Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի
Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի
Տաքությունս էլի 7.2
Վերջն ի՞նչ ա լինելու...
հ.գ. հույս ունեմ, էս գրառմանս ոչ մեկը շնորհակալություն չի դնի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վահե-91 (30.06.2014)
Մեր հարևաններից մեկը, կարելի է ասել, մեր տանն է ապրում՝ ուտում-խմում է, հայկական ախմախ սերիալները նայում...մի խոսքով՝ ապրում է էնպես, ինչպես իր տանը:
Ինչ անում ենք, հնարավոր չէ դրա ոտքը կտրել: Նորից հետ գնա՞մ Երևան, որ դրան էլ մեր տանը չտեսնեմ: Ահավոր կին է:
Խանութից մտնում եմ տուն, տեսնեմ մամաս վերմակով փաթաթված պառկել է երեսը դեպի պատը ու քնել: Ես էլ իմ հերթին մի ուրիշ վերմակով բացված ոտքերը ծածկեցի, և չխանգարելու համար կամաց սենյակից դուրս եկա: Սենյակի դուռը նոր էի փակել, և չէի հասցրել շրջվել՝ տեսա մորս: Մի պահ շոկի մեջ ընկա: Ախր նոր սենյակից դուրս եկա, ու դուռը փակեցի ...ձեռքս էլ դեռ դռան բռնակի վրա էր. մամաս ո՞նց հայտնվեց իմ դիմաց...
-Բա սենյակում ո՞վ է ...
Պարզ է՝ աներես հարևան Սոֆիկ տոտան:
Օ՜ֆ, ոնց եմ ներվայնանում աներես մարդկանցից: Ախր աներեսությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:
Հ.Գ. Վատ հարևան ունենալը երկրային պատիժ է:
Վերջին խմբագրող՝ Այբ: 10.07.2014, 15:19:
Եթե 2 օր էլ ակումբում Մուշուն, Ռեյ Սաման ու Լիզա Գրիֆֆինը գրառում չարին, նայեք ինձանից չնեղանք:
Բողոքում եմ![]()
Cassiopeia (12.07.2014), GriFFin (02.05.2015), Աթեիստ (12.07.2014), Մուշու (13.07.2014), Նիկեա (07.09.2014)
գրառում
բողոքում եմ, դժգոհ եմ, էնքան դժգոհ եմ, որ նույնիսկ կարտահայտվեմ: Հոգնել եմ նույն պրիմիտիվ սխալներով, նախանցած դարի ուսումնասիրությունների տվյալներով համալրված, ավելի շատ շիզոֆազիա, քան ուսումնական ձեռնարկ հիշեցնող քսերոքսները կարդալ: Հոգնել եմ օրվա իմ սիրած 40 րոպեին մնացած 23 ժամը սպասելով անցկացնել, իսկ հետո բավարարվել սենյակի պատուհանից հիանալով...ֆիզիկական մենակությունից եմ հոգնել, ատում եմ տունս, երբ դատարկ է: Խելապատառ զանգում են ընկերներիս, որ տեսնեմ ո՞վ կա ազատ, ո՞վ կգա...հոգնել եմ ինքս ինձ համար սահմանած ճշտերի ու սխալների համակարգից ու ինքս ինձանից թաքուն դրանք խախտելու անհաջող ու հաջողված փորձերից: Հոգնել եմ հիվանդ ստամոքսիցս, թույլ հոդերիցս ու ամբողջ օրը ցավացող ատամիցս: Ատում եմ զայրույթն ու դժգոհությունը մեջս խեղդելու, փողոցով անցնող մարդկանց հիվանդությունները նկատելու, առանց քուղերը կապելու կեդերս հագնելու սովորությունները:
Ակնոցս եմ ատում, որովհետև արդեն 15 տարի է՝ իմ ու աշխարհի միջև կանգնած է, չի էլ ամաչում...
Իսկ ամենաշատն հոգնել եմ ուրիշի երազանքի համար պայքարել...
տիեզերական հոգնություն է սա...
La tristesse durera toujours...
boooooooom (12.07.2014), Chilly (13.07.2014), enna (12.07.2014), John (12.07.2014), LisBeth (12.07.2014), My World My Space (13.07.2014), Sambitbaba (02.05.2015), Smokie (14.07.2014), Աթեիստ (12.07.2014), Այբ (13.07.2014), մարիօ (13.07.2014), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (12.07.2014), Նիկեա (07.09.2014)
մի քիչ էլ ես մռթմռթամ..
Ամառային արձակուրդա, բավականին ծանր ուս. տարուց հետո վերջապես հանգիստ... գյուղ, մաքուր օդ, ուզածիդ չափ ազատ ժամանակ, իսկական կարդալու պահ.. տաս օրա սկսել եմ 60 էջանոց ինչ-որ պիես ու դեռ 20 էջ էլ չեմ կարդացել... մարդ ոչ ուզում ա շփվի, ոչ ուզումա մարդու երես տենա, ոչ կարդա, ոչ սիրահարվի.. ոչ ուրախանա, ոչ էլ տխրի...բլին!!
Դեպի վեր: Անսահման...
Ո՜նց եմ զզվում ես խմբավորումներից:
Բան չունեմ ասելու՝ ամեն միջավայրում էլ խմբավորում կա (դպրոցում, կուրսում...էլ եսիմ ուր...)
Դա նորմալ երևույթ է. իրար հասկացող, ինչ-որ առումներով մտերմացած մարդիկ մի խումբ են կազմում: Բայց ահավոր ներվայնանում եմ, երբ էդ տարբեր խմբավորումները սկսում են բացահայտ իրար դեմ հակա բաներ անել:
Օրինակ՝ մեր կուրսում խմբավորումների «պատերազմները» սովորական բան են:
Վերջին խմբագրող՝ Այբ: 04.09.2014, 11:01:
Cassiopeia (01.05.2015), GriFFin (02.05.2015)
Յունիբանկ, վայ քեզ բանկ ասողին:
Ինձ էլ, Ռուբիին էլ բանկային քարտ ա պետք: Ամսի 4-ին դիմեցինք յունիբանկ, տարեկան սպասարկման վարձը վճարեցինք… Ու մինչեւ էսօր սպասում ենք:
Իրանց սայտում ասվում ա, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդը ստանում ա իր քարտը: Էսօր, բանկ այցելելու օրը չհաշված, 8-րդ աշխատանքային օրն ա, ավելի ճիշտ` օրն էր` էս ժամին արդեն բանկը փակ ա, ու մեզնից ոչ մեկին տենց էլ չզանգեցին:
Բայց դժգոհելու գլխավոր պատճառը ոչ թե քարտի ուշացումն ա, այլ իրանց գոյություն չունեցող սպասարկումը: Մի հատ կարային զանգեին ասեին, որ ուշանում ա, կասեի` լավ, ոչինչ:
Բայց հլը դա էլ հեչ: Երեկ իրանց կայքի միջոցով շատ քաղաքակիրթ բողոք գրեցինք ամեն մեկս մեր անունից: Դեռ ոչ մի պատասխան ո՛չ մեյլով, ո՛չ հեռախոսով:
Էսօր էլ փորձեցի զանգել տվյալ մասնաճյուղ, զանգը գնում-գնում ու անջատվում էր: Զանգեցի իրանց տեղեկատվական կենտրոն, ասեցի ինչն ինչոց ա, իրանք էլ փորձեցին մասնաճյուղ զանգել, զբաղված էր: Իբր ինչ-որ հարցում ուղարկեցին, ու ասեցին, որ պատասխանը լինի, կզանգեն: Ռուբիին էլ դեռ երեկվանից պիտի զանգեն:
Արա, այ կազյոլներ, մի ամբողջ օրը քիչ ա՞ պարզելու համար, թե էդ քարտերը որ գրողի ծոցում են ու խի են ուշանում… Սան օֆ ը բիչ…![]()
Ինձ մեկ-մեկ թվում ա՝ Դանիայում կամ գոնե մեր ամբիոնում մարդկանց չեն սովորացրել, թե ոնց պետք ա պրեզենտացիա սարքել: Ղեկավարս ուղարկում ա իրա սլայդները՝ ոտից գլուխ տեքստ, ես ուղարկում եմ իմը՝ կարճ կետերով սաղ ամփոփած: Ու ինձ ասում ա, որ իմ սլայդները սարքեմ նախադասություններ: Հիմա նստած ինքս ինձ հետ կռիվ եմ անում, թե ոնց առանց իրան վիրավորելու արտահայտվեմ, համ էլ անեմ էն, ինչ ուզում եմ: Մեկ-մեկ զարմանում եմ, թե էս զարգացած երկրում ինչքան բաներից անտեղյակ կարան լինեն մարդիկ:
CactuSoul (19.06.2015), Cassiopeia (18.06.2015), Smokie (25.06.2015), Yevuk (10.10.2015), Վոլտերա (18.06.2015)
Ո՞նց անեմ, էս թեման էլ ընդհանրապես չտեսնեմ: Լուրջ եմ ասում, եթե մի անգամ էլ նոր գրառումներ սեղմեմ ու էս թեման դեմս ելնի, կկախվեմ:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ