User Tag List

Էջ 147 160-ից ԱռաջինԱռաջին ... 4797137143144145146147148149150151157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,191 համարից մինչև 2,205 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2191
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց խի՞ հենց հիմա իրոք էլի, էս հարցի պատասխանը կարո՞ղ ա եղել ա, բաց եմ թողել:
    Շին ջան, իմ տեսակետը ներկայացնեմ (ես էլ չեմ հիշում, գրել եմ, թե չէ), որի հետ այլոք կարող ա համաձայն չլինեն:

    Պրոցեսը ես համարում եմ սկսած 2009-ից, իսկ ավելի առարկայական դառած 2011-ից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ն պոկվի իշխանությունից, ու նաև քայլեր անել սրան քաղաքական գործոն սարքելու համար: Եղավ չհասկացվածության պատնեշ, ՀԱԿ-ը դրա պատճառով ունեցավ մեծ կորուստներ, բայց նախորդ փորձը հաշվի առնելով Տեր-Պետրոսյանը ու ՀԱԿ-ի իր թիմը կանգնել էին էս տարբերակի վրա, համարելով որ ներկա իրավիճակում իշխանափոխության հասնելու միակ տարբերակը իշխանության մասնատումն է ու բուրժուադեմոկրատական հեղափոխության կազմակերպումը:

    Անկախ նրանից կհամաձայնվեք Լևոնն էր պրոցեսի կնքահայրը, թե ոչ, գնաց հենց էդպիսի սցենար: Աստիճանաբար ԲՀԿ-ն ավելի ու ավելի պոկվեց իշխանությունից, աստիճանաբար սրվեցին հակասությունները, աստիճանաբար արթնացան ամբիցիաներ և այլն:

    Էդ պրոցեսը բավական դանդաղ էր գնում: ԲՀԿ-ն, ըստ իս մի քիչ անփորձ լինելով նման հարցերում, փորձում էր ուրիշ տարբերակներ, ավելի մեղ, առանց կոնկրետիկայի: Բայց աստիճանաբար էդ պաշարը սպառվում էր ու հասնում էր էն պահը, որ ԲՀԿ-ն պետք ա հստակ հայտարարեր, որ պահանջում ա Սերժի հրաժարականը ու բռներ ՀԱԿ-ի առաջարկած՝ ակտիվ հրապարակային ակցիաներով ճանապարհը, կամ էլ պետք ա զադնի տար:

    Զադնի տալու դեպքում ինքն իրա դերակատարումը արագորեն կկորցներ: ՄՅուս կողմից էլ իրանք գնալով տեսնում էին, որ շանս կա: Վերջին ամիսներին միասնական շտաբերի ակտիվիստները հազարավոր կամ տասնյակ հազարավոր տների դռներ են թակել ու ստուգել տրամադրությունները, տեսնելով, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնում միանալու շարժմանը ու պայքարելու մինչև վերջ (ուրիշ հարց, թե բանավոր խոսողներից քանիսը կմիանա):

    Արդեն մոտեցել էր էդ ջրբաժանի պահը: Ծառուկյանն իր վերջին խորհրդաժողովում արդեն, ըստ էության, վերջնաժամկետ էր դրել Սերժի առաջ, ասելով, որ կամ էս ու էն բանը կանես, կամ էլ անցնում ենք ակտիվ գործունեությանն ու հրաժարականիդ պահանջին:

    Սերժն իհարկե պատրաստ չէր էդ պահանջը կատարելու: Որոշեց նախաձեռնողականությունը վերցնել իր ձեռքն ու գնալ վաբանկի՝ արագացնելով պրոցեսը: Էսպես իրա թիմակիցներին ինքը փորձում ա հավատացնել, որ ուժն իր ձեռքին ա, որ ինքն ամեն ինչ կանտռոլի տակ ա պահում, ինչպես նաև կկարողանա վախացնել ԲՀԿ շարքերից շատերին, ովքեր կորցնելու բան ունեն ու անմիջապես ճամբարափոխ կլինեն կամ պասիվ դիրք կընդունեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2192
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրձափակել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը:

    Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում՝ չեն նշել: Երեւանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են:

    Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ եթե այս կերպ իշխանությունները ցանկանում են իր վրա ճնշում գործադրել, ապա ինչ կապ ունեն այստեղ հյուրանոցի այցելուները, որոնց դրել են բավական անհարմար իրավիճակում, խախտելով նրանց ամենատարրական իրավունքները:

    Ռուբեն Գեւորգյանը նաեւ ավելացրեց, թե այս ամենը հիշեցնում է թուրքական հալածանքները, որոնք տեսել է մեր ժողովուրդը:
    Ավելացնենք, որ մինչ այս պահը տեղազննություն կոչվածը շարունակվում է: Ռուբեն Գեւորգյանը մտավախություն հայտնեց, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հմարավոր է տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:

    Ռուբեն Գեւորգյանի ընտանիքը ներողամտություն է հայցում այցելուներից, հավելելով, թե ցավոք ունենք օրենքի խախտման շարունակական բեսպրեդելը, որի օրինակնեցրից է հենց այս գործողությունը;

    Նա նաեւ ավելացրեց, որ եթե տեղազննում է կատարվում, եւ ոչ թե հանցագործ են փնտրում, ապա կարելի էր թեկուզ 10-15 րոպե առաջ տեղյակ պահեին, որպեսզի աշխատակիցները ներողություն խնդրելով այցելություններին դուրս հրավիրեին:
    Աղբյուր՝ http://top-news.am/7/1/news/42578.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #2193
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, ես ելնում եմ հետևյալ իրողությունից. էս պահին աննախադեպ վիճակ ա ձևավորվել: Բառի բուն իմաստով պատերազմ ա հայտարարվել:

    Ու մեզ քաջծանոթ «վոինը» էս պարագայում, եթե կանգնած էր էս ամեն ինչի հետևում կամ էլ կանգնած չէր, բայց ուզում էր սրանով վերադառնալ, ուներ ընդամենը մի քայլ. հրապարակային ընդունել մարտահրավերը, դառնար պատերազմի կողմ: Սրա փոխարեն ինքն անում ա փսլնքոտ հայտարարություն, որի նման վախվորածը իսկապես վերջին շրջանում չի արել, որով ընդամենը «բարեկամական խորհուրդ» ա տալիս Սերժիկին, իսկ ԲՀԿ-ի հետ էլ քիչ մը սիրաքստիկ ա լինում՝ կամուրջները չայրելու համար:

    Հաջորդող իրադարձություններն ունեն երկու հիմնական հնարավոր սցենար.
    - Եռյակը կարողանում ա իսկապես զիլ պայքար կազմակերպել ու գնում ա հաղթելու ճանապարհով, էս դեպքում եթե «վոինը» էդ հաղթանակի ընթացքում ա փորձում ջրի երես դուրս գալ, արդեն իրան բանի տեղ դնող չկա, էդ թվում նույն ԲՀԿ-ն, որտև առանց իրա էլ հասնում են հաղթանակին,
    - Եռյակը պարտվելու ճանապարհով ա գնում, էս դեպքում «վոինի» հնարավոր միանալը որևէ դրական տեղաշարժ արդեն չի կարող ապահովել:

    Ու իսկապես ստացվում ա, որ միակ հնարավոր տարբերակը հիմա իրա ակտիվանալու մասին հայտարարելը կլիներ:



    Ինչու՞ ա խոսել: Որտև չի ուզում լրիվ մարի գնա: Բայց ինքն արդեն քաղաքական դիակ ա: Ու էս փսլնքոտ հայտարարությունը հաստատում ա էդ քաղաքական դիակ լինելու հանգամանքը, թույլ, վախեցած շան թուլի հայտարարություն էր: Միակ բանը, որով ինքը դեռ կարող ա նավարկի՝ մեր իրա մասին խոսելն ա, որն էլ կուտը ուտելով անում ենք: Մինչդեռ եթե հետևես, ֆանտաստիկ քիչ թվով շեյրներ ու լայքեր ա հավաքել էս հարցազրույցը: Դրա համար իմ առաջարկն ա անել ընդամենը մի բան.

    ասել «Աստված հոգին լուսավորի» ու մոռանալ սրա մասին:
    Դատողություններիդ համաձայն եմ, բայց ինչի՞ չես դիտարկում մյուս՝ ամենատրիվյալ սցենարը, ըստ որի՝
    1. քոչը ուզում ա ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության - ինչի պետք ա չուզի
    2. ԲՀԿ-ն հավատարիմ ա քոչին - բոլորս էլ գիտենք, ԲՀԿ-ի պապան քոչն ա եղել, իսկ դոդը քոչի սիրելի օլիգարխը, հետևաբար անհիմն չի էն կարծիքը, որ իրանք դեռ իրար հետ են ու հազար թելերով կապված են իրար
    3. քոչը հրապարակային չի ընդունում մարտահրավերը, որ իր վատ հեղինակությամբ չզրկի եռյակին ժողովրդի հնարավոր աջակցությունից

  4. #2194
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատողություններիդ համաձայն եմ, բայց ինչի՞ չես դիտարկում մյուս՝ ամենատրիվյալ սցենարը, ըստ որի՝
    1. քոչը ուզում ա ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության - ինչի պետք ա չուզի
    2. ԲՀԿ-ն հավատարիմ ա քոչին - բոլորս էլ գիտենք, ԲՀԿ-ի պապան քոչն ա եղել, իսկ դոդը քոչի սիրելի օլիգարխը, հետևաբար անհիմն չի էն կարծիքը, որ իրանք դեռ իրար հետ են ու հազար թելերով կապված են իրար
    3. քոչը հրապարակային չի ընդունում մարտահրավերը, որ իր վատ հեղինակությամբ չզրկի եռյակին ժողովրդի հնարավոր աջակցությունից
    Հասարակ պատճառով, եթե ինքը պրոցեսներում չկա, ինքը էդ պրոցեսներով իշխանության չի գա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #2195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ ամենատրիվյալ սցենարով նախկինում էլ էս կարծիքներն էին շատ մոդա.
    1. Գագոն երբեք Սերժի դեմ դուրս չի գա,
    2. Հովիկը Գագոյի խնամին ա, ո՞նց կարան հակառակ ճամբարներում լինեն,
    3. Գագոյի նկատմամբ երբեք ռեպրեսիա չի լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #2196
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համեստ կարծիքով, եռյակը ժողովրդի աջակցությունը ստանալու համար առաջին իսկ հանրահավաքում պետք ա որոշակի պարզություն մտցնի իրանց պլաններում: Ասենք Զարուհի Փոստանջյանի առաջարկած 8 կետերի պես ինչ-որ կետեր խոստանա, մարդկանց վստահությունը շահելու համար: Կարա խոստանա մարտի 1-ի մեղավորների պատիժ (չեմ հավատում, որ կանի) քաղբանտարկյալների ազատ արձակում և այլը…

    Բայց կարծում եմ, որ դա չի լինի ու միակ շեշտը դրվելու ա ռեժիմից ժամ առաջ ազատվել, օրհասական վիճակ, պետականությունը վտանգված է բլա բլա բլա…

    Էլի վատ չի, բայց իմ համար քիչ ա:

  7. #2197
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով, եռյակը ժողովրդի աջակցությունը ստանալու համար առաջին իսկ հանրահավաքում պետք ա որոշակի պարզություն մտցնի իրանց պլաններում: Ասենք Զարուհի Փոստանջյանի առաջարկած 8 կետերի պես ինչ-որ կետեր խոստանա, մարդկանց վստահությունը շահելու համար: Կարա խոստանա մարտի 1-ի մեղավորների պատիժ (չեմ հավատում, որ կանի) քաղբանտարկյալների ազատ արձակում և այլը…

    Բայց կարծում եմ, որ դա չի լինի ու միակ շեշտը դրվելու ա ռեժիմից ժամ առաջ ազատվել, օրհասական վիճակ, պետականությունը վտանգված է բլա բլա բլա…

    Էլի վատ չի, բայց իմ համար քիչ ա:
    Պարզություն, անշուշտ, պետք ա մտցնի՝ մաքսիմալ համախմբվածություն հասնելու համար:

    Բայց ասենք պետք ա էսպիսի բաներ էլ ասի, որոնք մեզ դուր չեն գա.
    - Հավաստիացնի, որ վհուկների որս չի լինելու, որ ոչ մեկի ունեցվածքը չի խլվելու, որ ընդամենը իշխանափոխությունից հետո բոլորին բերելու են հարկային դաշտ:


    Հակառակ դեպքում պրոցեսների լրջանալու դեպքում արյունահեղությունն անխուսափելի ա լինելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #2198
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակ պատճառով, եթե ինքը պրոցեսներում չկա, ինքը էդ պրոցեսներով իշխանության չի գա:
    Պրոցեսներում բացահայտ չկա ու դեռ չկա: Ու տրիվյալ սցենարը դեռ չի ժխտվել: Կապրենք կտեսնենքը ընդունելի պատասխան ա

  9. #2199
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոցեսներում բացահայտ չկա ու դեռ չկա: Ու տրիվյալ սցենարը դեռ չի ժխտվել: Կապրենք կտեսնենքը ընդունելի պատասխան ա
    Իմ համար փաստ ա, որ չկա: Ու ես նաև նայում եմ, թե որ լրատվամիջոցներն են կպած փորձում դիակի ականջները խցկեն շարժման հետևում: Չկա տենց բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #2200
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզություն, անշուշտ, պետք ա մտցնի՝ մաքսիմալ համախմբվածություն հասնելու համար:

    Բայց ասենք պետք ա էսպիսի բաներ էլ ասի, որոնք մեզ դուր չեն գա.
    - Հավաստիացնի, որ վհուկների որս չի լինելու, որ ոչ մեկի ունեցվածքը չի խլվելու, որ ընդամենը իշխանափոխությունից հետո բոլորին բերելու են հարկային դաշտ:


    Հակառակ դեպքում պրոցեսների լրջանալու դեպքում արյունահեղությունն անխուսափելի ա լինելու:
    Հա, դրան սովոր ենք, նույնիսկ համաձայն ենք, որ տենց էլ լինի Եթե վհուկ որսանք, առաջինը դոդն ինքն իրան պետք ա որսա:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2015)

  12. #2201
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար փաստ ա, որ չկա: Ու ես նաև նայում եմ, թե որ լրատվամիջոցներն են կպած փորձում դիակի ականջները խցկեն շարժման հետևում: Չկա տենց բան:
    Արտ ջան, լրատվամիջոցներին հետևելով կարաս կռահես, թե որ կողմին ինչ կարծիք ձևավորելն ա ձեռնտու, բայց երբեք չես իմանա, թե որն ա ճշմարտությունը: Պարզ ա, որ Սերժին ձեռնտու ա Դոդին Քոչի հետ նույնացնելը. պատճառների մասին արդեն խոսացել ենք, դրա համար նույնիսկ լրատվամիջոցներին հետևել էլ պետք չի, բայց դրանից չի հետևում, որ դոդն ու քոչը նույն գործին չեն լծված:

  13. #2202
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագ, գոյություն չունի որևէ փաստ, որը ցույց տա, որ Քոչը կա սրա մեջ: Կան ընդամենը վարկածներ, որոնք բոլորը հիմնված են Գագո-Քոչ նախկին մտերմության, Գագոյի՝ նախկինում Քոչի մարդը լինելու վրա: Էս պարագայում էս վարկածը քննարկելը անիմաստ գործ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #2203
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց Քոչի ինչի՞ն ա պետք էս ՇԻՆԱԾ երկիրը
    Վերջին խմբագրող՝ keyboard: 17.02.2015, 12:10:

  15. #2204
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ա՜խ, պատկերացնում եմ, թե ինչ արձագանքներ են լինելու

    Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն - See more at: http://www.ilur.am/news/view/41333.h....luwM992R.dpuf

    Ս.թ. փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur.am կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես անմիջապես հիշյալ խմբագրություններից ետ կանչեցի այդ նյութը, քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր։ Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»։ Ահա այդ նամակի ամբողջական բնագիրը.

    «Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.

    ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։

    բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։

    Երեկ ես մամուլի միջոցով իմ մտահոգություններն էի արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ (iLur.am, «Չորրորդ իշխանություն». 11.02.2015), ընդգծելով նրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ, իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։

    Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Հետեւաբար՝

    1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին.

    2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը.

    3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին.

    4. Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

    Ինքնըստինքյան հասկանալի է, որ առաջարկվող խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։ Ես կհուշեի այդ չափանիշներին համապատասխանող հետեւյալ անձանց անունները. Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Վանո Սիրադեղյան, Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյան. Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ։

    Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։

    Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ։ 12.02.2015թ.»։

    Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել։ Ավելացնեմ նաեւ, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իմ այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով։
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/41333.h....luwM992R.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.02.2015), Ձայնալար (17.02.2015)

  17. #2205
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց դե էդ շտապ հավաք անելն ու թույտվության չսպասելը եսիմինչ քաղաքացիական անհնազանդություն չի էլի, պատկերավոր ասած՝ Րաֆֆին էլ ա դրանից արել
    Արդեն «թույտվություն խնդրելու» մոմենտ ա՞, թե՞ իշխանություններին զրկում են բռնություն կիրառելու իրավական հիմքերից
    (Ղժալը ղժալ, բայց երևի թե ճիշտ են անում)

    Քաղաքապետարան ևս մեկ իրազեկում է ներկայացվել
    Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան ևս մեկ իրազեկում ենք ներկայացրել, որը լիարժեք արտացոլում է օրենքի տառն ու պահանջը, և փետրվարի 20–ին՝ ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում, օրենքի տառին համահունչ, մենք անցկացնելու ենք մեր կողմից արդեն իսկ նախապես հայտարարված հավաքը։ Այս մասին 7or.am-ին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրահավաքի օրը կազմակերպչական առումով խոչընդոտներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղապետարանի երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ բացակայում է հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու անհրաժեշտ պարագաները Ազատության հրապարակում տեղադրելու իրավական հիմքը, պատգամավորը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ տեխնիկական խնդիրները կարող են հավաքն անցկացնելու համար խոչընդոտ լինել»։

    http://www.ilur.am/news/view/41323.html

Էջ 147 160-ից ԱռաջինԱռաջին ... 4797137143144145146147148149150151157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •