Արտ ջան, էդ մարդկանց թաքցրած հարկը մաքսիմում մի չգրանցված աշխատողն ա, որի համար հարկ չմուծելը ես ճիշտ եմ համարում, մի կողմ թեղնենք ստաժն ու սոցիալական, թոշակային-մոշակայինները, աշխատողի համար 24.4 +5 % հարկ տանլը անասունություն ա:
Մնացած առումներով էդ մարդիկ էդ թաքցրած հարկերով ոչ մի այլ խնդիր չեն լուծում հաստատ:
Ապեր, կգնաս, չես գնա, էդ ինձ չի վերաբերվում, պատասխան էլ կտաս չես տա, էդ էլ ջանդամ, ես քեզ ընդամենը հարցնում եմ, ինչի համար ես հացափորի աշխատող մարդուն գող անվանում ապեր,
ինչի ես կարծում, որ դու չիմանալով ինչ ա կատարվում իրականում մարդկանց պիտակավորում ես, էդ մարդկանց պայքարն էլ համարում ես գողությունը շարունակելու պայքար:
Բանավեճը քո ասած հարցերից ու պատասխաններից ա ծնվում, ոչ թե մարդկանց գող ու ավազակ ասելուց ու նեղանալուց, որ քեզ հակադարձում են ու ասում, որ էդ մարդիկ գող չեն ու գողության համար չեն պայքարում:
Ընգեր, էս օրենքից ոչինչ չի փոխվելու, բացի էն, որ մարդկանց համար նոր գեմառոյ են ստեղծում, մարդն ասում ա թողեք ես հին ձևով աշխատեմ, որտև հիմա վիճակը սենց ա, հարկայինիդ տեսուչը գալիս ա, չէ, արդեն չի էլ գալիս, զանգում ա, ասում ա ապեր, պետի տեղակլն ասել ա էս ամիս 80,000 հարկ կմուծես, ցանկացած հարկատեսակ, ասում ես եղբայր, ես անցած ամիս 60,000 եռամսյակայինս փակել վերջացրել եմ, ասում ա դե, ապեր պետի տեղակալն ա ասել, ուզում ես մի մուծի, բայց դե որ ստուգող եկավ մեղքը քո վիզը, հա դու բնականաբար ստուգողից չես վախում, որտև քո մոտ ամեն ինչ չոտկի ա, բայց դե մի քանի օր գործունեությունդ կկասեցնի, քանի որ ստուգում ա, կստուգի կգնա, կանցնի ևս մի 2 ամիս, կգա էլի կստուգի կամ գլխիդ սարքելու տարբերակ կգտնի, որտև եթե դու հիմա ասես, որ եթե մաքուր ես չի կարա գլխիդ սարքի, ես էլ քեզ կասեմ կարա, հիմա բացատրեմ ոնց, հաճախորդդ մտնում ա խանութ մի հատ զուգարանի թուղթ ա առնում, 160 դրամի կտրոն ես խփում, գրպանիից հանում ա 150 դրամ, ասում ա ապեր, էս ա մոտս, ասում ես դե ջանդամ, հո 10 դրամի համար հետ չես վերցնի ապրանքը, մեկ էլ հետևից հարկայինը մտնում ա ու կասդ հաշվում ա ու դու 10 դրամի համար 150 հազար դրամ տուգանվում ես:
Ու սենց լիքը դիշովի քայլեր, որոնք քեզ ուղղակի հացնում են նրան, որ ասում ես արա ձեր սաղի մերը, հետո հիշում ես, որ չէ, տենց կշատանան, խանութդ փակում ես ու հելոնւմ ես տուն, պառկում ես դիվանին ու կայֆդ վայելում ես ապեր

Էջանիշներ