User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: Ակումբցիներից ո՞ր մեկի հետ կցանկանայիք ապածանոթանալ և/կամ ապամտերմանալ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման, իրականում, իրար վրա մի քիչ ղժալու համար էր նախատեսված, բայց քանի որ այսքան լուրջ ու ծանր տարաք, ուրեմն այսպես էր պետք
    Պու՜յ
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, անուններ չեմ տալու: Կարիք չունեմ, որ իմ կարծիքն ինչ-որ մեկը հաստատի: Հենց քո մասին քեզ հետ բավականին լավ մարդիկ ասել են, որ դու վուլգար ապուշ ես: Կյանքում կպատկերացնեի՞ր
    Քանի որ ի տարբերություն քեզ չեմ սիրում օդի մեջ կրակել, կխոսեմ իմ օրինակի վրա: Ու նույն Մեֆի մասին:

    Ես Մեֆին խայտառակ լավ եմ վերաբերվում: Չեմ ճանաչում, բայց նույնիսկ սիրում եմ: Ճիշտ էնպես, ինչպես չճանաչելով սիրում եմ լիքը ուրիշ ակումբցիների: Բայց եղել են դեպքեր, երբ կապված էս կամ էն իրադարձության հետ իմ մտերիմների շրջապատում Մեֆի մասին վատ բան եմ ինձ թույլ տվել ասել: Կապված օրինակ իր՝ ինչ-որ շրջանում չափազանց ջրիկանալու հետ: Որոշ դեպքերում ասենք ՖԲ իմ նկարների տակ «անտակտ» բաներ գրելու նկարվածների մասին, երբ ողջ խմբից ճանաչել է ինձ ու գուցե էլի 1-2 հոգու: Ասել եմ՝ լավ եմ արել: Դրանից իմ ու զրուցակիցներիս վերաբերմունքը բացարձակ չի փոխվել Մեֆի նկատմամբ, որտև հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ ցանկացած մարդ էլ ունի դրական ու բացասական հատկանիշներ: Մեֆի դեպքում դրականը իմ կարծիքով գերակշռում է: Հետևաբար եթե երբևէ հաջողվի հանդիպել, հետը հաճույքով կգարեջրվեմ:

    Մեֆին ակումբում միայն ես չեմ, որ լավ են վերաբերվում: Տասնյակ մարդիկ իրեն սիրում ու հարգում են՝ առանց ճանաչելու: Այդ մարդկանցից մի քանիսն էլ, հնարավոր է, որ այս կամ այն իրադարձությունից ելնելով վատ են արտահայտվել:

    Ակումբում կան նաև Մեֆին չսիրողներ ու դա չթաքցնողներ, նրանք էլ հավանական է, որ այս կամ այն շրջապատում վատ են արտահայտվել:

    Չեմ բացառում նույնիսկ մի քանի «երկերեսանիների» գոյությունը, ովքեր դիմացից լավն են ասում, հետևից վատը: Չնայած էդքան էլ հավանական չեմ համարում:


    Քո պատմած դրվագը եթե ճիշտ ա, այ էսքան հնարավոր տարբերակներ կան: Ու հետևաբար քո գրածը կատարյալ ստորություն ա, երբ դու մարդուն քո ասածը համոզելու համար առանց հիմնավորման իբր պատմություն ես պատմում իր մասին, ու դրանով իր մեջ կասկած գցում, որի արդյունքում մարդը հերթով կարող ա կասկածի իր բոլոր մտերիմների անկեղծությանը: Ստորագույն արարք ա, Ռայ:

    Ու չնայած նրան, որ ես հիմա քեզ ստորագույն արարքի, փաստորեն ստոր լինելու մեջ մեղադրեցի, էլի քո հետ գարեջուր խմելուց չեմ հրաժարվի: Քանի որ ինչպես վերևում գրեցի, հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, որ մարդը և լավն ունի, և վատը: Շատ ու շատ հարցերով ես քեզ համակրել ու շարունակում եմ համակրել: Չնայած խոստովանեմ, վերջին շրջանի վարքդ ավելի հակառակին է տրամադրում, բայց դեռ իր գագաթնակետին չի հասել:



    Ինչ վերաբերում է կեղծ գրառումներին, ապա խնդրեմ քո կեղծ գրառումները «Ակումբցիներից ո՞ւմ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ» թեմայում, և քո կեղծ գրառումները «Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին» թեմայում: Էնպես որ կլինի մեզ կեղծ-անկեղծության դասեր մի տուր, սկզբից ինքդ քո հետ հարցերը լուծի:


    Հիմա բուն թեմայի մասին: Չափազանց բնական է, որ մարդիկ հրապարակային սիրում են բարձրաձայնել իրենց դրական տպավորությունների, ու չեն սիրում բարձրաձայնել իրենց բացասական տպավորությունների: Միայն սա է, որ երբեմն ստեղծում է տպավորություն, որ մարդիկ ձևական իրար հաճոյանում են: Իրականում նման խնդիր գոյություն չունի: Ուղղակի մարդիկ, սովորաբար, սիրում են փչացած ու վատ հարաբերություններն իրենք իրենցով լուծել, կամ էլ մարդու դեմքին չշխկացնել նրա մասին մտածած էսինչ վատ բանը: Կրկնում եմ, դա չափից ավելի բնական է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (ու չափից ավելի բնական է, որ չեն նեղվում դիմացինի մասին մտածածը «դեմքին շրխկացնել», եթե այդ մարդը ժամանակի տվյալ պահին մի քանի «հեղինակավոր ակումբցիների» հետ կոնֆլիկտի մեջ է, ու շատ են նեղվում բացասական կարծիք հայտնել մեկի մասին, ով Ակումբի հանրահայտ «համայնասիրման» փուլում է)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ֆակտո, Ակումբում ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ կամ «ամբողջ գեղով» են ունենում, կամ ոչ մի կերպ, ինչպես նաև կամ «ամբողջ գեղով» են սիրում, կամ ոչ մի կերպ Ի՞նչ է սա, եթե ոչ կոնֆորմիզմ, այս բառն ավելի տեղին է, քան երկերեսանիությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, Ակումբում ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ կամ «ամբողջ գեղով» են ունենում, կամ ոչ մի կերպ, ինչպես նաև կամ «ամբողջ գեղով» են սիրում, կամ ոչ մի կերպ
    Էս միտքը մուտիլովկա ա, Ռայ ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.06.2014)

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս միտքը մուտիլովկա ա, Ռայ ջան
    Հերթական անատամ ռեակցիան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերթական անատամ ռեակցիան:
    Ռայ, երեկ ասածս երևի չարիր, գլուխդ պատին տուր:

    Իսկ հիմա ավելի կոնկրետ: Ընդհանրապես մուտիլովկա ա «ինչ-որ մեկի դեմ բոլորով կոնֆլիկտի» գնալ միտքը: Օրինակ տպավորություն կարող ա լինի, որ էս թեմայում բոլորով կոնֆլիկտի են գնացել քո դեմ: Չկա տենց բան: Կոնֆլիկտի են գնացել քո բացած թեմայի ու հնչեցրած մտքերի դեմ: Գնացել են ոչ թե բոլորով, այլ շատերով, որովհետև բացածդ թեման իր տիպով էնպիսին ա, որ շատերին նյարդայնացրել ա: Բայց փոխարենը հարևան թեմայում որևէ նման ռեակցիա չկա, նույն քո անձի գրառումներին շնորհակալություններ են դնում, արձագանքում և այլն:

    Վերջերս քաղաքական թեմաներից մեկում «բոլորով կոնֆլիկտի էին գնացել» իմ գրառումների դեմ: Բայց անձիս նկատմամբ նորից վերաբերմունք չկար: Հարևան թեմաներում ու ֆորումից դուրս նույն անձանց հետ նորմալ շփումս շարունակվում էր:

    Վերևում հիշատակված թեմայում «կոնֆլիկտի էին գնացել» մի պահ Գորտուկի գրառումների դեմ, մի պահ Ջոնի, Քիբորդի, բայց հարևան թեմանրում նույն մարդկանց հետ նույն մարդիկ նորմալ շփվում էին:

    Էնպես որ անատամ գրառում չէր, այլ ընդամենը մուտիլովկա գրառմանը համարժեք պատասխան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.06.2014), Նաիրուհի (08.06.2014), Ուլուանա (08.06.2014), Ռուֆուս (08.06.2014)

  9. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, Ակումբում ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ կամ «ամբողջ գեղով» են ունենում, կամ ոչ մի կերպ, ինչպես նաև կամ «ամբողջ գեղով» են սիրում, կամ ոչ մի կերպ Ի՞նչ է սա, եթե ոչ կոնֆորմիզմ, այս բառն ավելի տեղին է, քան երկերեսանիությունը:
    Ռայադեր, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ անհնար ա քեզ ինչ-որ բանում համոզելը, թե դու քեզ համար վճռել ես, որ տենց ա: Բայց էս գրառմանդ ուզում եմ արձագանքեմ, սենց ասենք:

    Ինձ թվում ա՝ ամբողջ հարցը նրանում ա, թե ինչպես ես իրավիճակը անձամբ դու, կամ լավ, ինչպես եմ իրավիճակը անձամբ ես ընկալում, օրինակն ինձ վրա բերեմ, մանավանդ որ շատ տեղին կլինի: Չնայած դու շատ ակտիվ չես եղել վերջին ընթացքում, բայց համոզված եմ, որ նույնիսկ ակտիվ եղած մարդկանցից շատերը նկատած չեն լինի, որ ամենաքիչը վերջին մի տարվա մեջ գուցե որևէ այլ ակումբցի երբևէ որևէ քննարկման ժամանակ իր տեսակետով մի կողմում չլինի՝ մենակ կամ համարյա մենակ, մնացած բոլորի՝ մեծամասնության դեմ, որքան ես: Սկսած ծերանոցների, թաղումների, գերեզմանների, սիգարետների, հենց նախորդ «կոնֆլիկտի» թեմա հանդիսացող ֆորումային բանավեճերի բնույթի և այլն ու այլն թեմաներով: Կարող ա ուրիշների հետ էլ շատ լինում սենց դեպքերը, բայց ես իմոնք եմ դե հիշում: Խնդիրն էն ա, որ դա ոչ մեկի աչքը չի ծակել, որովհետև ես երբևէ չեմ փորձել մատիս փաթաթան սարքել, թե ըհը, բոլորդ իմ դեմ եք` հեղինակավոր ակումբցիներով, ոչ մեկի աչքը չեմ փորձել կոխել՝ ի տարբերություն որոշ մարդկանց հազվագյուտ թեմաների, երբ մի անգամ շատերի կարծիքից տարբեր կարծիք ունենալու դեպքում իրանց իրավիճակը փորձում են հենց քո ասած գեղով մեկի դեմ լույսի տակ ներկայացնել: Ընկալման խնդիր ա: Երբ ես մեկի հետ համաձայն չեմ լինում, անվրդով դեմքով և նույնքան անվրդով նյարդային համակարգով ստեղնաշարի վրա ամենայն հանգստությամբ շարադրում եմ իմ տեսակետը, ոնց որ հենց էս պահին, ու մեկ-մեկ ահագին տարօրինակ ա լինում ինձ համար, որ մեկ էլ անձնական նամակով կամ վարկանիշով էդ մարդուց կամ մարդկանցից տեղեկանում եմ, որ փաստորեն ես իրանց հետևից եմ ընկած, որ փաստորեն մենք կոնֆլիկտի մեջ ենք և այլն: Մի՞թե սա ֆորում չի, որտեղ մենք բանավիճում ենք, կուզե՞ս կռվում ենք՝ ուղղակի կոնկրետ թեմաների շուրջ: Ու բոլորի հետ էլ լինում ա, որ մենակ են մնում իրանց տեսակետների հետ, բոլորի, բայց իմ կարծիքով ամենաշատը հենց իմ, ու եթե մեկի դեպքը սկսում ա աչք ծակել, ուրեմն ուղղակի էդ մարդն ա սկսել բոլորի աչքը կոխել իր առանձնահատուկ դեպքը իրան ներկայացնելով որպես հալածյալ, ինչը ծիծաղելի ա ընդամենը: Ու լիքը մարդիկ են եղել, որ տենց ծիծաղելի կերպով սկսել են իրանց հալածյալի տեղ դնել, ու ես լավ հիշում եմ, որ հենց դու տեղն եկած տեղը դրա վրա ծիծաղել ես:

    Որ տենց ա, ամենամեծ հալածյալը ակումբում ես եմ

    Ու ի՞նչ ա նշանակում հեղինակավոր ակումբցի, ովքե՞ր են հեղինակավոր ակումբցիները:

    Հ. Գ. Ինձ թվում ա, բան ա ասել ես, բայց քանի որ քո հագով չի ոչ էնքան ճիշտ դուրս գալ, անընդհատ թեման փոխելով ուզում ես անպայման ապացուցած լինել, որ սաղ սխալ են ու երկերեսանի:

    Հ. Հ. Գ. Աթեիզմի թեմաներն էլ չմոռանամ: Էդ վաղտ մի քիչ ջղայնացել էլ էի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.06.2014, 18:09:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.06.2014), Sambitbaba (08.06.2014), Գալաթեա (08.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Ուլուանա (08.06.2014), Ռուֆուս (08.06.2014)

  11. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայադեր, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ անհնար ա քեզ ինչ-որ բանում համոզելը, թե դու քեզ համար վճռել ես, որ տենց ա: Բայց էս գրառմանդ ուզում եմ արձագանքեմ, սենց ասենք:

    Ինձ թվում ա՝ ամբողջ հարցը նրանում ա, թե ինչպես ես իրավիճակը անձամբ դու, կամ լավ, ինչպես եմ իրավիճակը անձամբ ես ընկալում, օրինակն ինձ վրա բերեմ, մանավանդ որ շատ տեղին կլինի: Չնայած դու շատ ակտիվ չես եղել վերջին ընթացքում, բայց համոզված եմ, որ նույնիսկ ակտիվ եղած մարդկանցից շատերը նկատած չեն լինի, որ ամենաքիչը վերջին մի տարվա մեջ գուցե որևէ այլ ակումբցի երբևէ որևէ քննարկման ժամանակ իր տեսակետով մի կողմում չլինի՝ մենակ կամ համարյա մենակ, մնացած բոլորի՝ մեծամասնության դեմ, որքան ես: Սկսած ծերանոցների, թաղումների, գերեզմանների, սիգարետների, հենց նախորդ «կոնֆլիկտի» թեմա հանդիսացող ֆորումային բանավեճերի բնույթի և այլն ու այլն թեմաներով: Կարող ա ուրիշների հետ էլ շատ լինում սենց դեպքերը, բայց ես իմոնք եմ դե հիշում: Խնդիրն էն ա, որ դա ոչ մեկի աչքը չի ծակել, որովհետև ես երբևէ չեմ փորձել մատիս փաթաթան սարքել, թե ըհը, բոլորդ իմ դեմ եք` հեղինակավոր ակումբցիներով, ոչ մեկի աչքը չեմ փորձել կոխել՝ ի տարբերություն որոշ մարդկանց հազվագյուտ թեմաների, երբ մի անգամ շատերի կարծիքից տարբեր կարծիք ունենալու դեպքում իրանց իրավիճակը փորձում են հենց քո ասած գեղով մեկի դեմ լույսի տակ ներկայացնել: Ընկալման խնդիր ա: Երբ ես մեկի հետ համաձայն չեմ լինում, անվրդով դեմքով և նույնքան անվրդով նյարդային համակարգով ստեղնաշարի վրա ամենայն հանգստությամբ շարադրում եմ իմ տեսակետը, ոնց որ հենց էս պահին, ու մեկ-մեկ ահագին տարօրինակ ա լինում ինձ համար, որ մեկ էլ անձնական նամակով կամ վարկանիշով էդ մարդուց կամ մարդկանցից տեղեկանում եմ, որ փաստորեն ես իրանց հետևից եմ ընկած, որ փաստորեն մենք կոնֆլիկտի մեջ ենք և այլն: Մի՞թե սա ֆորում չի, որտեղ մենք բանավիճում ենք, կուզե՞ս կռվում ենք՝ ուղղակի կոնկրետ թեմաների շուրջ: Ու բոլորի հետ էլ լինում ա, որ մենակ են մնում իրանց տեսակետների հետ, բոլորի, բայց իմ կարծիքով ամենաշատը հենց իմ, ու եթե մեկի դեպքը սկսում ա աչք ծակել, ուրեմն ուղղակի էդ մարդն ա սկսել բոլորի աչքը կոխել իր առանձնահատուկ դեպքը իրան ներկայացնելով որպես հալածյալ, ինչը ծիծաղելի ա ընդամենը: Ու լիքը մարդիկ են եղել, որ տենց ծիծաղելի կերպով սկսել են իրանց հալածյալի տեղ դնել, ու ես լավ հիշում եմ, որ հենց դու տեղն եկած տեղը դրա վրա ծիծաղել ես:

    Որ տենց ա, ամենամեծ հալածյալը ակումբում ես եմ

    Ու ի՞նչ ա նշանակում հեղինակավոր ակումբցի, ովքե՞ր են հեղինակավոր ակումբցիները:

    Հ. Գ. Ինձ թվում ա, բան ա ասել ես, բայց քանի որ քո հագով չի ոչ էնքան ճիշտ դուրս գալ, անընդհատ թեման փոխելով ուզում ես անպայման ապացուցած լինել, որ սաղ սխալ են ու երկերեսանի:

    Հ. Հ. Գ. Աթեիզմի թեմաներն էլ չմոռանամ: Էդ վաղտ մի քիչ ջղայնացել էլ էի:
    Համաձայն եմ: Բոլորս էլ կարող ենք Շինի էս խոսքերը քոփի/փեյսթ անել: Որովհետև բոլորս էլ ժամանակ առ ժամանակ Ակումբի "ամենամեծ հալածյալն" ենք...

    Ապրես, Շին ջան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը


    Համաձայն եմ: Բոլորս էլ կարող ենք Շինի էս խոսքերը քոփի/փեյսթ անել: Որովհետև բոլորս էլ ժամանակ առ ժամանակ Ակումբի "ամենամեծ հալածյալն" ենք...

    Ապրես, Շին ջան:
    Էլ միք դափնիներս ձեզանով անի

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.06.2014), ivy (08.06.2014), Sambitbaba (08.06.2014), Աթեիստ (08.06.2014)

  14. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ միք դափնիներս ձեզանով անի
    Ինձ մի հատ տերև կտա՞ս...
    Ճաշիս միսիկի հետ եփեմ, ինձ համար չի

  15. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պու՜յ

    Քանի որ ի տարբերություն քեզ չեմ սիրում օդի մեջ կրակել, կխոսեմ իմ օրինակի վրա: Ու նույն Մեֆի մասին:

    Ես Մեֆին խայտառակ լավ եմ վերաբերվում: Չեմ ճանաչում, բայց նույնիսկ սիրում եմ: Ճիշտ էնպես, ինչպես չճանաչելով սիրում եմ լիքը ուրիշ ակումբցիների: Բայց եղել են դեպքեր, երբ կապված էս կամ էն իրադարձության հետ իմ մտերիմների շրջապատում Մեֆի մասին վատ բան եմ ինձ թույլ տվել ասել: Կապված օրինակ իր՝ ինչ-որ շրջանում չափազանց ջրիկանալու հետ: Որոշ դեպքերում ասենք ՖԲ իմ նկարների տակ «անտակտ» բաներ գրելու նկարվածների մասին, երբ ողջ խմբից ճանաչել է ինձ ու գուցե էլի 1-2 հոգու: Ասել եմ՝ լավ եմ արել: Դրանից իմ ու զրուցակիցներիս վերաբերմունքը բացարձակ չի փոխվել Մեֆի նկատմամբ, որտև հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ ցանկացած մարդ էլ ունի դրական ու բացասական հատկանիշներ: Մեֆի դեպքում դրականը իմ կարծիքով գերակշռում է: Հետևաբար եթե երբևէ հաջողվի հանդիպել, հետը հաճույքով կգարեջրվեմ:

    Մեֆին ակումբում միայն ես չեմ, որ լավ են վերաբերվում: Տասնյակ մարդիկ իրեն սիրում ու հարգում են՝ առանց ճանաչելու: Այդ մարդկանցից մի քանիսն էլ, հնարավոր է, որ այս կամ այն իրադարձությունից ելնելով վատ են արտահայտվել:

    Ակումբում կան նաև Մեֆին չսիրողներ ու դա չթաքցնողներ, նրանք էլ հավանական է, որ այս կամ այն շրջապատում վատ են արտահայտվել:

    Չեմ բացառում նույնիսկ մի քանի «երկերեսանիների» գոյությունը, ովքեր դիմացից լավն են ասում, հետևից վատը: Չնայած էդքան էլ հավանական չեմ համարում:


    Քո պատմած դրվագը եթե ճիշտ ա, այ էսքան հնարավոր տարբերակներ կան: Ու հետևաբար քո գրածը կատարյալ ստորություն ա, երբ դու մարդուն քո ասածը համոզելու համար առանց հիմնավորման իբր պատմություն ես պատմում իր մասին, ու դրանով իր մեջ կասկած գցում, որի արդյունքում մարդը հերթով կարող ա կասկածի իր բոլոր մտերիմների անկեղծությանը: Ստորագույն արարք ա, Ռայ:

    Ու չնայած նրան, որ ես հիմա քեզ ստորագույն արարքի, փաստորեն ստոր լինելու մեջ մեղադրեցի, էլի քո հետ գարեջուր խմելուց չեմ հրաժարվի: Քանի որ ինչպես վերևում գրեցի, հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, որ մարդը և լավն ունի, և վատը: Շատ ու շատ հարցերով ես քեզ համակրել ու շարունակում եմ համակրել: Չնայած խոստովանեմ, վերջին շրջանի վարքդ ավելի հակառակին է տրամադրում, բայց դեռ իր գագաթնակետին չի հասել:



    Ինչ վերաբերում է կեղծ գրառումներին, ապա խնդրեմ քո կեղծ գրառումները «Ակումբցիներից ո՞ւմ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ» թեմայում, և քո կեղծ գրառումները «Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին» թեմայում: Էնպես որ կլինի մեզ կեղծ-անկեղծության դասեր մի տուր, սկզբից ինքդ քո հետ հարցերը լուծի:


    Հիմա բուն թեմայի մասին: Չափազանց բնական է, որ մարդիկ հրապարակային սիրում են բարձրաձայնել իրենց դրական տպավորությունների, ու չեն սիրում բարձրաձայնել իրենց բացասական տպավորությունների: Միայն սա է, որ երբեմն ստեղծում է տպավորություն, որ մարդիկ ձևական իրար հաճոյանում են: Իրականում նման խնդիր գոյություն չունի: Ուղղակի մարդիկ, սովորաբար, սիրում են փչացած ու վատ հարաբերություններն իրենք իրենցով լուծել, կամ էլ մարդու դեմքին չշխկացնել նրա մասին մտածած էսինչ վատ բանը: Կրկնում եմ, դա չափից ավելի բնական է:
    էտի Տրիբունն ա, չէ՞… ես գիդեի որ ինքն ա…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.06.2014)

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ էս թեմայի հետ կապված «զգացմունքներդ»: Իմ ներվերին էլ է շատ հաճախ ազդում համատարած սիրաքստիկը, երբ համոզված եմ՝ ով ում հետևից ասես, ինչ ասես խոսում է: Մի անգամ նույնիսկ կեսկատակ առաջարկել եմ «Իմ չսիրած ակումբցին» թեմա բացել: Կամ իրար մասին կարծիք հայտնելուց մենակ լավը չգրել:
    Միևնույն է, դա հնարավոր չի արմատապես փոխել. մարդիկ ոչ ուզում են հրապարակավ վատ բաներ գրել, ոչ էլ շատ են էնպիսինները, ովքեր պատրաստ են դա լսել: Եվ ես դա էլ կարող եմ հասկանալ: Ուզում են իրար հետ «լավ լինել»: Ես քեզ հետ լավ կլինեմ, դու էլ ինձ հետ եղիր լավ: Պրոտեկցիայի պես բան է: Ապահով դաշտում լինելու զգացողություն:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք բանի տեղ չենք դնում այս խոսքերը, երբեմն ձեռ ենք առնում, բայց իրականում "համատարած սիրաքստիկը" չէ մեկս մյուսին լավ բաներ ասելու ձգտումը, այլ մեր... ցանկությունը, որ դիմացինն էլ լավ խոսի մեր մասին:
    Այվի ջան, Սամ ջան,
    էս թեման արձագանք ա վերջին շրջանում հարևան թեմայի ակտիվացման: Մի հատ եկեք հարևան թեման նայենք, որտև վերացական բաներից չենք խոսում: Սենց սկսվեց.

    Ուլուանան գրեց որ ուզում է ծանոթանալ Sambitbaba-ի, Դավիթի ու Մեֆի հետ,
    ապա Ռուֆը՝ Արամի, Անվերնագրի, Two Face-ի, Վահե91-ի, Յոհաննես-ի, insider-ի, Freeman-ի, Ruby Rue-ի, Վոլտերայի, Ալֆուշի, Նարե91-ի, Lisbeth-ի, Nihil-ի, Enna Adoly-ի, lilium-ի, մարդագայլուկի հետ,
    ապա Գորտուկը՝ Հովսեփի, Բյուրի, Արփինեի, Աբելյանի, Լիլիթի
    ապա Վոլտերան՝ Ռուֆուսի, El la Via-ի, Մարդագայլուկի, Լիզբեթի, Չիլի, Ժառի, Սամբիթի
    ապա Նաիրուհին՝ Գորտուկի
    ապա Այբը՝ Vardik-ի, Նարե91-ի, Այվիի, Էլ լա Վիաի, Մարդագայլուկի, Նաիրուհու, Ուլուանայի, Վոլտերայի, Ռուբիի, Բյուրի, Ալֆուշի, Գորտուկի, Գրիֆֆինի
    ապա StrangeLittleGirle-ը՝ enna adoly-ի, Այբի, Լիզբեթի, Mari Sari-ի, Մեֆի, Սամբիթբաբայի, Գորտուկի, insider-ի, total abandon-ի
    ապա մարդագայլուկը՝ Յոհաննեսի, Ռուֆուսի, Ռուբիի, Ալֆայի, Վոլտերայի, Լարով, Աթեիստի, Մեֆի, իմ, Սաջիի, Ռայի, Էննայի, Նաիրուհու
    ապա Սմոքին՝ Ուլույի, Նաիրուհու, Աթեիստի, Ռամշի

    Ու սրանից հետո ջերմ ու հավես խոսակցություն ա սկսվում, որն ավելի շատ ֆլուդ ա ու ջրիկություն:

    Հիմա նայեք էս ցուցակներին ու ասեք, որտե՞ղ եք կեղծիք տեսնում: Որտեղ եք տեսնում որ մարդը արհեստական ինչ-որ մեկի անունը գրած լինի, որ հետը լավ լինի: Կներեք իհարկե, բայց եթե տենց բան լիներ առաջինը բոլոր ցուցակներում իմ անունն էր լինելու, որ ադմինի հետ լավ լինեն: Իսկ ես ստեղ ընդամենը անկեղծ հետաքրքրություն ու ցանկություններ եմ տեսնում:

    Հա, կարող ա էս ծանոթությունների ինչ-որ մի մասը հետագայում չարդարացնի հույսերը, նույն էս մարդկանց սկսեն չսիրել կամ չհարգել կամ լուրջ չվերաբերվել: Բայց էս պահին անկեղծ ցանկություններ են: Ինչի՞ սրանից սենց պատմություն սարքել, մարդկանց մեղադրել կեղծ լինելու ու ձևական սիրաքստիկի մեջ: Կրկնում եմ, ախր վերացական բանից չենք խոսում, կոնկրետ անուններից ու կոնկրետ իրավիճակից ենք խոսում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.06.2014), Jarre (09.06.2014), Mephistopheles (08.06.2014), Sambitbaba (09.06.2014), Արէա (08.06.2014), Գալաթեա (08.06.2014), մարդագայլուկ (08.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Շինարար (08.06.2014), Ուլուանա (08.06.2014), Ռուֆուս (08.06.2014), Վոլտերա (08.06.2014), Տրիբուն (09.06.2014)

  19. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուլուանան գրեց որ ուզում է ծանոթանալ Sambitbaba-ի, Դավիթի ու Մեֆի հետ,
    ապա Ռուֆը՝ Արամի, Անվերնագրի, Two Face-ի, Վահե91-ի, Յոհաննես-ի, insider-ի, Freeman-ի, Ruby Rue-ի, Վոլտերայի, Ալֆուշի, Նարե91-ի, Lisbeth-ի, Nihil-ի, Enna Adoly-ի, lilium-ի, մարդագայլուկի հետ,
    ապա Գորտուկը՝ Հովսեփի, Բյուրի, Արփինեի, Աբելյանի, Լիլիթի
    ապա Վոլտերան՝ Ռուֆուսի, El la Via-ի, Մարդագայլուկի, Լիզբեթի, Չիլի, Ժառի, Սամբիթի
    ապա Նաիրուհին՝ Գորտուկի
    ապա Այբը՝ Vardik-ի, Նարե91-ի, Այվիի, Էլ լա Վիաի, Մարդագայլուկի, Նաիրուհու, Ուլուանայի, Վոլտերայի, Ռուբիի, Բյուրի, Ալֆուշի, Գորտուկի, Գրիֆֆինի
    ապա StrangeLittleGirle-ը՝ enna adoly-ի, Այբի, Լիզբեթի, Mari Sari-ի, Մեֆի, Սամբիթբաբայի, Գորտուկի, insider-ի, total abandon-ի
    ապա մարդագայլուկը՝ Յոհաննեսի, Ռուֆուսի, Ռուբիի, Ալֆայի, Վոլտերայի, Լարով, Աթեիստի, Մեֆի, իմ, Սաջիի, Ռայի, Էննայի, Նաիրուհու
    ապա Սմոքին՝ Ուլույի, Նաիրուհու, Աթեիստի, Ռամշի
    Մի տեսակ ինձ էլ ա կեղծ թվում էդ ցանկերը, հլա մի տես է, ոչ մեկն ինձ հետ ծանոթանալու ցանկություն չունի, ո՞նց կարա լրիվ անկեղծ տենց բան լինի

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.06.2014), Jarre (09.06.2014), Աթեիստ (09.06.2014), Արէա (08.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Ռուֆուս (08.06.2014)

  21. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեսակ ինձ էլ ա կեղծ թվում էդ ցանկերը, հլա մի տես է, ոչ մեկն ինձ հետ ծանոթանալու ցանկություն չունի, ո՞նց կարա լրիվ անկեղծ տենց բան լինի
    Շին ինձ էլ ոչ մեկ չի ուզում...
    Հետո էլ ասում են՝ արդար ա, գնեք ջնջեք:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.06.2014), Շինարար (08.06.2014)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսք չունեմ, ուղղակի ասեմ, որ շատ վիրավորական ա:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.06.2014), Jarre (09.06.2014), Mephistopheles (08.06.2014), Արէա (08.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Ռուֆուս (08.06.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 593
    Վերջինը: 28.03.2023, 18:20
  2. Ակումբցիներից ում գրառումներն են ինձ համար հետաքրքիր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 23.04.2019, 00:38
  3. Ակումբցիներից կազմված ընտանիքներ
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2013, 01:27
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  5. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •