User Tag List

Էջ 15 23-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Դաժան սպանություն Գյումրիում

  1. #211
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  2. #212
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ա, ստեղ ա նա: Ոնց որ հեչ բան էլ չի էղել:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (16.01.2015), Smokie (16.01.2015), Տրիբուն (16.01.2015)

  4. #213
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի Սերժը չի մեռե՞լ:
    Սենց լուռ մենակ դիակներն են լինում:
    http://www.a1plus.am/1360053.html

    Վա'յ մամա ջան, դիակը տեղաշարժվում ա։

  5. #214
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ։) գրեցի, հետո տեսա Բյուրի գրածը։

  6. #215
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.a1plus.am/1360053.html

    Վա'յ մամա ջան, դիակը տեղաշարժվում ա։
    Փաստորեն քո ասած տարբերակն ա Տրիբուն ձյա, դիակ չի, զոմբի ա:
    Դե զոմբիներին սատկացնելու միակ ձևն էլ գլխից խփելն ա, չէ:
    Հա չէ վայ...էս երկրում գլխից խփելով մենակ 2 տարեկան երեխեքին են սպանում:

  7. #216
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուճուրին վիրահատել են էսօր...

    Աղբյուր

  8. #217
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստաբանների պալատի նախագահը որպես լուծում առաջարկում է ՌԴ և ՀՀ վեճը հարթել միջազգային նոր պայմանագրի կնքումով:

    18:24 • 16.01.15
    Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook սոցիալական ցանցում իրավաբանների խմբում անդրադարձել է Գյումրում տեղի ունեցած ողբերգությանը՝ նշելով, որ Գյումրի քաղաքում ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության 6 քաղաքացու սպանության և մեկ քաղաքացու սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի, այդ անձին արգելանքի տակ պահող մարմնի և նախաքննության կատարման մարմնի իրավասությունների վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում։

    Որպես փաստաբան վերլուծելով իրավիճակը՝ նա լուծման տարբերակ է առաջարկում՝ վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։

    Նա մասնավորապես գրել է. «Հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանում հանցագործություն կատարած անձը պատասխանատվության ենթարկվի Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։

    Ռուսական կողմը ձգտում է հասնել նրան, որ իր քաղաքացուն պատասխանատվության ենթարկի ՌԴ օրենքների համաձայն և նրան Հայաստանին չհանձնի։

    29.08.1997թ. համաձայնագրի 5-րդ հոդվածից օգտվելով ռուսական կողմը իր դիրքորոշումը պայմանավորում է նաև նրանով, որ իր քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարել մինչև հայկական իրավազորությանը ենթակա հանցագործություն կատարելը։
    Ռուսական պաշտոնատար անձինք փաստացի հրաժարվում են հանձնել Պերմյակովին՝ հավանաբար ՌԴ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների ուժով։

    Այս գործընթացում առնվազն պարզման են ենթակա հետևյալ հարցերը՝
    ա) նախկինում (հատկապես 1999թ. 2 ռուս զինվորների (Դենիս Պոպովի և Ալեքսանդր Կամենևի) կողմից Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով) ինչու է հայկական դատարանը դատապարտել ռուս զինվորներին՝ նաև հայկական օրենքներով, եթե նույնպես առկա էր կոնկրետ հանցագործությանը նախորդող այլ զինվորական հանցագործություն (դասալքություն, որի համար պատժվել են ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածով),
    բ) Հայաստանի պետական սահմանը խախտելու նախկին դեպքերում, եղել են արդյո՞ք իրավիճակներ, երբ ռուս սահմանապահները արգելանքի տակ են վերցրել ՌԴ քաղաքացու և նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին.
    գ) ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցում է, թե՞՝ հանձնում։

    3. Կողմերի շահերը վեճի առնչությամբ

    Հայկական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած անձի պատասխանատվության ենթարկել Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։

    Ռուսական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած իր քաղաքացուն զինվորական հանցագործության համար պատասխանատվության ենթարկել ՌԴ օրենքների համաձայն։

    4. Փակուղային իրավիճակի հեռանկարը և ռիսկերը

    Ռուսական կողմը չի հանձնում Պերմյակովին, վստահ լինելով, որ դա կատարելով կխախտի իր սահմանադրությունը։

    Հայկական կողմն իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի՝
    ա) դիվանագիտական խողովակով հասնել խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը,

    բ) իր երկրի տարածքում գտնվող Պերմյակովին հարկադրանքի ուժով վերցնել արգելանքի տակ։

    Իմ կարծիքով հայկական իշխանությունները «ա» (դիվանագիտական) տարբերակով են առաջնորդվում, քանի որ հարկադրանքի ուժով Պերմյակովին վերցնելը կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝

    - Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում,
    - Ռուսաստանի ռազմաբազաների դուրս բերում Հայաստանից,

    - Ռուսաստանում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների համար դժվարություններ,
    - երկու ազգերի միջև ատելության սերմանում։

    Իմ կարծիքով ռուսական կողմն էլ պետք է «ա» (դիվանագիտական) տարբերակով առաջնորդվի, քանի որ փոխընդունելի լուծում չգտնելու դեպքում կարող են տեղի ունենալ հետևյալ հետևանքները՝
    - Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում,
    - Հայաստանը չի համարի իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ,
    - երկու ազգերի միջև ատելության սերմանում։

    Կարծում եմ, որ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը (այս վարկածի համար հիմնավոր պատճառն այն է, որ Պերմյակովն իր «այցեքարտն» է թողել հանցագործության վայրում, դրանով իսկ տեղեկացնելով, որ այն կատարել է ռուս զինվոր)։

    5. Լուծման տարբերակ
    Կարծում եմ, որ վերոհիշյալ ռիսկերից խուսափելու համար պետք է այնպիսի լուծում գտնել, որի արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի կառնվեն և՝
    - հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը չի ոտնահարվի,
    - հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության, քանի որ հանցագործությունը ոչ ազգ է ճանաչում և ոչ էլ սեռ,
    - հայ և ռուս ազգերի բարեկամությունը կշարունակվի։

    Այս տեսանկյունից առաջարկվում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի (կամ 29.08.1997թ. համաձայնագրում լրացում կատարելու մասին համաձայնագրի, այսուհետ՝ Պայմանագիր) կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։

    Օրինակ (առաջարկվող նախագիծ)՝

    Ա. Պայմանագրի առարկան՝

    Պայմանագրով կկարգավորվի ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները՝ կապված Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների հետ։

    Բ. Վարույթն իրականացնելը

    Կողմերը կարձանագրեն, որ այն դեպքում, երբ կատարվել են մի քանի հանցագործություններ, որոնցից մեկը կամ մի քանիսը մյուս պետության իրավազորության ներքո են գտնվում, ապա հանցագործությունը քննելու են երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնելու է նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։

    Քննիչների խմբի լիազորությունները՝ հայկական կողմի քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները։ Արդյունքներն ամփոփվելու է համատեղ։

    Դատախազների խմբի լիազորությունները՝ Դատախազների խումբը ձևավորվելու է նույն սկզբունքով։

    Դատարանի լիազորությունները՝

    Գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում, հետևյալ կերպ՝
    - դատարանը ձևավորվում է կոլեգիալ կազմով՝ մեկ կամ երկու դատավոր հայկական կողմից, մեկ կամ երկու դատավոր ռուսական կողմից.

    - հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի հայկական կողմի դատավորները՝ հայկական օրենքների հիման վրա,

    - ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի ռուսական կողմի դատավորները՝ ռուսական օրենքների հիման վրա,

    - գործի քննությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում,
    - վերջնական պատիժը որոշում է դատական կազմը՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։

    - մեղադրյալն իրավասու է առնվազն մեկ վերադաս ատյանին բողոք ներկայացնել։ Վերադաս ատյանը ձևավորվում է նույն սկզբունքով։

    - դատապարտված անձը կրելու է իր պատիժը այն երկրի տարածքում, որտեղ կատարել է առավել ծանր հանցագործությունը։

    http://www.tert.am/am/news/2015/01/16/pastaban/1561576
    Բարև Ձեզ

  9. #218
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե և ճիշտ է Արան, սակայն նոր պայմանագրային դրույթին դժվար թե հետադարձ ուժ տրվի, այսինքն կոնկրետ այս խնդիրը այդպես էլ չի լուծվի, թեպետև իրոք, գուցե ապագայում խուսափենք նման խնդիրներից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #219
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստն էնա, որ այս իրավիճակը մտել է իրավաբանական փակուղի:
    Նույնիսկ լավ իրավաբանները 100%-անոց խնդիր չեն կարողանում առաջարկել, քանի որ չգիտեն, թե այսպիսի դեպքերում ամբողջ գործընթացը ինչպես պետք է կատարվի:
    Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ևս հարցերին կոնկրետ պատասխան չի տալիս, ինչ-որ կցկտուր է խոսում, հավանաբար չիմանալով դրանց բոլորի պատասխանը:
    Փաստաբանների պալատի նախագահն էլ հարցադրում է անում. "Ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցում է, թե՞՝ հանձնում"։ Եթե սկի փաստաբանների պալատի նախագահը չգիտի... էլ ով պետքա իմանա...

    Եթե այս հարցին չկա իրավաբանական վերջնական լուծում, ուրեմն հարցը կարգավորվելու է քաղաքական ճանապարհով:
    Եթե լինի երկու երկրների քաղաքական մրցակցություն, չլինի փոխըմբռնում, չլինի զիջում, ուրեմն, բնականաբար, քաղաքական աոումով հաղթելու է Ռուսաստանը:
    Բարև Ձեզ

  11. #220
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն քո ասած տարբերակն ա Տրիբուն ձյա, դիակ չի, զոմբի ա:
    Դե զոմբիներին սատկացնելու միակ ձևն էլ գլխից խփելն ա, չէ:
    Հա չէ վայ...էս երկրում գլխից խփելով մենակ 2 տարեկան երեխեքին են սպանում:
    Հորս արև, մի զոմբի չի, լիքը զոմբի ա, մանրից թափվում են գլխներիս ...

    ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը` Գյումրիի դեպքերի հետ կապված

    Իշխանության գործողությունները բացարձակ անհամարժեք են տեղի ունեցածին. ՀԱԿ

    ՕԵԿ-ը պահանջում է ՀՀ իշխանություններից

  12. #221
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր հայտարարություններում ամեն մեկն իրա պարտքն ա համարում վերջում մի հատ Պուծինի ոռը պաչելը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (17.01.2015)

  14. #222
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    unfortunately սրանից բացի ուրիշ բան չեն կարող անել…

  15. #223
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    unfortunately սրանից բացի ուրիշ բան չեն կարող անել…
    Կարան ուղղակի ինչ-որ բաների մասին լռել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վիշապ (17.01.2015), Տրիբուն (17.01.2015)

  17. #224
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարան ուղղակի ինչ-որ բաների մասին լռել:
    ինչի մասին Չուկ ջան…

  18. #225
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի մասին Չուկ ջան…
    Օրինակ հայ-ռուսական հարաբերությունների:

    Տվյալ հայտարարությունների մեջ դա նշելու անհրաժեշտությունն ամենևին չկար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.01.2015), Վիշապ (17.01.2015), Տրիբուն (17.01.2015)

Էջ 15 23-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  2. Վաճառք. Բնակարան Գյումրիում
    Հեղինակ՝ artush1984, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.09.2010, 20:22
  3. Անհրաժեշտ է խնամակալ Գյումրիում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.02.2010, 17:29
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •