Գործնկենրիցս մեկը մեկ ամիս առաջ ամուսնացավ: Վերցրեց կնոջ ազգանունը: Բոլորիս էլ որոշակի ժամանակ պետք եկավ նոր ազգանունին ընտելանալու համար:
Գործնկենրիցս մեկը մեկ ամիս առաջ ամուսնացավ: Վերցրեց կնոջ ազգանունը: Բոլորիս էլ որոշակի ժամանակ պետք եկավ նոր ազգանունին ընտելանալու համար:
Աթեիստ (30.10.2014)
Որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ազգանունս մի այլ կարգի չէի սիրում (փոքր ժամանակ անգամ ուզում էի մամայիս ազգանունը վերցնել, էն էլ հավես չկար էն մյուս գերդաստանի՝ իմ հանդեպ ունեցած սեփականատիրական զգացմունքները խորացնելու), մռածում էի՝ ինչ լավ է, որ աղջիկ եմ, կմեծանամ, կամուսնանամ, էն ա՝ առիթ կլինի, ազգանունիցս էլ կազատվեմ։
Համա ինչ էս ՖԲ-ն մոդա ընկավ՝ էնքան է աչքս սովորել անընդհատ անվանս կողքին ազգանունս տեսնելուն, որ չսիրելով հանդերձ չեմ պատկերացնում, որ դրա տեղն ուրիշ ազգանուն լինի։ Բայց նենց չի, որ էմոցիոնալ ինչ-որ բան է առաջացել, ուղղակի ընտելացել եմ, մանավանդ որ ամուսնանալս ահագին ձգձգվում է
Տոհմ-ցեղ-ընտանեկան ավանդույթներ-պատմություն-բան, չէմիչէ, էդ պահով Տրիբունի ասածի հետ համաձայն եմ, ուրիշ բան՝ ազգանունս Արծրունի կամ գոնե Արամյան լիներԲայց երկու ազգանուն ունենալու տարբերակը դուրս գալիս է։
Իսկ ընդհանրապես, եթե ստիպելու գործոնը բացառում ենք, ուրեմն թող ոնց ուզում են անեն։ Եթե կինը կամ ամուսինն ուզում է ազգանունը փոխել՝ թող փոխեն, եթե ուզում են երկուսով երրորդ ազգանուն վերցնել՝ ավելի պայծառ։ Չնայած Հայաստանում պատմություն սարքելու սովորություն ունեն. ընկերներիցս մեկն ուզում էր ուղղակի ազգանվան վերջում «ց» ավելացնել՝ նենց թեմա դարձրին համապատասխան մարմիններում, որ փոշմանեց։
Տրիբուն (30.10.2014)
Վատ տարբերակ չի, ու ինձ շատ էլ դուր է գալիս։ Որովհետև կարևորը ոչ թե ազգանունների գեղեցկությունն է, շաբլոն թե ունիկալ լինելը և կամ էլ տոհմածառերի պահպանումը, այլ նոր ստեղծվող ընտանիքի ամբողջականույթյունը։ Մինչև օրս ինձ թվում էր, թե մարդու համար ամենակարևոր բանն իր երեխաների հետ մի ընտանիք լինելն է, այլ ոչ թե պապու հորեղբոր տղայի։ Եվ եթե այդպես է, ուրեմն ոչ մի իմաստ չեմ տեսնում նստել ու սպասել այն անխուսափելի հարցին, որը մի օր տալու է աճող երեխան. "Մամ, կարո՞ղ է, դու իմ մաման չես... Եթե իմ մաման ես, ուրեմն ինչու՞ է քո ազգանունն ուրիշ"։ Էլ չեմ ասում, որ կասկածամիտ և նման մտքերն իրենց ներսում պահող երեխաները նման բաներից կարող են անգամ իրենց մեղադրել դրանում և արդյունքում կոմպլեքսավորվել, նույնիսկ չտեղեկացնելով ծնողներին իրենց տանջանքների մասին։
Մի անեկդոտ հիշեցրիք...
Մեկի ամուսինը մահանում է։ Էս կինը մի քիչ ողբում է դիակի կողքին, հետո ձեռքը խփում է ճակատին.
- Բայց ինչ ախմախն եմ ես... Ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս կողմից։ Ի՜նչ եմ լաց ու կոծս դրել...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (30.10.2014)
Տրիբուն ձյա, հենց խնդիրն էլ էդ ա, որ եթե մարդուն դիմում են Հակոբիչ, ապա Հակոբիչ կդիմեն անկախ նրանից, անձնագրում՝ էդ թղթի կտորում, հայրանունը գրված կլինի՞, թե՞ չի լինի: Ու հակառակը, եթե մարդն ասի, որ ես ուրանում եմ հորս, ինձ էլ Հակոբիչ չդիմեք, անձնագրում գրած լինի, թե չլինի, չեն դիմի:
Հիմա գանք ազգանվանը: Ազգանուն փոխելը ավելի շատ սոցիալական գործառույթ ա, որը էական չի, փաստաթղթերով ամրագրվում ա, թե չէ: Այլ կերպ ասած ազգանվան փոխելը անձնագրում փաստագրելը ընդամենը տեխնիկական մանր խնդիր ա, որը արվում ա ազգանունը փոխելու ընթացքում: Խոսքը բացարձակ չի գնում անձնագրում գրվածի մասին, այլ գնում ա նրա մասին, թե մարդն իրան ինչ ա զգում: Մարդը կարող ա անձնագրում ազգանունը փոխի, բայց շարունակի ապրել իր հին ազգանվամբ:
Ազգանունը անհատականություն չի սահմանում: Անհատականություն շատ-շատ անունը կարող ա սահմանի, էն էլ ոչ միշտ: Ազգանունը սահմանում ա տոհմին պատկանելիությունը, ու բացարձակ կապ չունի, որ նույն ազգանվամբ լիքը տոհմեր կան, որ դրանցից շատերն ընդամենը 90 տարվա պատմություն ունեն:Ապեր, մի տեղ, որտեղ ազգանունների մոտ 70%-ը արհեստականորեն հորինված ա ու կցված ա վերջին 80-90 տարիներին, ազգանունը անհատականություն չի կարա սահմանի։ Երևանում, որ գոռաս Լուսինե Հովհաննիսյան կամ Արմեն Հարությունյան, քաղաքի կեսը կֆռա։ Նույն բանն ա, ոնց որ ասես վարունգ, ու դրան անհատականություն ու պատմություն կցես։ Ես կհասկանայի, եթե Ռշտունի կամ Արծրունի լինեին, բայց կներես, խոսքի Հակոբյան ու զգայուն ազգանվան նկատմամբ, էտո սմեշնո։
Խնդիրը էն չի, որ գնաս քեզ հայտարարես շատ հին տոհմի անդամ, այլ խնդիրն էն ա, որ ցույց տաս, թե որ ընտանիքից ես դուրս եկել: Ու փաստ ա, որ մարդիկ իրենց ընտանիքների դրոշմը, կնիքը իրենց բնավորության, ապրելակերպի, աշխարհընկալման վրա կրում են: Էս պարագայում ազգանունն էլ դառնում ա մի ուրույն «գրավոր կնիք», որը ցույց ա տալիս, թե էդ հատկանիշները որտեղից են եկել:
Եթե քո համար կարևոր չի ազգանվան ինչ լինելը, ապա առավել ևս տարօրինակ եմ համարում կնոջդ ազգանունը փոխելը: Ինչի՞դ ա պետք, որ կրի քո ընդամենը 90 տարվա պատմություն ունեցող «վարունգ» ազգանունը: Ընդամենը նրա համար, որ զավակիդ հարսանիքին ասեն «այժմ բեմ կմտնեն տեր և տիկին Էսինչյանները»: Խնդալո ա, տենց ա գնա, ինչ-որ ընթացակարգ անցի, Ռշտունի, Վշտունի, Գշտունի կամ Գնթունիք ազգանունը քեզ վերցրու, ավելի տպավորիչ կհնչի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (30.10.2014)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (30.10.2014)
Իսկ չի՞ կարա նույն կերպ ասի ուրանում եմ ցեղ ու տոհմս, ու ինձ էլ ազգանունով մի դիմեք: Եթե էտքան ցեղատոհմային ես մտածում ապեր, ապա ազգանունը մեր մոտ փոխանցվում ա հենց հորից, այսինքն հայրանունը նույնքան նշանակություն ունի ցեղ ու տոհմ ճանաչելու հարցում, որքան ազգանունը:
Հենց էտ ա բանը, որ չես կարա ցույց տաս, թե որ ընտանիքից ես դուրս եկել, քանի որ ազգանունների բացարձակ մեծամասնությունը նույնն ա: Էտ դեպքում դուրս կգա, որ Հայաստանում կա մի տաս ընտանիք (Հակոբյան, Սարգսյան կարգի), ու մի քանիսն էլ կողքից: Այսինքն, Հայաստանում, գոնե էսօր, ազգանունը ոչ մի գրավոր կնիք էլ չի: Եթե մեր մեծ մասի ազգանունների տեղը ասենք յոթանիշ թիվ լիներ, նույն բանն էր լինելու:
Ու ի՞նչ տոհմ, այ ռամիկԾառուկյան էլ չես ախր, որ ասեմ քյար ունես:
Ապեր, Հայաստանում վերջին տոհմերը մեռել են մոտ 500 տարի առաջ: Հիմա մեր ազգանունները բացարձակ ոչինչի մասին են, ոչ մի տոհմացեղային պատկանելություն ցույց չեն տալիս: Ու եթե էտքան տոհմացեղային ես մտածում, ապա առավել ևս պիտի կնոջդ ազգանունը փոխելուն կողմնակից լինես, քանի որ ամուսնանալիս կինը դառնում ա ամուսնու տոհմի անդամ ու վերջին հաշվով իրա ծնած երեխաները կրում են հոր ու ոչ թե իրա ազգանունը: Բաժանվելու մասին էլ խոսքի չի կարա լինի, քանի որ տոհմացեղային արժեքային համակարգում բաժանվել ցանկացող կնոջը ցցի ենք հանում:
Կնոջս ազգանունը ես չեմ փոխել, կինս ա փոխել: Չուզենար փոխել, չէինք փոխի, այնպես ինչպես մամաս ու քուրս չեն փոխել: Երկուսիս ազգանուններն էլ մեկը մեկից վարունգ են, առանձնապես ոչ մի տոհմային պատկանելություն էլ չեն ցույց տալիս: Մեր տոհմ կոչվածում մի հինգ խառը ազգանուն կա, ով ոնց ու երբ հասել ա 20-30-ականներին փոխել ա, որ կապը կտրի աքսորվածների հետ, որ իրան էլ մի օր չտանեն: Որ վաղը հանկարծ տղես որոշի ազգանունը փոխի, զարմանալու բան չի լինի - հա ինչ ա եղել որ, էս էլ թող տոհմի մեջ վեցերորդ կամ յոթերորդ ազգանունը լինի: Տղուս համար էլ կարող ա հարսանիք չանեմ, կամ գոնե խորհուրդ կտամ չանել, նենց ոնց որ իմ համար չեմ արել հենց իմ ու կնոջս կամքով, որ էտ ախմար պրոցեդուրաների միջով պարտավորված չլինեմ անցնել:
Որ Ռշտունի կամ Վշտունի լինեի, կարող ա ու զգայուն լինեի ազգանվանս նկատմամբ: Ռշտունի չեմ, չեմ ուզու լինեմ, ու բնականաբար ազգանունս էլ չեմ ուզում սարքեմ Ռշտունի: Շարքային ռամիկ եմ, քեզանից ոչ ավել, ոչ պակաս: Կամ էլ ով գիտի, կարող ա դու շատ հին տոհմի ներկայացուցիչ ես, գաղտնի ես պահում, ասա իմանանք:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.10.2014, 16:14:
Նաիրուհի (01.11.2014)
Տրիբուն ձյա, իսկապես չե՞ս հասկանում ինչ եմ ասում, թե քեզ քցում ես մեր Ծառուկյան ախպոր բաղերը:
Իհարկե նշանակություն ունի հայրանունը (ավելի ճիշտ՝ հայրը): Իմ ամբողջ ասածն էն ա, որ երբ ես ասում եմ ազգանուն փոխել, ոչ թե անձնագրում գրածը նկատի ունեմ, այլ քո ունեցած որոշումը: Բացարձակ թքած եմ ունեմ, թե էդ ապուշ թղթի կտորում ինչ ա գրած:
Մնացածին էլ չանդրառադառնամ, որ նորից կարդաս, կարող ա հասկանաս թե ամեն դեպքում ես ինչ էի ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, էլի՞ խոսքը տարել ես դեպի խոհափիլիսոփայական դաշտը: Կակովո՞ խույա, որոշում, մորոշում, մարդն իրա ազգանունով իրան ինչ ա զգում: Սյուռեալիստական բաներ ես ասում՝ իմ համար խիստ բարդ: 21-րդ դարի Հայաստանում ազգանունը անունի ու անձնագրի համարի հետ համատեղ պարզ իդենտիֆիկացիայա, ոչ մի գրամ բան ավել: Խոսքի ազգանունդ աձնագրիդ մեջ փոխել ես Գևորգյան բայց դու քեզ միշտ Սարգսյան ես զգում:Բացարձակ խիյար ենթադրություն: Ոչ Գևորգյանը կարա որևէ զգացողություն ապահովի, ոչ էլ Սարգսյանը: Իսկ եթե ապահովում ա, ապա պետք ա ցավալիորեն արձանագրել, որ էտ զգացողության կրողը ուրիշ զգալու բան էլ կյանքում չունի:
Կարդացի ու մեջբերում եմ
Անձնագիր բառը գրված չի, բայց «երբ ամուսնանալիս կինը փոխում է ազգանունը՝ վերցնելով ամուսնու ազգանունը» արտահայտությունը բնականաբար ենթադրում ա ազգանունը պաշտոնապես փոխելը, որ կատարվում ա անձնագրում ազգանունը փոխելու միջոցով:
Ավելին, առաջին գրառման մեջ զգացողությունների, փոխել բայց չներկայանալու, չփոխել բայց ներկայանալու, ու սենց բաների մասին մասին խոսք բացարձակ չկա:
Տրիբուն ձյա ջան, արդեն ներվերս չեն հերիքում
Անձնագրի թեման դու մեջ գցեցիր, ասելով, որ էնտեղ հայրանուն էլ չկա: Ես քեզ հիմա հայերենով բացատրում եմ, որ խնդիրն անձնագիրը չի: Արի մի օրինակ էլ բերեմ. մեր շատ սիրելի ընկերոջ ազգանունը անձնագրում գրած է Դերդերյան՝ բյուրոկրատական ապուշության պատճառով, հավանաբար: Ինքը շարունակում է մնալ Տերտերյան: Առիթի դեպքում անձնագրում էլ հավանաբար կփոխի, կսարքի ճիշտ տարբերակով:
Անձնագիրը ընդամենը փաստաթուղթ ա, որը ժամանակակից քաղաքակրթությունում անհրաժեշտ ա: Ու հա, ճիշտ ես, դեպքերի մեծագույն մասում ազգանուն փոխելը հանգում է անձնագրում դա ֆիքսելուն: Բայց անձնագրում լիքը ինֆորմացիա չլինելը դեռ չի նշանակում դրա բացակայություն: Օրինակ ֆեյսբուքում հիմա շատ են աղջիկներ (կանայք) ովքեր հանդես են գալիս երկու ազգանունով՝ Էսինչյան-Էնինչյան (մեկը հորական, մեկը ասուսնու): Առնվազն մի քանիսի դեպքում վստահաբար գիտեմ, որ անձնագրով իրանք գրվում են ՄԻ ազգանունով, բայց հրապարակային հանդես են գալիս երկուսով:
Գիտեմ դեպքեր, որ մարդը անձնագրով ազգանուն չի փոխել, բայց հանդես է գալիս այլ ազգանունով: Հաճախ դրանք էն դեպքերն են, երբ մարդը համոզված է, որ ինքը հին տոհմից է սերվում, բայց չի կարողանում դա հիմնավորել, որ բյուրոկրատական մարմինները հրաժարվում են փոխել, անձնագրում գրել: Դա էդ մարդկանց չի խանգարում հրապարակային հանդես գալ Խոռխոռունի, Գնունի ու այլ ազգանուններով, իսկ երբ գնում են բանկից փող ստանալու, ներկայացնում այլ ազգանունով անձնագիրը, ազգանուն, որը իրանց համար ձևական իդենտիֆիկատոր ա, ինչպես անձնագրի սերիան, ու դա իրանք իրենցը չեն համարում:
Օրինակներն ըստ այդմ կարելի ա անվերջ թվարկել: Ու նորից հիշեցնեմ, որ էս վերջին անիմաստ «բանավեճն» առաջացավ քո բերած անիմաստ օրինակից, որ հիմա անձնագրում հայրանուն չեն գրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ մուտիլովշիկ, համ ինձ ես խառնում, համ էլ մնացածին: Իրեք էջ մարդիկ ամուսնանալուց ազգանունը փոխելուց են խոսում, նույնիկս հարակաից բյուրոկրատական քաշքշուքներն են քննարկում, դու կախվել ես իմ բերած հայրանունի օրինակից:
Երևույթի մասին կարծիքս ես ուզու՞մ - մնե պո ֆիգՈվ ինչ ազգանուն ուզում վերցնի, գրի, փոխի, զգա, ցեղատոհմավորվի ու ֆեյսբույքում գրառումներ անի: Բայց որ օրենքը տան իմ ձեռքը բոլոր թուրքական արմատներով ազգանուները - Ղարագյոզյան, Բոյախչյան, Դոլմաչյան, Բոյաջյան, Փոստանջյան - պարտադիր կարգով կհայաֆիկացնեմ, կսարքեմ Սևաչյան, Ներկարարյան, և այլն: Արա, բա որ մեկի ազգանունը Նալբանդյան լինի, նա ո՞նց կարա հայ-թուրքական հարաբերություններ կարգավորի: Փոխել Պայտարարյան ....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ