էս մարդն իսկական ա՞…
էս մարդն իսկական ա՞…
Տրիբուն (11.06.2014)
Լյուբիկը շատ զիլ տիպ ա, էս ինչեր ա խոսում![]()
Տեսանյութը դեռ չեմ նայել, բայց ըստ արձագանքների, սա լրիվ սփյուռքի նախարարության մեդալակիր ա:
Kuk (15.06.2014)
News.am-ում գտա հոդվածը ու զարմացա... ինձ թվացել էր Լյուբիկը կին ա![]()
Կուզենայի տեսնել էս մարդու ստեղծած տառերը, հրատարակած գրքերը, ծանոթանալ Չիբու մարզաձևին՝ մի խոսքով կյանքս մի քանի տարով երկարացնել![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Աթեիստ (11.06.2014)
Ժող, նա հոգեկան հիվանդ ա![]()
Հոգեկան հիվանդը իրան մեդալներ տվողներն են: Իսկ էն որ ինքը լիքը մեդալներ ունի, էտ նաղդ ա: Ի միջի այլոց, Տավուշի մարզպետարանի կայքէջից կենսագրությունը ափալ-թափալ հանել են, որ մարդ չտենա:
Բայց ես բացարձակ չեմ զարմանում, մեր սաղ իշխանությունը ոչ մի բանով Լյուբիկից չի տարբերվում: Վերցնենք հենց թեկուզ Սերժիկին: Դաժե անունի վերջին իկ-ն ա բռնում:
Բյուր, երկիրն ա հոգեկան հիվանդ, որ իր համակարգում սենց մարդու ա պահել ու ամբիոն տվել:
3 տարեկանում տառերը, 4 տարեկանում գիրք... չիբու... Գինեսի գիրք:
Զարմանում եմ, որ չի պնդում, որ ինքն ա արարել նաև ՉԻ(չորրորդ իշխանություն) օրաթերթը, Ակումբի :bux սմայլիկը, չիբուխը, ծխելու երևույթը որպես այդպիսին, Չիբուրաշկա մուլտհերոսին, Չիբաքսարի քաղաքը, Լյուբե երաժշտական խումբը և սեր զգացմունքը՝ իր ողջ խորությամբ:
Սա ընդամենը մեր երկրի մարմնացած պատկերն ա:
Գալուստ Սահակյանի տակն ա փորում սրիկայաբար:
Mephistopheles (11.06.2014), Վիշապ (13.06.2014)
Իրան զանազա բաներ տվողներ ոչ կոմպետենտ:Բյուր, հիվանդ են: Ափսոս չենք կարա գռազ գանք էս թեմայով, ստուգել չի լինի: Բայց եթե մեր ԱԺ-ին ու Կառավարությանը ստուգես, ուղիղ կեսին մի անգամից կպառկացնեն ստացիոնար բուժման՝ հասարակությունից մեկուսացումով, մյուս կեսին էլ տնային խնամքի՝ հարազատների խիստ հսկողության ներքո:
Ջերմուկում մի հատ կլյաուզնիկ կար(հիմա էլ կա), տոչնի սրա նման, բայց հիմա տենց հաջողակ չի: Սովետի փլուզումից հետո կիսաբոմժ ա դառել ու հիմա սկամեյկեքին գնում նստում ա, սպասի տուրիստ բռնի, ականջին թթվի իրա պատմություններով: Մեկ-մեկ բախտը բերում մի 2 կոպեկ փող ա պոկում: Այ սովետի ժամանակ հաջողակ տղա էր: Գիրք ուներ գրած, լիքը փող, որ խանութ ուզում մտնում՝ ինչ ուզում տակից առնում էր: Այլապես կգրեր: Գրում էր ցանկացած բան, ցանկացած մարդու վրա ու ցանկացած երկարության: ստալին տեսած խեղճ ժողովուրդը վախից դրա ուզածը տալիս էր, բայց դա դեռ երաշխիք չէր, որ չի գրի վրովդ: Ահ ու սարսափ էր տարածում իրա գրելով: Այ տենց զառանցում էր առավոտից իրիկուն թե ինքը էս ա էն ա, ու դա անում էր վստահ, հստակ ու արագ շարադրված տեքստով, ոնց որ սա:
Բախտի բերմամբ հենց սովետը քանդվեց դրան տանձի տեղ դնող չկար, բայց արի ու տես որ իրա կոլեգան բարձրունքների ա հասել նույնիսկ սովետից հետո: Նոր մարզպետը երևի բանականության փայլատակում ա ունեցել ու հանել գործից: Արդյունքուն կանալիզացիան պայթել ա ու սաղ ջրի երես դուրս եկել:
էսպես չի մնա
Ինձ թվում է, թերուս, կիսագրագետ, բայց մեղսունակ սրիկաներ են` շրջապատի նկատմամբ պատասխանատվության 0 զգացումով, որոնք իրենց ոռի մասին մտածում են` ինչքան որ իրենց ուղեղը թույլ է տալիս։ Եթե հոգեկան հիվանդ լինեին, ապա մի մասն էլ թող ցնդած պատիրոտ լիներ ու իր եղած չեղածը նվիրեր պետությանը։ Չի՛ք։ Երբ իրենց պետք լինի, հոգեկան հիվանդ էլ կձևանան, չմտածես։
Si vis pacem, para bellum
Ես գիտեմ, որ ակումբցիներն ինձ ոչ մի վատություն չեն արել, բայց ինձ հասավ, պտի կիսվեմ։
http://news.am/arm/news/214246.html
Անի Զախարյանի .... (չգիտեմ սա ինչ անվանեմ)։ Չեմ ասի կարդացեք, կասեմ սկսեք կարդալ։ Մինչև վերջ ո՛չ ես, ո՛չ Վերան չձգեցինք։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Alphaone (14.06.2014)
Էսի ով ա վաբշե, Պետրոս Մեծի հայկական ծագումը ապացուցելու վրա 350 էջ ա ծախսել: Մեր Լիոնը էտ երկու գրառումով կաներ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ