էլ թեմատիկ սահմանափակումներ չլինեն:
Blessed the poison which brings the end
GriFFin (03.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ