Համաձայն եմ, ՄեֆՈւ զարմացել եմ, որ հաղթել եմ: Ես ինքս իմ գործին ձայն չէի տա: Լուրջ եմ ասում:
Ժող ջան, իսկականից կներեք էդ անկապ գործն ուղարկելու համար: Պատկերացրեք, ինքս էլ գրելուց հետո չեմ կարդացել, ոչ էլ էդ գործի հետ որևէ տեսակի էմոցիոնալ կապ ունեմ: Երևի ընդհանրապես չարժեր ուղարկել էդ վիճակով, չգիտեմ: Քննադատությունների մեծ մասի հետ համաձայն եմ, որ ձգձգած ա, որ կոսով աղջիկը համը հանում ա (վերջաբանին դեռ կհասնեմ, այ էդ մեկի հետ համաձայն չեմ, մանավանդ որ կարծիքներն էլ կիսվեցին): Դեռ էնտեղ մի երկու բան էլ կա, որ հետո ես նկատեցի, բայց ընթերցողները ձեն չհանեցին:
Ինչևէ, շատ էքստրիմ պայմաններում եմ էս գործը գրել: Ընդհանրապես, ուզում էի տարօրինակ պատմությունս անձրևի մասին գրել (ճիշտ եմ ասում, մրցանակի մասին չգիտեի): Անձրևի մասին նյութ-բան էի հավաքում: Թեման դեռ լրիվ չէր ձևավորվել, ես էլ շատ խառն էի, բայց շաբաթ իրիկուն ասեցի նստեմ, գրեմ: Ի՞նչ նստել: Սկզբում երաժշտությունը չկպավ, իսկ վերջին վայրկյանին գրելու ճիշտ երաժշտություն ճարելը զահլա գործ ա: Դա դեռ հերիք չի, մամաս հա կողքից բզում էր, որ իրա եսիմ ինչ բարեկամի հետ խոսեմ, ինչ-որ խնդիր ունի: Ինչքան էլ ասում էի՝ ասա թող ինքը գրի, ես երբեք չեմ գրում մարդկանց, հարցնում՝ ինչ գանգատ ունեն, չէր լսում: Ու տենց ներվայնացած բռնեցի, որոշ բաներ նաև էդ պատմվածքի մեջ խցկեցի, որ կարողանամ շարունակել, թե չէ միտքս անընդհատ կտրվում էր:
Ինչ վերաբերում ա վերջաբանին, շատ ասվեց, թե կանխատեսելի էր: Ժող, կանխատեսելին կանխատեսելի, ես չէի էլ պատրաստվում ինչ-որ բոց ու անսպասելի բան անել (անսպասելի բան էլ անում ես, ասում են՝ կիսատ մնաց կամ չեմ հավատում վերջին կամ անսպասելի էր): Ուղղակի ստեղ կանխատեսելին ներկայացնելու ձևի մեջ էր: Ջոկու՞մ եք, մարդը իրա հեռու-մոտիկ ազգականի մահվան մասին ֆեյսբուքի ստատուսից ա իմանում: Իրան չեն զանգում, սմս չի ստանում, այլ ֆբ ստատուս ա կարդում: Ու բացի դրանից, էստեղ հերոսուհին երկու կողմից էր «մեղավոր» դառնում: Մեկը, որ մեսիջին չէր պատասխանել օրեր առաջ (ինչքան էլ աբսուրդ թվա, որ էդ սիմպտոմներից կարար մեռներ), մյուսը որ անձրևի տակ ա ընկել (էլի աբսուրդ ա):
Հա, մթնոլորտն ահագին բարի էր, բայց իմ կարծիքով նենց ուժեղ քննարկում չծավալվեց: Օրինակ ինձ թվում ա՝ էս գործս լիքը կպնելու տեղ ուներ, բայց լուրջ քննադատություն շատ քիչ հնչեց: Ու մերսի էդ մարդկանց, որ չալարեցին, գրեցին:
Սմոք, է՞դ էր գուշակությունդԷսքան էջ սաղ ասում են՝ էդ գործի հեղինակը ես եմ, սկի չեմ էլ փորձել թաքնվել, հանկարծ պայծառանու՞մ ես
Ռիփ, քեզ մի հատ մե՜ծ պաչիկ ու շնորհակալություն մրցույթը կազմակերպելու համար: Սրտիկները կարաս ինձ տաս, ես դեմ չեմ: Կկպցնեմ բաղնիքի պատին, տանտերս կվատանա
Հա, մեկ էլ Գեսթն ինձ համար հայտնագործություն էր: Ապրես շատ
Լիլ ջան, քեզ էլ շնորհավոր:
Էջանիշներ