User Tag List

Էջ 117 199-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127167 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,741 համարից մինչև 1,755 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #1741
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են, ասում են էլի, ես չեմ տեսել, որ Լևոնը իրանց հայաթում դմբլդոխի մեծ արձանն ա դրել՝ առյուծի վրա նստած, ու ինքն էլ առավոտները դեմը նստած կոֆեյա խմում պաբիրոզով, համագործակցում ա էլի:
    լսել եմ դոդն էլ առավորից իրիգուն գոռում ա պայքար-պայքար մինչև վերջ

  2. #1742
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    լսել եմ դոդն էլ առավորից իրիգուն գոռում ա պայքար-պայքար մինչև վերջ
    Անունները մեծատառ են գրվում։

  3. #1743
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անունները մեծատառ են գրվում։
    էդ անվան բոլոր տառերը պտի մեծատառ լինի

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.07.2012), keyboard (30.06.2012), Moonwalker (30.06.2012), Quyr Qery (11.07.2012), Varzor (03.07.2012), Գալաթեա (30.06.2012), Տրիբուն (30.06.2012)

  5. #1744
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրվա վիդեոբոցերը

    1.35-ից ու 1.46-ից



  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.11.2012), Zhor(ARM) (16.09.2012), Աթեիստ (15.07.2012)

  7. #1745
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (15.07.2012), Jarre (08.11.2012), Nadine (16.07.2012), Varzor (17.07.2012), Աթեիստ (15.07.2012), Քամի (22.07.2012)

  9. #1746
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանճարեղ վերլուծություններ ։ցռը



    Մեկը չի՞ եղել՝ սրանց ասի՝ գոնե ազգանունը սովորեին...

    «Միասեռականները չեն կարա լինեն ազգային կամ ղեկավար»։ Էս արտահայտությունը մեծ ֆորմատով տպում ենք ու բաժանում մեր «ղեկավարությանը»։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 30.07.2012, 15:09:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.07.2012), Tig (30.07.2012)

  11. #1747
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանճարեղ վերլուծություններ ։ցռը



    Մեկը չի՞ եղել՝ սրանց ասի՝ գոնե ազգանունը սովորեին...

    «Միասեռականները չեն կարա լինեն ազգային կամ ղեկավար»։ Էս արտահայտությունը մեծ ֆորմատով տպում ենք ու բաժանում մեր «ղեկավարությանը»։
    Բյուր, այ Բյուր, հիշո՞ւմ ես, որ ասում էի հայրենասիրությունից մեծ մեծ փրթողներ, այ սրանք էդ կատեգորիայի ամենազզվելի ներկայացուցիչներն են... լրիվ եզ վիճակներա մոտները...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.07.2012), Varzor (30.07.2012), Արէա (30.07.2012), Նաիրուհի (30.07.2012)

  13. #1748
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԵռժը ման ա գալիս գործարաններով, -- աշխատող գործարան չկա ու չկա:
    մեկ էլ մի տեղ հանդիպում ա մի աշխատող գործարանի :
    -իյա- էս ում գործարանն ա՞
    -Սաշիկինն ու Պողոսինը: էլի ա ման գալի, մի հատ էլ աշխատող դուքյան- Էս ումն ա՞
    -Սաշիկինն ու Պետրոսինը:
    Էլի ա ման գալի, մեկ էլ մի աշխատող ցեխ- Էս ումն ա՞
    Սաշիկինն ու Գոքորինը:
    Ի~~~, էս սաղ երկրում մենակ սաշիկն ա աշխատող՞

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.09.2012), Freeman (03.08.2012), Jarre (08.11.2012), keyboard (02.08.2012), Mephistopheles (02.08.2012), My World My Space (02.08.2012), Nadine (02.08.2012), Sagittarius (02.08.2012), Tig (02.08.2012), Varzor (02.08.2012), _Հրաչ_ (02.08.2012), Լեո (16.09.2012), Հայկօ (02.08.2012), Նաիրուհի (02.08.2012), Ռուֆուս (02.08.2012)

  15. #1749
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.09.2012), Varzor (18.09.2012), Աթեիստ (14.09.2012), Ձայնալար (15.09.2012)

  17. #1750
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կիրակնօրյա ֆելիետոն. Արտահերթ խորհրդակցություն Սերժ Սարգսյանի առանձնատանը


    Կառավարությունում ռեալիթի-շոու` արտահերթ խորհրդակցություն հրավիրելուց հետո, այլևս ոչ մի բան չի խանգարում, որպեսզի նույն շոուն բեմադրվի նաև կառավարական ամառանոցների` Սարգսյաններին պատկանող տանը: Ժողովրդին պետք է ցույց տալ, որ Սարգսյանները, թեև մի 4 տարի ուշացումով, բայց սկսել են հավատալ ու փոխվել: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կհավաքի իր ընտանիքի անդամներին, տեսախցիկները կմիացվեն և կստացվի մոտավոր այսպիսի մի բան:

    -էս առումով ես քո` առաջին տիկնոջ աշխատանքը Ռիտա, շատ բացասական եմ գնահատում: Շատ բացասական: Մենք 4 տարի ա` քեզ հետ խոսում ենք էս թեմայով, 4 տարի ուղիղ: Բայց պրոցեսները շարունակում են, գնում են` կես ամիս հետո կփոխվեմ, մի տարի հետո կփոխվեմ: Գոնե էն տեխնիկական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, մազերիդ երանգը կարո՞ղ ես փոխել: Թե հետո պիտի գնանք քո ընկերուհիների հետևից, ովքեր քո անունից պարտքեր են վերցնում, ովքեր իրանց քեռու տղային են բերում քո կազմակերպած մրցույթներին հաղթեցնում` չգիտեմ, չգիտեմ` կրկնակի ավել մրցանակներով: Վերցրու-նայի վերջին երկու-երեք տարում մեր դաչայի շինարարական աշխատանքները, տես` ինչքան է թանկացել, մեր հատակին Մոնա Լիզայի պատկերը հավաքելն ինչքան է թանկացել: Եւ տարօրինակ ա, մենք շորեր ենք ձեռք բերում, որը շուկայում ավելի էժան ա: Մեկը դրա համար պի՞տի պատասխան տա, թե՞ չէ: Թե՞ անպայման պիտի մեկին մի լավ տփեմ: Սաշիկի պատմությունը մեջտեղ բերե՞նք, տաս անգամ էն ժամանակ էլ ասում էի, լսեք` մեր տան հավաքարարների աշխատավարձերը կարգավորեք, բոլորն ասում էին` կարգին ա, ստեղ բան չկա, վերջը պարզվեց, որ տարեկան 12 մլրդ էնտեղ մենակ տնտեսում կարանք անենք: Իսկ ստեղից ինչքա՜ն կարող ենք անել: (Ջղայնացած դեմքով մի քանի վայրկյան լռում է):

    Անթույլատրելի է: Ան-թույլ-ա-տրելի: (Բութ մատը միացնում է ցուցամատին և միջնամատին ու մի քանի վայրկյան պահում կնոջ դեմքի մոտ): Պիտի կարողանանք էս պրոցեսը կարգավորել, հետո անցնել մնացած խնդիրներին, չէ՞: (Երկար լռություն, տիկին Ռիտան աչքի տակով իրեն է նայում): Մի բուծիկից կատարած գնումներում ես պրոբլեմ չեմ տեսնում: Օպերատիվության համար դա կարելի է անել: Բայց պետք ա անել մարդավարի: Բոլոր պահանջները պահպանելով` բոլոր բուծիկները ուսումնասիրելով, բոլոր բրենդները ուսումնասիրելով, համեմատելով և վերջում, արդյունքում ասել` տես մի բուծիկից (օրինակ` Շանելի) շորերս առա, և որևէ բանով չի տարբերվում Ֆիրդուսի շուկայի շորերի գներից: Եթե տարբերվում ա` դեպի էժանի կողմն ա տարբերվում: Ա հարուր բան կարող ա ըլնի, շոր ա ճղվում, նոր բրդենդներ են հայտնվում, պարտադի՞ր ա էդ բոլորի համար բուծիկներին ասել տենդեր անցկացնեն մեր համար: Բայց արդեն գիտենք, որ վատ բան ա կատարվում, դրա համար ամեն անգամ ասում եք` մի բուծիկից: Արդեն եթե ասում ես մի բուծիկից, նշանակում ա գողացար մի մասը, Ռիտա:

    Էդ փնթի վերաբերմունք ա, փնթի: Իմ խորին համոզմամբ, էս խնդիրը կազմված ա երկու հիմնական ուղղություններից: Մի ուղղությունը կանոնակարգումն ա, մյուսը` մարդկանց անբարեխիղճ վերաբերմունքը: Եթե ուրիշ բառերով չասեմ` որ փորձեք խախտել էդ կանոնակարգերը, հանցագործության գնաք: Հիմա մերը և ընդեղ ա վատ, և` ստեղ ա վատ: Պտի կնիկը պատասխանատվություն կրի, չգիտեմ` ֆինանասկան, թե` այլ: Էդպես չի կարող լինել, Ռիտա: Չի կարող լինել, որ մենք քո հովանու ներքո անցկացվող հավաքույթների համար միլիոններ ծախսենք, հետո բանից պարզվի, որ տարրական բաներ էնտեղ հաշվի չեն առել, որ դու բիդուձիներով ու խալաթով էիր կազմակերպել այդ հավաքույթը, որ կեսից կոշիկներդ հանել ու սկսել ես պարել: Արդեն 3 շաբաթ ա մենք դրա մասին գիտենք, ու դեռևս մատներս մատներիս չենք տվել, (ձեռքերը շփում է իրար և ջղայնացած նայում է տիկին Ռիտային):

    Մենք բազմաթիվ ոլորտներում պրոբլեմներ ունենք: Կապված և գնումների հետ, և մեր ընտանեկան բյուջեն տնօրինելու հետ: Նախ ես ցանկանում եմ, որպեսզի իմ անվտանգությունն ապահովող Վաչիկը էս խնդրով լրջորեն զբաղվի, շատ լրջորեն: Բայց էլի չգնանք ասենք` էն հավաքարարը 50 դրամ գողացավ, էն մյուսը` 1000 դրամ: Գլխից պիտի բռնենք, (բութ մատն ու ցուցամատը կլորացնում է` ցույց տալով օղակ), մեծերին, (նայում է իր անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանին ու հայացքով ցույց է տալիս դեպի Սաշիկ Սարգսյանը): Մեծ խնդիրներ կան դեռ քո Մայրանուշ ընկերուհու հետ կապված, մարդիկ դեռ համոզված չեն, որ քեզ հանդիպելու, դպրոցի տնօրեն ու պատգամավոր դառնալու, պետական ֆինանսավորմամբ համերգներ կազմակերպելու համար դեռ իրեն չպետք է միջնորդավճար վճարեն: Բոլորը պտի համոզված լինեն, որ եթե էդպիսի բան լինի, արդեն դու ես անձնապես պատասխանատու, Ռիտա:

    Նույնը վերաբերվում ա քո ընկերուհի Վարդուշին: Քանի ամիս ա արդեն քո ընկերուհին ա, 5-6 ամիս ա արդեն ընկերուհիներ եք, չէ՞, վսյո, էդ մարդիկ պտի համոզված ըլնեն, որ չի լինելու էդ բանը:

    Էական բարեփոխումներ պտի լինի քո մոտ, Սաշիկ ջան: Ինձ համար անհասկանալի ա, թե ինչպե՞ս կարող ա իմ եղբայրը փայ մտնի մարդկանց բիզնեսներում: Ի՞նչ ա նշանակում փայ ա մտնում բիզնեսներում: Թերթերում եմ կարդացել, մինչև հիմա չեմ իմացել: Զարմացած եմ ուղղակի: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա: Ուզում եմ, որպեսզի բոլորդ, ոչ ձևական, այլ` իրականում դառնաք իմ դաշնակիցներից մեկը էս հարցում: Ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ինչպես կարելի ա դեղերը էդպես շաղ տալ տնով մեկ, էդպես թողնել էլի: Դերո, (նայում է` խորհրդակցությանը ներկա Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին), արդեն դու էլ ահագին ժամանակ ա` գալիս ես մեր տուն, դա առաջինը քո խնդիրն ա, դու կարող էիր արդեն վաղուց էս հարցում բեկում մտցնել: Վայ չէ, էդ ուրիշ տեղից էր բեկումը: Էդ ընդդիմությունն ա բեկում ուզում, մենք` չենք ուզում: Հա ուրեմն, չեն երևում, չեն երևում նոր դեղերը: Սենց տեմպերով մենք ո՞ւր ենք գնալու հասնենք, մինչև Կանադայի սահմանը նույնիսկ չենք հասնի: Սկի մինչև 7-րդ երկինք չենք հասնի: Եկել ա ժամանակը, որ կշտամբելով մենք չենք բավարարվելու:

    Տիկին Ռիտա-Իմ սիրելի ամուսին, պարոն նախագահ, մենք ձեր բոլոր բարձրացրած հարցերը կդարձնենք քննարկման առարկա, ձեզ կներկայացնենք ժամանակացույց միջոցառումների, և համոզված եմ, որ այն բոլոր գնահատականները, որ տվեցիք նաև սթափեցնող է:

    Սաշիկ Սարգսյան- Այո, սթափեցնող է: Այնքան, որ ես նույնիսկ տեղում սթափվեցի:

    ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (16.09.2012), Շինարար (16.09.2012)

  19. #1751
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ատկատ»-ի ռեժիսոր Միշիկի բացառիկ հարցազրույցը

    by Sevak Mamyan on Monday, September 17, 2012 at 2:23am ·

    Վերջին օրերին հայաստանյան կինոդարանը ավելացավ ևս մեկ հրաշալի ֆիլմով։ Խոսքը կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Մինասյանի(նույն ինքը՝ Միշիկ) կողմից նկարահանված «Ատկատ» ֆիլմի մասին է, որի գլխավոր դերում խաղում էր աշխարհահռչակ դերասան Սերժ Սարգսյանը։

    masson.vay լրատվական կայքը զրուցեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Միքայել Մինասյանի(Միշիկ) հետ.

    -Պարոն Մինասյան «Ատկատ» կամ «Տիկո գեղեցիկ չի» տրագիֆարսը լայն արձագանք գտավ հայաստանյան հանրության մեջ և գրավեց հանդիսատեսի սիրտը։ Ինչո՞վ էր պայմանավորված այս հաջողությունը։

    -Հաջողության գրավականը հիմնականում այն էր, որ այս ժանրի ֆիլմ հայաստանում չէր նկարահանվել։ Նաև պայմանավորված էր նրանով, որ ֆիլմի գլխավոր դերում հանդես էր եկել մի ֆենոմենալ դերասան, որի դերասանական կարիերան սկսվել է դեռևս 90-ական թվականներից, սակայն նա մեր կինոդիտողներին առավել հայտնի դարձավ 2008 թվականին, երբ մեծ բեմը լքեց մինչ այդ բոլորիս հայտնի Ռոբերտ Քոչարյանը։ Իմ և նրա համագործակցությունը սկսվեց այս տարվանից, երբ մենք նկարահանեցինք «Տարոն գեղեցիկ չի՝ ապամոնտաժիր» և «Ռուբ գեղեցիկ չես ապամոնտաժվիր» ֆիլմերը։ Այս ֆիլմը թերևս վերը նշվածների տրամաբանական շարունակությունն է։ Մենք չցանկացանք երկար սպասեցնել մեր հանդիսին և նկարահանեցինք այս ֆիլմը։ Ֆիլմի այս ժամանակաշրջանում նկարահանումը պայմանավորված էր նաև նրանով, որ շուտով կմեկնարկի «Նախագահական աթոռ» կինոփառատոը և մենք ցանկանում էինք ֆիլմը ներկայացնել այս փառատոնին։ Ցանկությունը պայմանավորված էր նաև նրանով, որ այս կինոփառատոնը տեղի է ունենում 5 տարին մեկ անգամ, իսկ մենք այդքան սպասել չէինք կարող։

    -Ինչո՞ւ ֆիլմը չցուցադրվեց կինոթատրոններում։

    -Ճիշտն ասած ֆիլմը իսկզբանե կոմերցիոն նպատատակներ չէր հետապնդում, այդ իսկ պատճառով միանգամից ներկայացվեց հանրության լայն շերտերի դատին։

    -Իսկապե՞ս կոմերցիոն նպատակներ չէր հետապնդում։

    -Եթե անկեղծ ասեմ,- կարճատև լռություն,-կոմերցիոն նպատակներ հետապնդում է։ Սակայն այս ժանրի ֆիլմերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եկամուտներ սկսում են ստացվել հետագա 5 տարիների ընթացքում։ Հուսանք, որ ֆիլմը կունենա հաջողություն և մենք կփակենք կատարված ծախսերը։

    -Պարոն Մինասյան, ինչ կասեք ֆիլմի մյուս դերակատարների մասին։ Նրանք կարծես հայտնվել էին հետին պլանում։

    Իսկզբանե նախատեսված էր, որ դա այդպես պիտի լիներ։ Մենք ունեինք նաև ուշագնացության տեսարաններ, սակայն երկրորդ պլանի դերասան Տիգրան Սարգսյանի ոչ պրոֆեսիոնալ խաղի պատճառով չկարողացանք նկարահանել այդ դրվագը։

    -Ֆիլմը ի՞նչ «Մեսիջներ» էր ցանկանում հասցնել կինոդիտողին և հաջողվե՞ց մտածածը փոխանցել։

    -Կարելի է ասել հաջողվեց։ Ֆիլմն ինքնին նպատակ ուներ մեծարել, էլի եմ ասում, ֆենոմենալ դերասան Սերժ Սարգսյանին և հենց դրանով էր պայմանավորված մյուս դերասանների պասիվությունը։ Մենք ցանկանում էինք նաև հասկացնել «Բարգավաճ Հայաստան» դերասանական ստուդիային, որ մեր մյուս ֆիլմում գլխավոր և երկրորդական դերեր կզբաղեցնեն նաև այդ ստուդիայի դերասանները։

    -Անսպասելի էր, որ չկային «Օրինաց երկիր» դերասանական ստուդիայի դերասանները։ Ինչով էր պայմանավորված դա, եթե հաշվի առնենք ձեր բազմամյա համագործակցությունը։

    - «Օրինաց երկի՞ր», հարցնում է քմծիծաղով, այդ դերասանական ստուդիան վաղուց իրեն սպառել է և մենք արդեն հոգնել էինք ամեն անգամ դրանց նկարել մեր ֆիլմերում։ Հիմա ունենք ավելի լավ առաջարկներ «Բարգավաճ Հայաստանից»։

    -Իսկ Արտաշես Գեղամյա՞նը

    -Ինչպես երևի թե նկատել եք ֆիլմը պոռնո ժանրից չէ, հետևաբար ո՛չ Արտաշը, ո՛չ էլ Արթուրը տեղ չունեին այս ֆիլմում։

    -Այս ընթացքում այլ ֆիլմեր նկարե՞լ եք։

    -Այո, նկարեցի մեկ կարճամետրաժ ֆիլմ՝ «Լոլիկակոծում», որը այդքան էլ մեծ հաջողությունների չհասավ։ Հիմա ակտիվորեն աշխատում եմ նաև «Փուչիկ» և «Ռուբիկ-կուբիկ» ֆիլմերի վրա։

    -Իսկ պոռնոֆիլմեր կտեսնե՞նք առաջիկայում

    - Այո, երևի թե «Ատկատ2»-ը կամ «Տիկո դավայ դասվիդանիան» կլինեն պոռնո ժանրի մեջ։

    Շնորհակալություն ձեր թանկագին ժամանակից մեզ տրամադրելու համար։ Մաղթում ենք ձեզ բեղմնավոր ստեղծագործական աշխատանք։

    Գրանտակեր Հակապետականյան

    Հատուկ բութերի, կիսագրագետների և քլունգների համար նշենք, որ սա հումոր է և իրականում այսպիսի հարցազրույց չի եղել։
    https://www.facebook.com/notes/sevak...19920768105100

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.09.2012), Jarre (08.11.2012), keyboard (17.09.2012), Moonwalker (17.09.2012), Rammstein (17.09.2012), Tig (18.09.2012), Varzor (18.09.2012), Նաիրուհի (17.09.2012), Տրիբուն (17.09.2012)

  21. #1752
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սերժ Սարգսյանի ելույթը միջամտության է ենթարկվել


    Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից մասեր են մոնտաժվել, դուրս հանվել կամ փոփոխվել։ Կուսական վիճակում այն որոշ հետաքրքիր մանրամասներ է պարունակում։ Ոմանք պնդում են, թե դրանում խառն է «Բաղրամյան 26-ի» մատը։ Այսպես.

    1. «...գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով» հայտնի մտքից հետո նա ասել է. «Քեռու տղան, հորքուր-մորքուրի տղան դեռ ոչինչ՝ արյունակից բարեկամ են։ Ես գիտեմ դեպքեր, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան իր փեսային է առաջ քաշում, օգնական, խորհրդական բերում, ընդհուպ նրան վստահում իր ողջ աշխատակազմը։ Հին հայկական իմաստուն ասացվածք կա փեսայի մասին, ասում ա՝ «ախր փեսան ո՞ւմ շունն ա...»։ Ինչպե՞ս կարելի է կորցնել ազգային մտածողությունը եւ վստահել ոչ արյունակցին, օտարին ։ Ես նույնիսկ հարազատ եղբորս եմ կանչել ու խստագույնս պատվիրել՝ սահմանափակել «փայ մտնելը»։ Պետական մտածողություն պիտի ունենանք, զոհողությունների պատրաստ պետք է լինենք բոլորս, հատկապես երկրի ու մեզ համար պատասխանատու ու ճակատագրական նախընտրական փուլերում»։

    Հասկանալի չէ՞, որ «Բաղրամյան 26-ում», հատկապես փեսայի մասով, չէին կարող չարվել այս փոփոխությունները։

    2. Հետեւյալ դեպքում էլ ոչ թե հատված է դուրս թողնվել, այլ, նույն կադրերի տակ, Ս. Սարգսյանի խոսքն է փոխվել. «Խաչիկյանի պատմությունը...տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները կարգավորեք, նպաստները կարգավորեք։ Բոլորն ասում էին՝ կարգին ա, էստեղ բան չկա։ Վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ էնտեղից միայն տնտեսում կարանք անենք»։ Վերջին նախադասությունը փոփոխված տարբերակն է։ Հասկանալի է, չէ՞, որ երկրի ղեկավարը չէր կարող նման անհեթեթ, անգրագետ բան ասել. ի՞նչ «տնտեսում անել», երբ խոսքը զեղծարարությամբ բյուջեից 11-12 միլիարդ դրամի հափշտակման, յուրացման հայտնի փաստի մասին է, ու հենց այդպես էլ հնչել է Ս. Սարգսյանի շուրթերից. «Վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ էնտեղից միայն զեղծարարությամբ հափշտակվել ու յուրացվել է»։ Բայց այս դեպքում օդում մի հուժկու ու անպատասխան հարց է կախվում. «Իսկ ո՞վ է պատժվել խեղճ թոշակառուներից շորթված հսկայական այս գումարի համար»։ Որպեսզի օդում չկախվի այդ հարցը, «Բաղրամյան 26»-ում որոշել են՝ ավելի լավ է Ս. Սարգսյանի խոսքն այս մասում դառնա «մի քիչ» անհեթեթ, քան դրանից անմիջապես բխի «Իսկ ո՞վ է պատժվել խեղճ թոշակառուներից շորթված հսկայական այս գումարի համար» հարցը։

    Ասում են՝ այս փոփոխության համար որոշակի լոբբինգ է արել նաեւ հիշյալ Խաչիկյանը։

    3. Սերժ Սարգսյանի՝ «Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես...» խոսքերից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կանգնել եւ ասել է հետեւյալը. «Ներողություն, պարոն նախագահ, Դուք Ձեր մասին հոգնակի եք խոսում, իսկ ինձ դիմում եք ոչ միայն եզակի, ոչ միայն անունով, այլև «Դերո», ինչպես մեր բակում ինձ դիմել են մինչեւ 10 տարեկան հասակս։ Խնդրում եմ ինձ դիմել ազգանունով՝ կից օգտագործելով «պարոն» բառը, ինչպես դա ընդունված է պաշտոնական միջավայրում»։

    Նիստից հետո բոլորն սկսել են քննարկել, թե ով է լինելու առողջապահության հաջորդ նախարարը։


    Աղբյուր՝ ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.09.2012), Tig (18.09.2012), Varzor (18.09.2012), Նաիրուհի (17.09.2012)

  23. #1753
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության աշխատակիցները տեսչության պետ Սերգո Երիցյանի հանձնարարությամբ փորձելու են գտնել «ատկատ» բառի համարժեքը, այս մասին Tert.am–ին հայտնեց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

    «Հենց այսօր հանձնարարեցի ուսումնասիրել բառարանները, գտնել ճիշտ համարժեքը, տեսնենք՝ ի՞նչ հետաքրքիր բան կգտնենք, որովհետև միակ տարբերակը «ետդարձ»–ն է, բայց այն լիարժեքորեն չի արտահայտում «ատկատի» իմաստը»,– ասաց նա:

    Ի պատասխան հարցադրման, թե ինչո՞ւ առաջացավ «ատկատը» հայերենացնելու պահանջ, Սերգո Երիցյանը նշեց, որ վերջին օրերին լրագրողները շատ են զանգահարում այդ հարցով:

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհել էր Կառավարության գործունեությունից և հենց այդ ժամանակ էլ անդրադարձել «ատկատների» թեմային։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (26.09.2012), Moonwalker (26.09.2012), Ripsim (25.09.2012), Աթեիստ (25.09.2012), Ձայնալար (25.09.2012)

  25. #1754
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ դրա շարունակությունը

    "Ատկատ"` «փայադարձ», «դարձաբաժին», «հավելափայ» , "տիկույթ"
    2012-09-26 10:48:55

    Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն աշխատակիցներին հանձնարարել էր գտնել «ատկատ» բառի հայերեն համարժեքը:

    ՉԻ- Սերգո Երիցյանն, իհարկե, ճիշտ չի վարվել: Ճիշտ կաներ, եթե լավագույն տարբերակի համար մի կլորիկ մրցանակ խոստանար /պայմանով, որ դրա 20 տոկոսը, որպես «ատկատ», տրվի իրեն /: Այդ դեպքում միանգամից մի քանի տարբերակներ կառաջարկեինք` «փայադարձ», «դարձաբաժին», «հավելափայ» և այլն: Մյուս կողմից, սակայն, բառացի թարգմանությունն այնքան էլ ճիշտ չէ, պետք է հաշվի առնել նաև գործընթացի բուն էությունը: Եվ այդ առումով նախընտրելին թերևս «տիկույթ» բառն է /Տիգրան Սարգսյանի անունով/:

    Ի վերջո` վարչապետն արժանի է, որ իր անունն առհավետ մնա հայ տնտեսագիտության պատմության ոսկե էջերում: Ամեն դեպքում` լավ է, որ Սերգո Երիցյանը փորձում է հայեցի դարձնել մեզանում լայն տարածում գտած այդ հանցատեսակը: Օտարամոլության դեմ պետք է վճռական պայքար մղել:

    Չորրորդ ինքնիշխանություն
    When life gives you lemons, make lemonade

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (26.09.2012), Chuk (26.09.2012), keyboard (26.09.2012), Moonwalker (26.09.2012), Rammstein (26.09.2012), Tig (26.09.2012), Varzor (27.09.2012), Արէա (26.09.2012), Հայկօ (26.09.2012), Ձայնալար (26.09.2012), Նաիրուհի (05.10.2012), Տրիբուն (26.09.2012)

  27. #1755
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում եմ կառավարության նիստին սերժը վարչապետին.

    -Տիգրա'ն, էս ի՞նչ տիկությներ են հայտնաբերվել գնումների և ֆինանսների նախարարություններում, տիկույթներ թույլ տվողներին պետք է կալանավորել, մեր երկիրը կորել է տիկույթների մեջ....


    Բացելաաաաա

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (26.09.2012), Varzor (27.09.2012), Արէա (26.09.2012), Նաիրուհի (05.10.2012)

Էջ 117 199-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127167 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •