Sambitbaba-ի խոսքերից
Ան ջան, ես նայեցի այս թեման: Ինձ թվում է, Ռեյ սամայի առաջարկն ավելի լայն է, քան հին հունական լեգենդներն ու առասպելները: Կարծում եմ, ավելի լավ կիներ նոր թեմա բացել, կամ էլ վերափոխել այս առաջակածդ թեմայի անունը, որ միայն հին հունականով չբավարարվենք: Հասկանում եմ, այս թեման, ինչ խոսք, որ անսահման մեծ է ու անընդհատ կարելի է խոսել այս մասին: Բայց և այնպես, մի՞թե ավելի լավ չէր լինի չսահմնափակվել դրա վրա...
Օրինակ, ինձ այնպես թվաց, որ շուտով Ռեյը մեզ կուրախացնի ճապոնական լեգենդներով:
Մեկ էլ տեսար, Ռայն էլ էշխի ընկնի ու տեղադրի, ասենք, եգիպտական դիցաբանությունից, որը հունականից պակաս հետաքրքիր չէ...
Հնարավոր է, մի հատ էլ Վյասա գտնվի մեր մեջ ու պատմի հնդկական Մահաբհարատան, որը մի քանի անգամ ավելի մեծ է, քան "Իլիականն" ու "Ոդիսականը" միասին վերցրած:
Մեկ էլ տեսար, ես էլ էշխի կընկնեմ ու վերջապես կթարգմանեմ Լիլիթի մասին շումերական լեգենդը...
Իսկ այս առաջարկածդ թեմայում, վախենամ, էլի մի փոքր խոսենք հույների մեկմեկու հանդեպ փոխադարձ սիրոց ու նորից լռենք...
Բայց թեման, կարծում եմ, պետք է մնա "Գրականություն" բաժնում:
Էջանիշներ