GriFFin (03.05.2015), Sambitbaba (04.05.2015), Աթեիստ (04.05.2015), Արէա (03.05.2015)
Իմ կարծիքով, էդպես չարժի, Վոլտ, որ ամեն մեկը մի կողմով: Ու լավ կլինի, որ երեքից ավել լինեն:
GriFFin (03.05.2015)
Ուխ, լավ գաղափար ա ջահելական մրցույթը:
Ի դեպ, որ էն թեմայում չգրեմ: Կարամ հովանավորեմ մրցանակը![]()
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 03.05.2015, 22:47:
Sambitbaba (04.05.2015), Վոլտերա (03.05.2015)
Ինչ եք կարծում, արժի՞ իսկականից անել:
Մի կողմից, մտածում եմ, հետաքրքիր կլինի փորձել, մյուս կողմից, վախենում եմ, որ էլի պասիվության ու անտարբերության կմատնվի:
Չգիտեմ, իմաստ ունի՞ Ակումբում այլևս ինչ-որ աշխուժության փորձ անելը, թե չէ: Լրիվ հանգած վիճակ է:
Ջահելներից մի քանիսն իհարկե ոգևորվեցին ֆեյսբուքում, բայց դե փորձը ցույց է տալիս, որ հաճախ ասում են, բայց չեն մասնակցում:
Ես էլ ոնց որ խփնված գրական-ակտիվիստ լինեմ, ասա, դե տեղդ սթրվի էլի, ոնց որ ուրիշ բան ու գործ չունես...
Վոլտերա (04.05.2015)
Իսկ մրցանակն ի՞նչ անենք:
Ամենագրավիչը իհարկե դրամական պարգևը կլիներ:
Մի երկու հոգի արդեն նամակով հայտնել է, որ եթե մրցանակային ֆոնդ լինի, իրենք կմասնակցեն դրա ձևավորմանը:
Էդպես անե՞նք: Թե ուրիշ ձև: Ինչ մտքեր կան:
Կարծում եմ դրամական մրցանակը ամենաճիշտ տարբերակը կլինի։
Սկզբի համար կարելի ա 5000-10000-15000 դրամ մրցանակ սահմանել համապատասխանաբար 3-2-1 տեղերի համար, կամ 10000 և 20000 դրամ երկրորդ և առաջին տեղերի համար։ Կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, չգիտեմ, քննարկել ա պետք։
Ու պետք չի մարդկանց պարտավորեցնել հավաքույթներով, մրցանակների հանդիսավոր հանձմամբ, գործերի ընթերցմամբ և այլն։ Ակումբից դուրս ոչինչ տեղափոխել պետք չի, համենայնդեպս մրցույթների հետ կապված։
Եթե հարցը գա դրամահավաքին, երևի արժի Չուկի կարծիքն իմանալ. ինչքան գիտեմ, մի ժամանակ ինքն էդքան էլ կողմ չէր Ակումբում դրամական մրցանակներով մրցույթների գաղափարին:
Արէա (05.05.2015)
Չուկն երեկ ասեց, որ կնայի, կասի, սպասենք:
Մեկ-մեկ նենց մանթրաշ եմ ընկնում, որ մարդիկ իմ տեսակետներից ավելի շատ բան են հիշում, քան ես ինքս
Չեմ հիշում ինչ կոնտեքստում ա եղել քննարկում, որ դեմ եմ արտահայտվել, ամեն դեպքում լրիվ նորմալ եմ վերաբերվում էդպիսի բան անկացնելուն, մանավանդ եթե ինքը չլինի շարունակական, ու վաղը խնդիր չառաջանա, որ հանկարծ հերթական փուլում գումարը չհավաքվի՝ ասենք կամավորների բացակայության պատճառով:
Մրցույթի գաղափարը հավես ա, ես ինքս կարող եմ նաև փորձել ավելի լայն պրոպագանդել, ուղղակի վախենամ, որ պրոպագանդելուս արդյունքում լիքը դպրոցական շարադրություն ստանանք: Մրցանակային ֆոնդի համար անկացվող դրամահավաքին հավանաբար կմասնակցեմ: Բայց ճիշտը գումար տալը, թե էդ գումարով գնված հետաքրքիր «ապրանք» տալն ա, չգիտեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ դրամահավաքի ի՞նչ միջոցներ կան, ո՞նց կազմակերպենք դա:
Մտածում եմ, կարելի է ինչ-որ ժամկետ որոշել, տեսնել մինչև էդ ինչքան գումար կհավաքվի, ու ըստ այդմ որոշել մրցանակների չափը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ