Մի թեթև էլ վիդեո ...
Մի թեթև էլ վիդեո ...
Ապեր բայց շատ հումորով տղա ես: Բացում ես:
Իրականում այդպես չէ, հաստատ այդպես չէ, վստահեցնում եմ:
Ի տարբերությունդ այստեղ շատերիդ ես լավնել եմ ասում, վատն էլ, դուք մենակ վատն եք տեսում, այսինքն` տիպիկ ընդդիմադիրի հոգեբանություն:
Էսորվա դրությամբ աբսուրդա, որ Հայաստանի նախագահ լինի Գագիկ Ծառուկյանը կամ Ստեփան Դեմիրճյանը:
Ավելի լավա Տիգրան Կարապետիչը լինի նախագահ, քան թե էտ երկուսից մեկը:
Վերջին խմբագրող՝ Vaio: 15.02.2015, 22:53:
Բարև Ձեզ
Malxas (15.02.2015)
Փաստորեն Գագիկ Ծառուկյանին արդեն նախագահ ես կարգել: Դեպքերից առաջ մի ընկի:
Չնայած, եթե Սերժը կարացել ա նախագահ լինի, Գալուստը՝ ԱԺ նախագահ, Մուկը՝ վարչապետ, Ծառուկյանը հանգիստ կարա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար աշխատի: Իսկ ՀՀ նախագահ կարա ՀՀՇ-ի Գևորիկը դառնա:
Մի անգամ չտեսանք ՀՀԿ-ական մեկի հասցեին կես խոսք վատ բան ասես: Ասենք ի՞նչ կարծիքի ես կարկառուն ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանի, Սուրիկ Խաչատրյանի ու Առաքել Մովսիսյանի մասին: Կարաս ձեռի հետ մի երկու բառ էլ Ալեքսանդր/Սաշիկ Սարգսյանի մասին կիսվես մեր հետ: Մի բուռ ազգ ենք, իմանանք էլի ով ում մասին ինչ ա մտածում:
Vaio (15.02.2015)
Վայ, գեդինը մդնենք մենք .....
Վաբշետը, ինքն էր իրան ուզում կարգեր:
Եղելա, թեկուզ հենց մի քանի օր առաջ, որ ասել էի` նենց չի, որ հանրապետական կուսակցությունում չկան նույնաբովանդակ անձնավորություններ:
Մհեր Սեդրակյանի, Սուրիկ Խաչատրյանի ու Առաքել Մովսիսյանի մասին նույն կարծիքն ունեմ, ինչ-որ Գագիկ Ծառուկյանի մասին:
Ալեքսանդր/Սաշիկ Սարգսյանը հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ վերջինս քաղաքական դեմք չէ, իսկ ես տաիս եմ քաղաքական գնահատական:![]()
Բարև Ձեզ
Vaio ջան, էդ սերժիկն ա ասում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար հատուկ դիպլոմ ա պետք (ուղղակի դրա ստանալու տեղը ցույց չի տալիս), իսկ ընդհանրապես ՀՀ-ում յուրաքանչյուր ոք իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իսկ ով որ զբաղվում ա, նա ավտոմատ քաղաքական գործիչ ա:
Ուրեմն էս քո նշած անձնավորությունը 2003-ից մինչև 2012 թվականը եղել ա ԱԺ պատգամավոր, էդ թվում 2003-2007-ին եղել ա Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (երևի գիտելիքներ խի՜ստ հերիքել են): Հանրապետական կուսակցության ոչ միայն անդամ ա, այլև Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ ա, որը, հիշեցնեմ, ՀՀԿ-ի ներկայացուցչական մարմինն ա: Այլ կերպ ասած «քաղաքական դեմք» ա:
Ու էս նույնիսկ էն դեպքում, եթե անտեսում ենք իրա՝ ընտանիքի վարչական հնարավորությունների կիրառմամբ հարկերից խուսափելն ու քրեական հանցանքները կատարելը՝ ըստ տարածված խոսակցությունների, մամուլի հրապարակումների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (16.02.2015)
Քաղաքականությամբ զբաղվելու համար դիպլոմ պետք չէ: Բայց հարցը էնա, որ ամեն մեկի խելքի բանը չէ, դա միանշանակ, դա բոլորս էլ հասկանում ենք:
Ով որ զբաղվումա քաղաքականությամբ, դա դեռ չի նշանակում, որ ինքը քաղաքական գործիչա:
Քաղաքական գործիչ կարող է լինել նախագահը, վարչապետը, նախարարները, ազգային ժողովի նախագահը, պատգամավորները և որոշ կուսակցականներ` գործադիր մարմնի ներկայացուցիչներ և այլն:
Քաղաքականությամբ ով ասես, որ կարա զբաղվի, այդ թվում` ԿԳԲ-ի ագենտը, բարեգործական հիմնադրամը և այլն...: Վերջիններս օրենքով չեն կարա զբաղվեն, բայց` կարան զբաղվեն:
Քաղաքական դեմք չի ասելով ի նկատի ունեի, որ պաշտոն չունի: Բացի դրանից էլ ասեմ, որ սմյալիկ էլ էի տեղադրել:
Վերջին խմբագրող՝ Vaio: 16.02.2015, 00:13:
Բարև Ձեզ
Հիմա քո էս ասածը կրկնում եմ՝ կոնկրետ անուններով:
Ամեն մեկի բան չի զբաղվել քաղաքականությամբ: Սերժ Սարգսյանը (նախագահ ա), Հովիկ Աբրահամյանը (վարչապետ ա), Գալուստ Սահակյանը (ԱԺ նախագահ ա), Գագիկ Բեգլարյանը (նախարար ա), Սամվել Ալեքսանյանը (պատգամավոր ա) ու ուրիշներ (բոլորին չթվարկենք) քաղաքական գործիչ են, իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի
Ինչի չի՞: Որտև արդեն անվտանգության խորհրդի անդամ չի, մի քանի օրից էլ պատգամավոր էլ չի լինի
Ապեր, կրկնում եմ, սաշիկը ոչ միայն պատգամավոր ա եղել, այլև ԱԺ-ի կարևորագույն հանձաժողովներից մեկի անդամ, հիմա էլ ոչ միայն կուսակցական ա, այլև էդ կուսակցության խորհրդի անդամ: Այսինքն էն մարդկանցից, ով լիազորված ա էդ կուսակցությունը ներկայացնել:
Նենց որ ներկա պահին պաշտոն-մաշտոն ունենալ-չունենալը ռադ արա, էդ կապ չունի քաղաքականության մեջ ֆիգուր լինելու հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (16.02.2015)
Պատասխանում եմ` միանշանակ քաղաքական գործիչա, քանի որ կուսակցության ղեկավարա:
Ուղղակի հարցը էնա, որ ամեն մարդու բան չի, ոնցոր քեզ ասեն` դու տիեզերագնաց ես:
Սաշիկի հետ կապված գրածներդ ավելի քան պարզ են:
Իրավաբանական առումով ներկայումս քաղաքական գործիչ չի, այլ առումներով` չեմ անդրադառնում:
Կուսակցության խորհրդի անդամ լինելը քիչա քաղաքական գործիչ կոչվելու համար:
Բարև Ձեզ
Մի տեսակ շատ ենք շեղվում, բայց քանի որ իրավաբանական առումից խոսեցիր, խնդրում եմ ցույց տալ էն իրավական փաստաթղթերը, որոնցով սահմանվում են քաղաքական գործիչ լինել-չլինելը:
Կակռազ կարող ա հասկանանք, թե էն նախագահի աթոռը զավթած անձնավորությունը ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ ամեն մեկը չի կարող զբաղվել քաղաքականությամբ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էէէ Չուկ...
Հիմա եթե դու էսոր դպրոցի տնօրեն ես, դա նշանակումա, որ դու իրավաբանորեն դպրոցի տնօրեն էս, եթե վաղը դպրոցի տնօրեն չես, դա նշանակում, որ դու վաղը իրավաբանորեն դպրոցի տնօրեն չես:
Գոյություն ունեն պաշտոններ, որոնք կոչվում են քաղաքական պաշտոններ, դրանք տնօրինողները` քաղաքական գործիչներ:
Բարև Ձեզ
Աթեիստ (16.02.2015)
Դպրոցի տնօրենը կոնկրետ պաշտոն ա, աշխատանք, որի համար կան համապատասխան փաստթղթեր:
Նույն ձևի փաստաթղթեր կան նախագահի, ԱԺ նախագահի, ՊՈԱԿ-ի տնօրենի, հավաքարարի, ու նույնիսկ տաքսու վարորդի համար:
Հիմա խնդրում եմ ցույց տուր էն փաստաթղթերը, որով որոշվում ա քաղաքական գործիչը:
Քաղաքական գործիչը պարտադիր չի, որ պաշտոն ունենա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ