Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ՛, չես հասկանում: Ես էդպես չեմ որոշել: Ուղղակի օրգանիզմս է էդպես պահանջում: Աղցաններ էլ եմ ուտում, ամեն ինչ էլ ուտում եմ, բայց ամեն օր նարնջի ու բանանի կարիք զգում եմ
Լավ է, որ այս տողերը գրեցիր, քանի որ ինձ մոտ վաղուց է այսպիսի մի հարց առաջացել: Ինչքանո՞վ կարելի է վստահել սեփական օրգանիզմին որոշելու համար, թե ինչ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաշեժտ բոլոր վիտամինները, միներալները և այլն: Եթե սիրտս մի բան է ուզում որ ուտեմ, դա նշանակո՞ւմ է, որ օրգանիզմս դրա պահանջն ունի:

Բյուրակն, ի՞նչ գիտես, որ օրգանիզմդ է պահանջում, որ նարինջ ու բանան ուտես:

Ես լսել եմ, որ հղի կանայք այդ հարցում կողմնորոշվում են բնազդով… Մեկը պատմում էր, որ մի հղի կնոջ օրգանիզմը կավ էր պահանջում ու այդ կինը սկսել էր պատի գաջը ուտել: Ու այդ ամենը բնազդաբար էր արել, ասել էր՝ սիրտս գաջ ուզեց ուտել:
Հավատա՞մ: