Կաթն ու կաթնամթերքը օգտակա՞ր են, թե՞ վնասկար:
Կաթն ու կաթնամթերքը օգտակա՞ր են, թե՞ վնասկար:
Շա՜տ օգտակար են մի շարք պատճառներով: Միայն կաթն այնքան էլ օգտակար չէ, որովհետև դժվարամարս է:
Կաթնամթերքն առաջին հերթին կալցիումի անգնահատելի աղբյուր է: Որպեսզի կալցիումը յուրացվի, սննդամթերքում պետք է կալցիում-ֆոսֆոր հարաբերությունը հնարավորինս մոտ լինի 1,5-ի: Կաթնաշոռում ու պանրում մոտավորապես այդպիսին է հարաբերությունը: Չնայած հայկական սպիտակ պանիրը խորհուրդ չէի տա, որովհետև մեծ քանակությամբ աղ է պարունակում:
Magic-Mushroom (29.09.2010)
Բայց ես լսել եմ ու կարդացել բավականին շատ գրականություն, որտեղ գրված էր ու ապացուցվում էր, որ չափահաս մարդուն կաթը վնասակար է: բացի նրանից, որ կաթը դժվարամարս է, նրա մեջ կա մեծ քանակությամբ խոլեստերին: Ի դեպ ևս մեկ փաստարկ էր բերվում, որ մարդը միակ կաթնասունն է, որը «վերադառնում» է կաթին հասունանալուց հետո:
Էդ նույն բանը մեզ էլ են ասել: Ճիշտ էլ ասել են, պետք չէ վերադառնալ: Մայրական կաթից լավը չկա, այն էլ պետք է ստանալ մինչև մեկ տարեկան:Ի դեպ ևս մեկ փաստարկ էր բերվում, որ մարդը միակ կաթնասունն է, որը «վերադառնում» է կաթին հասունանալուց հետո:
Իսկ խոլեստերինը… հը՛մ, ապացուցված է, որ աթերոսկլերոզի առաջացման ժամանակ ավելի մեծ դեր ունի օրգանիզմում առաջացած խոլեսթերինը, ոչ թե դրսից ներս մտածը: Հետո, որոշակի քանակությամբ խոլեստերին պարզապես անհրաժեշտ է մարդուն: Գուցե կաթի մեջ կա (չեմ ուսումնասիրել), բայց շա՜տ ավելի մեծ քանակությամբ կա, ասենք, ձվի մեջ:
ar4i_s (16.09.2010)
Այո, որովհետև մարդը միակ կաթնասունն է, ում հուզում է իր ատամների ու ոսկորների ամրությունը:Artgeo-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Բայց կենդանիների ատամների վիճակը վատ չի![]()
Freeman (28.07.2010)
Բայց տվյալ դեպքում խոսքը հենց կաթի մասին էր, ոչ թե կաթնամթերքի։Riddle-ի խոսքերից
Ոչ ոք չասեց, թե կաթնամթերք օգտագործել պետք չէ։
Օրինակ, ես ինքս էլ եմ նկատել, որ կաթը շատ դժվարամարս է։
Դեռ փոքրուց կաթ շատ եմ սիրել ու միշտ խմել եմ, բայց վերջին տարիներին մի կերպ հասկացա, որ էլ չեմ սիրում, որովհետև, սովորության համաձայն էլի խմում էի, բայց ամեն անգամ խմելու ժամանակ էլ, դրանից հետո էլ մի տեսակ տհաճ զգացողություն էր լինում, հաճույք չէի ստանում, մինչև որ վերջապես հասկացա, որ էլ կաթ չեմ սիրում։Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կաթը վնասակար ա՞: Թարս ա... կաթնամթերք ամեն տեսքով շատ եմ սիրում: Հույսով եմ մածունը նորմալ ա... առանց թան ու մածուն էս շոգին չես կարա:
I love my life and I celebrate it every day...
Ինձ համար մեկ է՝ օգտակար է, թե վնասակար։ Կաթ, պանիր, մածուն, կաթնաշոռ, թան (իսկական թան, ոչ թե մածնաջուր), կաթնաշոռ, սերուցք, թթվասեր...
Հատկապես հում կաթ եմ սիրում ու ոչխարի մածուն![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լուսաբեր (01.08.2010)
Շաաատ եմ սիրում կաթնամթերք , հատկապես պանիիիիրրրր!!! ու բոլոր մնացծ կաթնամթերքները շաաատ սիրում եմ ու գիտեմ որ շատ օգտակար են ...
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Կաթ եմ ուզում,կաթիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիկ![]()
Самые лучшие и прекрасные вещи в мире нельзя увидеть и услышать... но их чувствуют сердцем.
Կաթի մասին պատմությունն այնքան հին է, որքան մարդկության պատմությունը: Կաթն իր մեջ պարունակում է շուրջ 200 օգտակար նյութեր, որոնցից ամենակարեւորներն են` ջուրը, դյուրամարս սպիտակուցները, հանքային աղերը եւ այլն:
Մինչ մասնագետները կվիճաբանեն կաթի օգտակարության կամ վնասակարության մասին, բժշկությունը համոզված է, որ այն ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Օրինակ, Արեւմտյան Եվրոպայում որպես մրսածության համար պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր ուտել յոգուրտ, իհարկե` առանց շաքարի: Կամ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ քսել կովի կաթից պատրաստված հալեցրած յուղ: Բուժման տեւողությունը 2 ամիս է: Անգինայի ժամանակ օգտակար է թթվասերը, ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ: Իսկ ահա լարինգիտի ժամանակ շատ լավ օգնում է 1 ճաշի գդալ հալեցրած կարագը մեղրի ու կիտրոնի հյութի հետ:
Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից` ստերիլիզացիայից հետո: 100 աստիճան ջերմության դեպքում վերանում են կաթի մեջ եղած բոլոր միկրոօրգանիզմներն, ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը: Մեզ մոտ լայն տարածում գտած կաթնամթերքներն են թթվասերն ու կաթնաշոռը: Կաթնաշոռը որպես սննդամթերք հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում: Իսկ ռուսները կաթնաշոռին տալիս էին պանիր անունը, երեւի այստեղից էլ` պանրիկ անվանումը, թեկուզ այն պատրաստվում է կաթնաշոռից: Կարելի է ասել՝ ամենաօգտակար կաթնամթերքը կաթնաշոռն է, որն ավելի շատ օգտագործում էին սլավոնական ազգերը: Սոյայի կաթնաշոռը շատ ընդունված սննդամթերք է չինական խոհանոցում: Այն պատրաստվում է սոյայի հատիկներից: Չինացիներին դուր է գալիս դրա հետաքրքիր համն ու հոտը, եւ որ պակաս կարեւոր չէ` ցածր գինը:
Կաթնաշոռը որպես օգտակար սննդամթերք՝ անհրաժեշտ է թե՛ փոքրիկներին, թե՛ մեծահասակներին: Այն համարվում է դիետիկ սննդամթերք` լյարդի հիվանդության, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ: Այն իր կայուն տեղն ունի ցանկացած սննդային սահմանափակման ժամանակ: Տնային պայմաններում եւս հնարավոր է պատրաստել կաթնաշոռ, որը շատ օգտակար է հատկապես փոքրիկներին: Դրա համար պետք է կաթը եռացնել էմալապատ ամանի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ 30 աստիճան եւ լավ խառնել 2-3 գդալ թթվասեր կամ կեֆիր ու թողնել մի քանի ժամ: Հետո ստացված զանգվածը լցնել կտորե տոպրակի մեջ, որպեսզի շիճուկն առանձնանա, իսկ կաթնաշոռը մնա:
Թթվասերի պատրաստման եղանակն ավելի պարզ է: Հնում մեր մեծերը կաթը թողնում էին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քաշում կաթի սերը: Իսկ մի քանի օր թողնելուց հետո կաթի սերն ավելի խիտ էր լինում ու ավելի խիտ թթվասեր էր ստացվում: Թթվասեր պատրաստում են տարբեր յուղայնությամբ: Պետք է հիշել, որ թթվասերը համարվում է բարձր կալորիականությամբ սննդամթերք եւ ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կաթնաշոռը:
Շատ բուժիչ առանձնահատկություններ ունի այծի կաթը: Այն, կարելի է ասել, իսկական դեղատուն է: Իր գործած հրաշքների շնորհիվ՝ ժողովրդի մեջ այն ստացել է «կենսական ջուր» անվանումը: Բժիշկները խորհուրդ են տալիս այծի կաթ խմել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նույնիսկ ալերգիաների ու մաշկային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ ասում են` այծի կաթը երկարացնում է կյանքի տեւողությունը: Այծի կաթում այնպիսի կենսաբանական նյութեր կան, որոնք չկան կովի կաթի մեջ: Դրանք կաթն ավելի թարմ են պահում: Շվեյցարիայի հանգստյան տներում այծի կաթով բուժում էին թոքախտ, սակավարյունություն եւ ռախիտ: Շվեյցարացիները պանիրը պատրաստում են կովի կաթին անպայման այծի կաթ խառնելով: Հավանաբար դա է պատճառը, որ նրանց պանրի տեսականիները հայտնի են ողջ աշխարհում: Իսկ բուլղարացի պրոֆեսոր Մեչնիկովը այծի կաթից պատրաստված յոգուրտից է ստացել բուժական լակտոբացիլինը:
Այծի կաթը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը պարզապես անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողներին: Կովի կաթի համեմատությամբ այծի կաթը 6 անգամ ավելի կոբալտ է պարունակում, որը մտնում է B12 վիտամինի կազմության մեջ: Այս վիտամինը պատասխանատու է արյունաստեղծ օրգանների համար եւ կարգավորում է նյութափոխանակության պրոցեսը: Իսկ մասնագետները գտնում են, որ մայրական կաթին ամենամոտը այծի կաթն է:
Այսօր շատերին է անհանգստացնում այն փաստը, թե իբրեւ կաթը վնասակար է մեծերին: Բայց ընդհակառակը, մասնագետները գտնում են, որ հենց մեծ տարիքի մարդկանց այն պարզապես անհրաժեշտ է` հատկապես կանանց: Քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված, օրգանիզմից դուրս է գալիս կալցիում, եւ ոսկորները թուլանում են: Այստեղից էլ սկսում են առաջանալ տարբեր ոսկրային հիվանդություններ: Իզուր չէ, որ Ճապոնիայում կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ կաթ խմել, որպեսզի օրգանիզմում պահպանվի կալցիումի բալանսը:
Կարծիք կա, որ կաթն առաջացնում է ալերգիա: Իհարկե պատահում են դեպքեր, որ տվյալ օրգանիզմը չի մարսում կաթը: Բայց չէ՞ որ սննդային ալերգիա կարող են առաջացնել նաեւ մեղրը, շոկոլադը, ցիտրուսային մրգերն ու հատապտուղները, բայց, այնուամենայնիվ, բոլոր թվարկվածներն էլ օգտակար են օրգանիզմին: Ուրեմն այստեղից հետեւություն, որ «բոլոր սննդատեսակներն էլ վնասակար են, բայց դրանց վնասակարությունը իրենց չափաքանակի մեջ է»: Խոսքը չի գնում մի քանի լիտր կաթ խմելու, կամ մի քանի կիլոգրամ շոկոլադ ուտելու մասին::
http://www.168.am/am/articles/16956-pr
---------- Ավելացվել է՝ 01:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:05 ----------
վերևում չկար նշված, բայց ես այլ տեղ կարդացել եմ, որ պանիրը նպաստում է մարսողությանը, ինչպես նաև խոչնդոտ է հանդիսանում կարիեսի առաջացման համար...
Magic-Mushroom (17.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ