
Վոլտերա (30.07.2014)

Հիմա ի՞նչ: Մրցույթները երբ են լինելու:
Եթե լինելու են, ի՞նչ թեմաներով են լինելու:
Եվ եթե իրոք սեպտեմբերից լինելու է, լավ կլիներ, որ թեմայի մասին գոնե քննարկվեր:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 08.08.2014, 21:14:
Գործը կիսատ մնա՞ց։
Եկեք մրցույթի տեղը գրական ֆլեշ-մոբ անենք: Եթե հետաքրքիր գաղափար լինի, ինձ թվում է, լիքը մարդ կմասնակցի: Համ էլ մրցելու պահ չի լինի, վախեցողներ քիչ կլինեն, ազատ կստեղծագործեն:
Ի՞նչ կասեք:
Վոլտերա (21.08.2014)

Sambitbaba (23.08.2014), Smokie (21.08.2014)

Sambitbaba (23.08.2014), Smokie (22.08.2014)
Տարբեր մտքեր ունեմ սրա հետ կապված, դուք էլ ձեր գաղափարներն ասեք:
Իմաստն էն է, որ որոշակի ընտրած ժամանակահատվածում նախապես պլանավորած գրական ակտիվություն լինի, որին հնարավորինս շատ մարդ մասնակցի: Դա երևի թե կարող ենք գրական ֆլեշ մոբ անվանել:
Օրինակ՝ կարելի է անցկացնել «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշ մոբ: Ամեն շաբաթ բացվում է թեմա որոշակի առաջադրանքով: Դա լինում է էդ շաբաթվա (կամ ամսվա՞) գրական առաջադրանքով: Էսպիսի պատմվածք, էսպիսի ժանրում կամ էս թեմատիկայում: Էդ շաբաթվա ընթացքում բոլոր գրողներն իրենց գործերը դնում են թեմայում, կարդում ենք, քննարկում, հետո հաջորդ շաբաթը՝ ուրիշ առաջադրանքով: Կարելի է ժամանակահատվածը երկարացնել:
Լավ կլինի նախապես գրանցել մասնակցել ցանկացողներին: Հաստատ իմանալ, թե քանի հոգի է մասնակցելու, ովքեր են լինելու: Էնպես չլինի, որ մի երկու շաբաթից էլ ոչ մի գրող չլինի: Բայց եթե ընթացքում ուրիշ մասնակիցներ էլ միանան, ոչինչ, կարևորը եղածները չփախչեն:
Կամ կարելի է մի ուրիշ ֆլեշ մոբ հայտարարել՝ «Ես՝ երրորդ դեմքով»: Առաջադրանքն էն լինի, որ ամեն հեղինակ ստեղծագործություն է ներկայացնում, որի մեջ ինքը գործող կերպար է, բայց իր մասին գրված է երրորդ դեմքով: Կարող է գլխավոր հերոս լինել կամ լրիվ էպիզոդիկ կերպար, գլխավոր պայմանն էն է, որ հեղինակն իր կերպարը երրորդ դեպքով ներկայացնի պատմվածքում: Թեև ամբողջ պատմվածքոը կարելի է առաջին դեմքով գրել, բայց էդ առաջին դեմքը՝ պատմողը, հեղինակի ես-ը չի: Պատմվածքը կարող է լինել ցանկացած ժանրի մեջ, հորինված կամ իրական: Կարոևրն էն է, որ իր անձը մարմնավորող կերպարը լրիվ իրական լինի ու միանգամայն ճանաչելի:
Ֆլեշմոբը հայտարարվում է: Ու ամեն մեկը, ով գրի նման պատմվածք, դնում է այն նախապես բացված թեմայում: Մտնում կարդում, քննարկում ենք:
Կարող ենք ավելի «ֆլեշմոբային» դարձնել իրավիճակը ու նախապես որոշված օր ու ժամին բոլորս միանգամից մեր գրածները դնենք թեմայում:
Էդպիսի մտքեր:
Դո՞ւք ինչ գաղափարներ ունեք:
Վերջին խմբագրող՝ ivy: 22.08.2014, 14:32:

Կայֆ գաղափարներ են: Կարելի ա, օրինակ, հինգ պատմվածք հինգ շաբաթումը վերցնել: Առաջադրանքը հրապարակել հենց շաբաթվա սկզբին: «Ես երրորդ դեմքովն» էլ կարա առաջադրանքներից մեկը լինի, չնայած մի քիչ էս թեման ինձ դուր չի գալիս, որովհետև գալիս ա հեղինակին ու կերպարին նույնացնելու պահը, ինչն էնքան էլ հավես չի: Գրանցվելու միտքն էլ ա ճիշտ: Գրանցվող-փախնողին էլ կարելի ա տույժ սահմանել, մասնավորապես՝ չթողնելով հաջորդ շաբաթվան մասնակցի: Միաժամանակ թեմայում տեղադրելու գաղափարն էլ ա ընտիր, իսկական ֆլեշմոբ ա:
Ես նույնիսկ մտածում եմ, որ կարելի ա լինքերը ֆբ-ում շեյրել ու մի հատ հեշթեգ մտածել ֆլեշմոբի համար: Արդյունքում՝ լիքը մարդ կգա ակումբ թե՛ քննարկելու, թե՛ մասնակցելու:
enna (22.08.2014), ivy (22.08.2014), Sambitbaba (23.08.2014), Արէա (22.08.2014)
Դե ասեք, ով կուզի «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշմոբին մասնակցել։ Եթե գոնե մի հինգ-վեց հոգի սկզբից մինչև վերջ մասնակցի, հաստատ արժի կազմակերպել։
ivy (22.08.2014), Sambitbaba (23.08.2014), Արէա (22.08.2014)
enna (22.08.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ