User Tag List

Էջ 81 109-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,201 համարից մինչև 1,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

  1. #1201
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիբերն ի՞նչ ա: Լրիվ լուրջ եմ հարցնում:
    Ենթադրում եմ, որ սա

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (30.06.2014)

  3. #1202
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռռ, էս ի՞նչ էր

    Մի 5 տարի կլինի՝ դիսկով գնել էի, մինչև հիմա անընդհատ էսօր-էգուց էի անում: Յոհաննեսի գրառումը թասիբի գցեց, վերջը նայեցի:
    Ինչ-որ բան կա էս ֆիլմի մեջ, բայց թե ինչ, տենց էլ չջոկեցի:
    Էն ֆիլմերից ա, որ պետք ա նայած լինել, բայց միևնույն ժամանակ նողկալի ա ու վանող:
    Եսի՞մ, խորհուրդ չեմ տալիս նայել, մի քիչ պատասխանատու բան ա դա էս դեպքում:
    Բնական էր նման արձագանքը
    Երբ արդեն սկսում ես սառը ուղեղով դատել,ավելի շատ ես հավանում ֆիլմը:Չափազանց կարևոր հարցեր են բարձրացված ֆիլմում

  4. #1203
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, որ սա


    Ես էլ արդեն ինչ ենթադրություն ասես չէի անում: Մտածում էի բիբար սիրողների մասին ա խոսքը՝ արևմտահայերենով՝ բիբեր: Բայց ասում էի, բիբարը ստեղ ի՞նչ կապ ունի: Էն անեգդոտի պես էլի, որ ասում ա «ես էլ մտածում եմ սղոցաը ոնց կարա ծառից ծառ թռնի» Մեղա-մեղա, էլ էն Վառթուշը չեմ, լրիվ հետ եմ ընկել կյանքից:

  5. #1204
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա, դու մինչև հիմա Բիբարին չէիր ճանաչու՞մ, երջանիկ մարդ ես

    Որ օֆֆթոփ չլինի Salò-ն Մարկիզ դը Սադի գրքերից մեկի հիման վրա է նկարահանած, մենակ թե գործողությունները Պազոլինին տեղափոխել է երկրորդ համաշխարհային:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (30.06.2014)

  7. #1205
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

    Բելա Տար, «Թուրինյան ձին»

    Խոսելով “Թուրինյան ձին” ֆիլմի մասին` Տարը նշեց, որ Նիցշեի ու ձիու մասին պատմությունը գիտեն բոլորը, նաև գիտեն, թե Նիցշեի հետ ինչ է եղել, բայց չգիտեն, թե ձիու հետ ինչ է եղել. “Հենց դա էր գլխավոր հարցը: Եկել էր դրան պատասխանելու ժամանակը, ու մենք պատասխանեցինք”:
    Աղբյուր

    Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

    Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
    Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (30.06.2014)

  9. #1206
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ Բելա Տար էնքան մարդ ա խորհուրդ տվել, բոլոր ֆիլմերը քաշած ունեմ, մնում ա տրամադրվել ու սկսել նայել: Ասում են Սատանտանգոն ա գլուխգործոցը
    I may be paranoid but no android!

  10. #1207
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ Բելա Տար էնքան մարդ ա խորհուրդ տվել, բոլոր ֆիլմերը քաշած ունեմ, մնում ա տրամադրվել ու սկսել նայել: Ասում են Սատանտանգոն ա գլուխգործոցը
    Ես դեռ մենակ էս մեկն եմ տեսել, բայց մյուսներն էլ հաստատ արժի նայել, ձեռագիրը ահավոր լավն ա։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #1208
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, բայց հաշվի առ, որ Սատանտանգոն 7 ժամից ավել ա ձգվում
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (30.06.2014)

  13. #1209
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

    Բելա Տար, «Թուրինյան ձին»

    Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

    Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
    Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։
    Ահավոր շատ ձգած ֆիլմա, ամեն մարդու համար չի: Իսկ մենակ նայելու համար պետքա ընդհանրապես նյարդերդ ֆուլլ անջատես ու նստես աթոռիդ
    Իմաստայինա, խորնա, տեղ-տեղ լավ տեսարաններով, բայց ընդհանուր առմամբ շատ ուժեղ ֆիլմ չի, նույն կմաղքի վրա կարելի էր շատ ավելի ուժեղ գործ ստանալ: Ռեժիսյորը փորձելա շատ դասականացնել էս կինոն, արդյունքում շատ ասպեկտներ տուժել են:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.07.2014)

  15. #1210
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yellow Raven-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր շատ ձգած ֆիլմա, ամեն մարդու համար չի: Իսկ մենակ նայելու համար պետքա ընդհանրապես նյարդերդ ֆուլլ անջատես ու նստես աթոռիդ
    Իմաստայինա, խորնա, տեղ-տեղ լավ տեսարաններով, բայց ընդհանուր առմամբ շատ ուժեղ ֆիլմ չի, նույն կմաղքի վրա կարելի էր շատ ավելի ուժեղ գործ ստանալ: Ռեժիսյորը փորձելա շատ դասականացնել էս կինոն, արդյունքում շատ ասպեկտներ տուժել են:
    Տեղ-տե՞ղ Ամեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
    Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները

    Սա «Ոսկե Ծիրանի» ժամանակ եմ դիտել։ Սկզբի մոտ մի ժամը էնքան էին մարդիկ դուրս ու ներս անում, որ հազիվ էի կենտրոնանում ֆիլմի վրա, ահավոր ներվայնանում էի։ Դրսից մտնում էին՝ լսած լինելով, որ լավ ֆիլմ է, կարճ ժամանակ անց դուրս գալիս․ ձանձրանում էին։ Երկրորդ ժամի ընթացքում ներս մտնողների հոսքը դադարեց, բայց դուրս եկողներ էլի կային։ Վերջին մի կես ժամը հանգիստ էր դահլիճում։ Երբ լույսերը միացրին, երևաց, որ դահլիճի 5-10%-ը հազիվ կազմեն նստածները, ընդ որում՝ մոտավորապես կեսը քնած էր
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014)

  17. #1211
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղ-տե՞ղ Ամեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
    Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները
    Ամեն մի կադրը ընտիր լուսանկար Hotel Grand Budapest-ում էր Իսկ ստեղ հենց տեղ-տեղ էր, մի քանի շատ տպավորիչ տեսարաններ, որոնք կորում էին ընդհանուր պատկերի մեջ: Ֆիլմից հետո մնում են հենց էդ տեսարանները ու գումարային առումով իմ մոտ բնավ 2 ու կես ժամ չի ձգում պատկերը հիմա

  18. #1212
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Songs from the Second Floor
    Երգեր երկրորդ հարկից
    ՈՒրեմն՝ ֆիլմի ռեժիսորը շվեդ Ռոյ Անդերսոնն է, ֆիլմը սյուրռեալիստական տռագիֆարս է, որը պատմում է մի երկրի մասին, որտեղ ֆինանսական ճգնաժամ է: Սցենարի մասին թերևս այսքանը: 2000 թվականին Կաննում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
    Ֆիլմը իրականում մարդկային տարբեր ճակատագրերի ու տարբեր իրավիճակների մասին է ու շատ սիրուն ձևերով ներկայացված է, թե ինչպես են ընդունում դժվարությունը տարբեր տեսակի մարդիկ:
    Ֆիլմում կան 2 եղբայր, հայր-որդի, ամուսին-կին, աղջիկ-տղա հարաբերություններ ու էդ հարաբերությունները ներկայացված են շատ նուրբ ու գրավիչ գույներով: Եթե ուզում եք հեղափոխություն տեսնել՝ ֆիլմում կա, մարդկային կործանվա՞ծ ճակատագրեր՝ ինչքան ուզես, ընտանեկան խառը իրադրությո՞ւն՝ դա էլ կա հաստատ:
    Ի դեպ՝ չեմ խոստանում, որ շատ հեշտ ու հանգիստ եք դիտելու ֆիլմը, բավականին դժվարամարս կադրեր են: Անձամբ ես շատ սիրեցի ու խնդրում եմ՝ նայեք էլի, որ մենակ չլինեմ:
    9.5/10

    i wanted to destroy something beautiful

  19. #1213
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, դու մինչև հիմա Բիբարին չէիր ճանաչու՞մ, երջանիկ մարդ ես
    Կներեք, որ թեմայից դուրս ..

    Ապեր, Բիբարը ջհանդամին, ես էս վերջերս եմ իմացել սելֆին ինչ ա: Աղջիկս բացատրեց: Հոգիս էր հանում, էկավ թռավ շալակաս, հեռախոսը հանեց ու ասեց. «պապա՛, դեմք ընդունի, սելֆի ենք անում»: Ու ես էտ պահին, աաաաաաաաաա, ահա թե ինչ է սելֆիիիիին

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (17.10.2014), Freeman (30.06.2014), insider (30.06.2014), Sagittarius (01.07.2014), Աթեիստ (01.07.2014), մարիօ (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014)

  21. #1214
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրհնյալ են Բիբեր չլսածները, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.07.2014), Freeman (30.06.2014), Աթեիստ (01.07.2014), մարդագայլուկ (30.06.2014)

  23. #1215
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

    Բելա Տար, «Թուրինյան ձին»


    Աղբյուր

    Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

    Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
    Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։

    Ահավոր դանդաղ էին զարգանում գործողությունները,դիալոգներ համարյա չկային ու ամենազարմանալին է է,որ ոչ մի պահ չեմ ձանձրացել:Արտակարգ սիրուն,ահավոր հզոր երաժշտությամբ ու մտածելու տեղ տվող ֆիլմ էր:Ես ահավոր շատ եմ հավանել,շատ հոգեհարազատ կադրեր կային:Ֆիլմը ամբողջությամն էդ հոգեվիճակը փոխանցեց ու ինձ մնում էր նստել ու վայելել....

    Հ.Գ.Շնորհակալ եմ խորհրդի համար...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (02.07.2014)

Էջ 81 109-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •