

Մենակ ես ե՞մ, որ երբեք բացասական վարկանիշ չեմ ստացել (առիթավորվել չկա, շուտ եմ ասել)։
Ինքս էլ 3 անգամ եմ տվել, որից մեկը պատահաբար՝ դրականի փոխարեն, էն մեկը՝ առաջինը, մի նորեկ էր, մտնում բոլոր թեմաներում սպամ էր անում, չդիմացա (վերջը արգելափակվեց-գնաց), իսկ միակ նպատակադրված բացասական վարկանիշս տվել եմ Ժունդիայիին։ Մեկ էլ հիշում եմ, որ մի անգամ ինչ-որ գրառման համար Կուկին էի ուզում բացասական տալ, վերջը գցեցի-բռնեցի ու չտալն ավելի ճիշտ համարեցի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մուշու (26.06.2014)

Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման


Ժող, ահագին զարմանալու ա, որ էդ աստիճան ծանր կարելի ա տանել կարմիր վարկանիշը, ինձ համար ծիծաղալու ա, երբ հատկապես կարմիր վարկանիշին կարմիր վարկանիշով են սկսում պատասխանել, մանավանդ երբ դա անում են մոդերներըորովհետև վարկանիշը միայն ու միայն գրառումը գնահատելուն ա ուղղված, ոչ թե հարաբերություն պարզելուն, ու եթե հարաբերություն պետք ա պարզեմ, դա կանեմ նամակով կամ նույնիսկ կանաչ վարկանիշով, բայց ոչ կարմիրով, գիտեմ, որ էդ էլ չի կարելի, բայց ուզում եմասեմ, որ կարմիր տալիս մի գրամ չարություն, նեղվածություն և այլն չեմ ունենում էդ մարդու հանդեպ: Ու ծիծաղալու ա եթե ինչ-որ մեկը կարմիր վարկանիշը տալիս ա վատություն անելու կամ վրեժ լուծելու համար:
Ես լիքը ստացել եմ կարմիր վարկանիշներ, ու շատ հաճախ՝ էդպիսի վրեժխնդիր և վատություն այլն, ու շատ հազվադեպ, որ հենց գրառման համար լինի:
Chuk (26.06.2014)

Ստացածներս էլ հաշվեցի22
Շինից ոչ մի հատ չեմ ստացել, անգամ բացասական իմաստովներովը կանաչ ա ուղարկել, մի երկու հատը ոնց որ սխալմամբ էին կարմիր: Մի հատ էլ «դու ավելի լավ կարաս» տեսքի բացասական եմ ստացել, բայց ոչ Շինից: Ու լիքը Բարեկամից ու Նորտոնից եմ ստացել![]()
Պարզվեց, ես երեք անգամ եմ կարմիր տվել, 2007-2008 թվերին։ Վեց տարի է, մենակ կանաչի վրա եմ։
Բա հիշում եք, որ առաջ անգույն վարկանիշ էլ կար, էդ էլ երրորդ նեյտրալ տարբերակն էր։

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)
Էջանիշներ