չէ, ոչ մի անջատել, իմը պտի ամենաերկարը լինի, ուրիշ տարբերակ չկա
չէ, ոչ մի անջատել, իմը պտի ամենաերկարը լինի, ուրիշ տարբերակ չկա
ես էլ հենց Ռամշի ասածը նկատի ունեմ։ Թող լինի, չեղածի հաշվով։ Մենակ անձնական տեսքով շնորհակալություն ու մեկնաբանություն ստանալը։ Օրինակ, օրագրերում չես կարող գրառում մեկնաբանել, բայց ասելիք ունես։ Իսկ վարկանիշի տեսքով կարող ես դա անել։
Դրա փորձն էլ ենք ունեցել տարիներ առաջ։
Մի շրջան Ակումբում համատարած շատ զզվելի վարկանշամոլություն ու վարկանշամուրություն էր տիրում, որի հետևանքով լուրջ բողոքներ, ընդվզումներ սկսվեցին, կրքերը բորբոքվեցին, ու ի վերջո ժողովուրդը պահանջեց հանել վարկանիշը։ Չուկն էլ հանեց, ավելի ճիշտ՝ վարկանիշ տալ լինում էր, բայց վարկանիշը որևէ կերպ չէր երևում ավատարի տակ, այսինքն՝ ոչ ոք չգիտեր՝ ով ինչքան վարկանիշ ունի, ամեն մեկը միայն իր վարկանիշի մասին գիտեր։ Որոշ ժամանակ խաղաղ վիճակ էր, բայց դրա հետևանքով Ակումբը սկսեց մեռնել. համարյա ոչ ոք գրառում չէր անում։ Ասում եք՝ ո՞վ ա վարկանիշի համար գրառում անում։ Փորձը ցույց տվեց, որ ինչքան էլ տարօրինակ ու տխուր լինի, վարկանիշն իրականում ահագին մեծ խթան ա շատերի համար։ Եվ ժողովուրդը պահանջեց հետ բերել վարկանիշները։ Իսկ եթե էն ժամանակվա ակտիվ Ակումբը սկսեց մեռնել, դուք պատկերացրեք՝ հիմիկվա՝ առանց էդ էլ կիսամեռ Ակումբն ինչ արագ կմեռնի, եթե հիմա նման բան արվի։ Կարելի ա հիմիկվանից արդեն պատրաստվել թաղմանը, ասենք, ծնունդն ու թաղումը միանգամից անենք, պրծնենք։
Ուղղակի մի բան բան կա. լավ չեմ հիշում՝ էն ժամանակ, որ հանվել էր վարկանիշը, շնորհակալությունների համակարգն արդեն կա՞ր, թե՞ հետո ա մտցվել։ Եթե չկար, ապա կարող ա հիմա ավելի տանելի լինի վարկանիշի բացակայությունը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (14.03.2015)
Ան, բայց դա վաղուց էր, ինչ ծիծիկները դուրս եկան վարկանշային համակարգից, ամեն ինչ հանդարտվեց։ Հիմա էլ ակումբում գրառումներ ենք անում էն մարդկանցով, ում համար ակումբը հարազատ ա, ոչ թե ում համար վարկանիշն ա կարևոր։ Համենայն դեպս, ես ակումբի հիմիկվա ակտիվություն-պասիվությունը վարկանիշի հետ բացարձակապես չեմ կապում։
Շնորհակալության համակարգը լավ բան ա, բայց բան չասող, որովհետև շատ հաճախ գրառումներ են լինում, որոնք մեկնաբանության կարիք են ունենում, իսկ այդ մեկնաբանությունը կամ տվյալ թեմայում անհնար է, կամ խիստ անձնական, կամ էլ ուղղակի մեկնաբանողը չէր ուզենա, որ ուրիշները տեսնեին։
boooooooom (14.03.2015), Աթեիստ (13.03.2015)
Իմացա, հարկավոր ա վարկանիշի տեղը նամակ ուղարկելու հնարավորություն ավելացնել: Որ մեջբերի գրառումը, տակից էլ մեկնաբանեմ ու ուղարկեմ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (14.03.2015), Արէա (13.03.2015), Լեո (14.03.2015)
Վայ լավ էլի, սենց լավ ա
Չգիտեմ, գիտե՞ք, թե՞ չէ (մի անգամ թեթևակի ասել եմ), բայց ես վարկանիշների մոտավոր հաշավարկով եմ զբաղվում text. document-ում![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Smokie (15.03.2015)
Էս վարկանիշի պահը ինչ վատ ա, որ տուժել ա հեռախոսով օգտվելու պատճառով։ Մարդուն ուզում ես վարկանիշ տաս, չի լինում։ Ես էլ շատ եմ սիրում գրել վարկանիշ, ստանալ վարկանիշ։ Միավորը կապ չունի, կարևորը մեկնաբանությունն ա։ Մեկ-մեկ նենց հավես բաներ եմ ստանում։ =^___^= Бальзам для души.
Vitam regit fortuna, non sapientia.
CactuSoul (26.08.2016), Cassiopeia (24.08.2016), kitty (24.08.2016), Smokie (26.08.2016), Նիկեա (24.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ