Այսօր Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել:
Ըստ աղբյուրի, սպանվել են Սերյոժ Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Աբետիսյանը (մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, (որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (քույրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա):
Ընտանիքի յոթերորդ անդամին՝ 6-ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերի առկայությամբ: Կուրղինյանի խոսքով, կատարվել է որովայնի խոռոչի օրգանների ստուգում, և որևէ խոռոչային օրգան չի վնասվել:
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրվում է անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Այս մասին տեղեկանում ենք ilur.am լրատվականից, ինչպես նաև գրեթե բոլոր մյուս լրատվականներից:
![]()
Էջանիշներ