Պապս հավեր ուներ, գնում էինք հավաբուն, նայում էինք՝ ձու չեն ածել, ձվածեղ անենք, ուտենք: Էն էլ դու մի ասա պապս մեզնից շուստրի էր: Ինքն ավելի շուտ հավաքում էր էդ ձվերը, բախչայից էլ իմ հալալ քրտինքով աճացրած սոխերը պռճոկում, տանում էր տուն, կնիկը սոխով ձվածեղ էր անում, մենակ-մենակ ուտում էր:
Էջանիշներ