Տրիբուն (30.06.2014)
Ես էլ արդեն ինչ ենթադրություն ասես չէի անում: Մտածում էի բիբար սիրողների մասին ա խոսքը՝ արևմտահայերենով՝ բիբեր: Բայց ասում էի, բիբարը ստեղ ի՞նչ կապ ունի:Էն անեգդոտի պես էլի, որ ասում ա «ես էլ մտածում եմ սղոցաը ոնց կարա ծառից ծառ թռնի»
Մեղա-մեղա, էլ էն Վառթուշը չեմ, լրիվ հետ եմ ընկել կյանքից:
Տրիբուն ձյա, դու մինչև հիմա Բիբարին չէիր ճանաչու՞մ, երջանիկ մարդ ես
Որ օֆֆթոփ չլինի Salò-ն Մարկիզ դը Սադի գրքերից մեկի հիման վրա է նկարահանած, մենակ թե գործողությունները Պազոլինին տեղափոխել է երկրորդ համաշխարհային:
I may be paranoid but no android!
Յոհաննես (30.06.2014)
Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․
Բելա Տար, «Թուրինյան ձին»
ԱղբյուրԽոսելով “Թուրինյան ձին” ֆիլմի մասին` Տարը նշեց, որ Նիցշեի ու ձիու մասին պատմությունը գիտեն բոլորը, նաև գիտեն, թե Նիցշեի հետ ինչ է եղել, բայց չգիտեն, թե ձիու հետ ինչ է եղել. “Հենց դա էր գլխավոր հարցը: Եկել էր դրան պատասխանելու ժամանակը, ու մենք պատասխանեցինք”:
Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․
Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ռուֆուս (30.06.2014)
Ինձ Բելա Տար էնքան մարդ ա խորհուրդ տվել, բոլոր ֆիլմերը քաշած ունեմ, մնում ա տրամադրվել ու սկսել նայել: Ասում են Սատանտանգոն ա գլուխգործոցը![]()
I may be paranoid but no android!
Հա, բայց հաշվի առ, որ Սատանտանգոն 7 ժամից ավել ա ձգվում![]()
I may be paranoid but no android!
CactuSoul (30.06.2014)
Ահավոր շատ ձգած ֆիլմա, ամեն մարդու համար չի: Իսկ մենակ նայելու համար պետքա ընդհանրապես նյարդերդ ֆուլլ անջատես ու նստես աթոռիդ![]()
Իմաստայինա, խորնա, տեղ-տեղ լավ տեսարաններով, բայց ընդհանուր առմամբ շատ ուժեղ ֆիլմ չի, նույն կմաղքի վրա կարելի էր շատ ավելի ուժեղ գործ ստանալ: Ռեժիսյորը փորձելա շատ դասականացնել էս կինոն, արդյունքում շատ ասպեկտներ տուժել են:
E-la Via (02.07.2014)
Տեղ-տե՞ղԱմեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները
Սա «Ոսկե Ծիրանի» ժամանակ եմ դիտել։ Սկզբի մոտ մի ժամը էնքան էին մարդիկ դուրս ու ներս անում, որ հազիվ էի կենտրոնանում ֆիլմի վրա, ահավոր ներվայնանում էի։ Դրսից մտնում էին՝ լսած լինելով, որ լավ ֆիլմ է, կարճ ժամանակ անց դուրս գալիս․ ձանձրանում էին։ Երկրորդ ժամի ընթացքում ներս մտնողների հոսքը դադարեց, բայց դուրս եկողներ էլի կային։ Վերջին մի կես ժամը հանգիստ էր դահլիճում։ Երբ լույսերը միացրին, երևաց, որ դահլիճի 5-10%-ը հազիվ կազմեն նստածները, ընդ որում՝ մոտավորապես կեսը քնած էր![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Songs from the Second Floor
Երգեր երկրորդ հարկից
ՈՒրեմն՝ ֆիլմի ռեժիսորը շվեդ Ռոյ Անդերսոնն է, ֆիլմը սյուրռեալիստական տռագիֆարս է, որը պատմում է մի երկրի մասին, որտեղ ֆինանսական ճգնաժամ է: Սցենարի մասին թերևս այսքանը: 2000 թվականին Կաննում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
Ֆիլմը իրականում մարդկային տարբեր ճակատագրերի ու տարբեր իրավիճակների մասին է ու շատ սիրուն ձևերով ներկայացված է, թե ինչպես են ընդունում դժվարությունը տարբեր տեսակի մարդիկ:
Ֆիլմում կան 2 եղբայր, հայր-որդի, ամուսին-կին, աղջիկ-տղա հարաբերություններ ու էդ հարաբերությունները ներկայացված են շատ նուրբ ու գրավիչ գույներով: Եթե ուզում եք հեղափոխություն տեսնել՝ ֆիլմում կա, մարդկային կործանվա՞ծ ճակատագրեր՝ ինչքան ուզես, ընտանեկան խառը իրադրությո՞ւն՝ դա էլ կա հաստատ:
Ի դեպ՝ չեմ խոստանում, որ շատ հեշտ ու հանգիստ եք դիտելու ֆիլմը, բավականին դժվարամարս կադրեր են: Անձամբ ես շատ սիրեցի ու խնդրում եմ՝ նայեք էլի, որ մենակ չլինեմ:
9.5/10
i wanted to destroy something beautiful
Օրհնյալ են Բիբեր չլսածները, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (21.07.2014), Freeman (30.06.2014), Աթեիստ (01.07.2014), մարդագայլուկ (30.06.2014)
Ահավոր դանդաղ էին զարգանում գործողությունները,դիալոգներ համարյա չկային ու ամենազարմանալին է է,որ ոչ մի պահ չեմ ձանձրացել:Արտակարգ սիրուն,ահավոր հզոր երաժշտությամբ ու մտածելու տեղ տվող ֆիլմ էր:Ես ահավոր շատ եմ հավանել,շատ հոգեհարազատ կադրեր կային:Ֆիլմը ամբողջությամն էդ հոգեվիճակը փոխանցեց ու ինձ մնում էր նստել ու վայելել....
Հ.Գ.Շնորհակալ եմ խորհրդի համար...
CactuSoul (02.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ