Ժող, ինձ թվում ա մենք ակումբի տված ռեսուրսը չենք կարողանում լիարժեք օգտագործել գոնե վիրտուալ տարածքում: Նայեք՝ Մեֆը ճարտապետ ա, մյուսը՝ տնտեսագետ, մյուսը՝ ծրագրավորող, մյուսը՝ ավտո դզող-փչող և այլն: Էսպիսի ֆեյսբուքյան քննարկումներում և այլնում ակումբը կարա լուրջ եղանակ ստեղծող ֆորում լինի: Մենք մի հատ ներսում քննարկենք, հարցնենք մեր հակսացող մարդուն, հետո դուրս գանք Ազատության ասուլիսում գրոհենք: Թե չէ էս ինչ ա, կիրթ, հասկացող մարդիկ են(ք), մեկ էլ տենում ենք ֆեյսբուքում էս ինչ թեմայով ոգևորություն ա տիրում, ջան, էկեք Ազատության ասուլիսին գրոհենք, ես ասի՝ Պոլոզ, էնինչն ասած՝ Օնորե, հա հա, հի հի: Պետք չի տենց: Թող մենք չընկնենք ջրերը, թող ասեն, ըհը, ակումբցիք միացան, եղանակ փոխվեց: Էդ սուտի սրամիտ հարցերով ուրախանալը հարց չի փոխում: Խոսքի, Ինգա և Անուշ, կուզեիք միրուք ունենայիք, բայց Եվրոպայով մեկ հայտնի լինեիք: Չէ, տենց բան չի փոխվի: Մենք չպիտի դրսից կարծիքներ բերենք ակումբ, մենք պիտի ակումբից կարծիքներ արտահանենք: Միշտ ծանր եմ տարել, որ էս կամ էն բլոգերի ինչ-որ ստատուս բերվել է ֆորում, յանի հանճարեղության մարմնավորում: Էս քանի օրը մի թեմայում էլ սենց մի բան գրեցի, բանի տեղ դնող չեղավ, անցավ գնաց: Տեսեք, ոնց կորոշեք: Չնայած որոշելով չի լինում, գուցե ինքնաբերաբար ստացվի: Մեֆ ջան, նախօրոք հուշեիր էլի մեզ: Գնայինք՝ ամենքս մի պրաֆեսր հարց տայինք, իսկի Մեֆը չի հուշել, տենց դեմք ենք մենք մեզանով՝ բազմափեշակ

Էջանիշներ