Ռուսաստանի հերն էլ եմ անիծել, Ադրբեջանինն էլ ընդեղ։ Թող ռադները քաշեն գնան ստեղից, մենակ ուրախ կլինեմ։
Բայց։
Ինձ համար էս պատմության մեջ լիքը կասկածելի հանգամանքներ կան։ Թող կենդանի բռնեն էդ տղուն, թող նորմալ քննություն անեն, պարզեն հանգամանքները, հետո, երբ կապացուցվի, որ ինքն է արել, թող պատժեն ոնց ուզում են, թող դրա համար ռուսներին հանեն լարեն, թող առանց դրա ռուսներին հանեն լարեն։ Բայց քանի դեռ սա ինձ վրա սենց վատ սարքած դետեկտիվի տպավորություն է թողնում, չեմ ասի՝ էս էն ռուսները, որտեղ բռնեք՝ սատկացրեք։
Անմեղության կանխավարկածը միշտ առաջնային է։ Հատկապես երբ կասկածյալը, որը չունի ակնհայտ դրդապատճառներ նման սպանդ անելու, առնվազն մեզ դրանք հայտնի չեն, էդ կասկածյալը սպանության վայրում է թողնում անձնական զենքը, կոշիկները։ Ոստիկանությունը մինչև էդ տեղեկացված չի լինում, որ զինված մարդ է փախել զորամասից, կամ էլ տեղեկացված է լինում ու քայլեր չի ձեռնարկում, դեպքի վայրում 27 պարկուճ են գտնում, ու ոչ մի հարևան ոչ մի կրակոց լսած չի լինում, չորս ժամ ոչ ոք չի իմանում, որ էդ տանը վեց հոգու մորթել են։
Անձամբ ինձ ահավոր կասկածելի է էս ամենը, ոնց որ վատ դետեկտիվ սերիալից լինի։ Մնում է անձնագիրը թողներ ու հեռախոսը՝ իրեն սելֆի արած հանցագործության պահին։ Համարյա համոզված եմ, որ էս տղան արդեն մեռած է, որևտ պետք չի, որ իրեն կենդանի գտնեն։ Ու մենք հերթական խոշոր տրամաչափի կուտը կուտենք ու կսսկվենք։
Էջանիշներ