Մրցույթին ուզածիս պես ուշադիր չեմ կարողացել հետևել, գործերն էլ թռնելով ու կիսատ եմ նայել, բայց եթե դեմ չեք՝ մրցույթից ընդհանուր տպավորություններովս կիսվեմ։
Նախօրոք խնդրում եմ՝ Մարիշոկ, նեղանալ չլինի։
Շատ անտարբեր, առանց սիրտ ու ջիգյար դնելու, շըփթըփ մրցույթ էր։ Սկսած ընտրված նկարից, որն իր կոնցեպտով ահագին հիշեցնում էր Այվիի դրած բատինեքի ու ծաղիկի նկարը, վերջացրած նրանով, որ կազմակերպիչը սկի լայաղ չի արել ավանդական ամփոփող գրառում անել՝ մասնակիցների ցուցակով, շնորհավորանքով և այլն։ Ու ոնց կազմակերպածն էր անհավես նենց էլ ընթացքն ու ավարտն էր։
Մարի, պաչիկ
Տենց չի էլի ձևը։ Իդեաներ ա պետք հղանալ, ինտերնետից նկար քոփի փեյսթ անելուց մի քիչ առաջ գնալ, out of the box մտածել, քննարկման դնել, վիճել, եզրահանգումների գալ։ Թե չէ ոնց որ հա նույն մրցույթը գնա։ Նույն հեղինակները, նույն քննարկումները, նույն գուշակությունները... հոգնեցինք էլի։
Որ չասեք՝ մենակ մեծ-մեծ խոսում ես՝ սենց բան մը։ Չեմ ասում, որ հանճարեղ միտք եմ ճառագել ու հրաշալի մի անձնավորություն եմ ես, բայց սենց մի գաղափար ունեմ։
Պիես գրենք մյուսը։
Ասենք սենց մինիմում կրիտերիաներով. մաքս հինգ գործող անձ, իրադարձությունը՝ փակ տարածքում, մի հատ պարտադիր կոնֆլիկտ երկու գործող անձանց միջև, հնարավորինս անսպասելի ֆինալ։
Նախ՝ սենց բան չենք արել, դրամատուրգիայում մեզ կփորձենք, տեսնենք ստացվում ա թե չէ, հետո, կարծում եմ, շատերի ձեռագիրը էս ֆորմատում մի քիչ ավելի դժվար կլինի ճանաչել։ Ու կբացառվի էն դեպքը, որ ինչ որ մեկն իր նոյի թվի գրած գործը կսաղացնի մրցույթի վրա։
Կարծիքնե՞ր։
Էջանիշներ