Այս թեմայում յուրաքանչյուրս պատմում ենք, թե մեր հիմիկվա կես տարիքին (օրինակ, եթե մեկը հիմա երեսուն տարեկան է, կես տարիքը կլինի տասնհինգը) մենք ով էինք, ինչպիսին էինք, ինչով էինք զբաղվում: Հատուկ դեսից-դենիցում եմ բացում, որ մի քիչ թեթևի մեջ լինի:
Այս թեմայում յուրաքանչյուրս պատմում ենք, թե մեր հիմիկվա կես տարիքին (օրինակ, եթե մեկը հիմա երեսուն տարեկան է, կես տարիքը կլինի տասնհինգը) մենք ով էինք, ինչպիսին էինք, ինչով էինք զբաղվում: Հատուկ դեսից-դենիցում եմ բացում, որ մի քիչ թեթևի մեջ լինի:
Alphaone (23.02.2017), boooooooom (07.06.2014), Cassiopeia (08.06.2014), Chuk (06.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), ivy (07.06.2014), John (07.06.2014), Ripsim (06.06.2014), Sambitbaba (22.02.2017), Smokie (07.06.2014), Այբ (07.06.2014), Արէա (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)
Ինչ էի ես անում 10 տարեկանում: Նախ ասեմ, որ ահագին դեպրեսված երեխա էի: Դպրոցում լիքը նեղում էին, դրա համար դպրոց մի կերպ էի գնում: Պապայիս հետ գերմաներեն էի սովորում, ու երբ դպրոցում իմացան, մի որոշ ժամանակ ինձ ֆաշիստ էին ասում: Ընդանհրապես ասում էին, որ ես երևի ինչ-որ որդեգրված երեխա եմ: Մամայիս հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ էի, որովհետև մտածում էր, որ քիթս տնկել եմ ու ոչ մեկի հետ չեմ ուզում շփվել/չեմ ուզում շրջապատին ինտեգրվել:
Մեկ-մեկ ինչ-որ բաներ էի գրում, ինչ-որ աշխարհներ էի ստեղծում ու դրանց մեջ խորանում, ահավոր շատ էի կարդում, նկարում, գրական կերպարների սիրահարվում ու երազում: Մեկ էլ ինչ-որ անանուն մարդանց նամակներ էի գրում ու էդ նամակները ոնց որ մինչև հիմա էլ ինչ-որ տեղ գցած են:
Չգիտեմ էլ` հիմա կարոտում եմ էդ տարիքը, թե չէ:
Կլինի՞, որ ուղիղ երկու կես չանեմ տարիքս, այլ դրանից մի քանի տարի էլ հետ գնամ ու նաև մի տարի կամ երկու՝ նույնիսկ առաջ: Ուրեմն սկսած 5-րդ դասարանից նկարչական դպրոց էի գնում, ու չորս տարվա դասընթացն ավարտեցի երևի մի ութ տարում, որովհետև մի տարի գնում էի, հետո փոշմանում, հետո հետ փոշմանում, համենայն դեպս հանրակրթական դպրոցն ավարտել էի, բայց մի տարի էլ գնացի նկարչականի չորրոդ դասարան, նոր ատեստատս ստացաԱյսինքն նկարչական դպրոցի ինչ-որ տեղ կեսերում լինում եմ իմ կես տարիքին:
Ոչ առանց մերոնց ազդեցության ես ինձ ներշնչել էի, որ նկարչական տաղանդ ունեմ, ու այլ ճանապարհ ինձ չի սպասում, քան նկարիչ դառնալ: Ու ինձ թվում էր, թե ես շատ եմ սիրում նկարել, բայց իրականում երևի ընդհակառակը ատում էի: Չնայած ակումբում էլ մի անգամ պատմել եմ, թե շատ էի սիրում, դե երևի իրոք ինձ շատ էի ներշնչել, հիմա էլ չգիտեմ հաստատ՝ էն վա՞ղտ եմ ճիշտը պատմել, թե՞ հիմա: Իմ բնատուր պատասխանատվության զգացումի շնորհիվ հասել էի նրան, որ իրոք կարողանում էի նկարել էնքան լավ, որ երբ հերթական անգամ նկարչական դպրոցը թողեցի, նկարչականի տնօրենն ասել էր ծնողներիս, որ դպրոցի երեք լավագույն նկարողներից եմ, ու եթե մեկը մի օր նկարիչ ա դառնալու, դա ես եմ լինելու: Իսկ ես իրոք էդպիսի տաղանդ չունեմ, շատերը կան, որ մատիտը կվերցնեն ու էնքան սիրուն էնքան բնական մարդիկ կնկարեն, կենդանիներ, պատկերներ՝ էսպես ինքնաբուխ, իսկ ինձ մոտ ամեն բան մենակ աշխատանքով էր ստացվում, տանը պաստելներ ու թղթեր էի գտել, էնքան նկարել էի, էնքան աշխատել, որ հա, հնարովի չէ, բայց իրոք շատ բնական նատյուրմորտներ էի ստանում, որ խնձորը նկարից վերցնես ու կծեսՈւ նաև դիմանկարներ, ճեպանկարներ, բնանկարներ, բայց ինձնից ոչինչ, պարտադիր պետք ա բնորդ կամ տեսարան լիներ, նայեի ու պատճենեի բնականից՝ թղթի վրա: Բայց էդ ամենը նյարդային համակարգիս ամբողջ լարումի շնորհիվ, էնքան էի լարվում նկարելիս, էնպես էի նյարդայնանում, որ նյարդերիս ամեն թելիկը զգում էի, ոնց որ ալյումինի լարերի խուրձը պտտես, պտտես էնքան, որ ուր որ ա կտրվելու ա: Լավ էր՝ հետո ինստիտուտ ընդունվեցի ու էլ երբեք ոչինչ չեմ նկարել ու մտքովս էլ չի անցնում:
Հ. Գ. Մի բան էլ հիշեցի, հետգրության կարգով ավելացնեմ: Ուրեմն բնորդներս դե հիմնականում նույն մարդիկ էին` մամաս, պապաս, ախպերս ու տատս, ու իրոք շատ էի կատարելագործվել իրանց նկարելում, դա բնականաբար տատիս հեեեչ դուր չէր գալիս. ինքը գտնում էր, որ բնականից ավելի ծեր եմ նկարում իրան![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.06.2014, 00:29:
Alphaone (23.02.2017), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Morg (07.06.2014), Mr. Annoying (04.04.2018), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)
Իմ կես տարիքին ես 6-րդ կամ 7-րդ դասարան էի: Ես լավ էի սովորում, չնայած դասարանցիների մեծ մասը ծիծաղում էին վրաս, բայց ինձ թվում էր, թե ամեն ինչի լուծումը սովորելու մեջ պետք ա լինի ու ավելի լավ էի սովորում, որից իրանք ավելի շատ էին ծիծաղում: Մաթեմատիկայից լավ էի, բարդ խնդիրներ էի լուծում, որ հիմա դժվար կարողանամ: Տանը մերոնք կռվում էին, պապան խմում էր, մի քանի դրվագ մինչև հիմա էնքան թարմ ա մնացել, ուղղակի չեմ հիշում դա 6-7-րդ դասարանի ա, թե ավելի հին: Ես էլ էդ ամեն ինչի պատճառով քաշվում էի մի անկյուն տխրում էի կամ լացում, կամ էլ ուզում էի մոռանամ ամեն ինչ: Ինձ թվում ա, տանը ինձ նորմայից ավելի չէին հասկանում, ամեն ինչի հետ էլ մեծ եղբայրս ու քույրս չէին թողում մեծանամ: Բակում ինձնից շատ փոքրերի հետ էի խաղում ու ինձ լիդեր էի զգում: Ես լիքը հավես խաղեր էի կարողանում հորինեմ, որ գրավում էր բոլորին, նույնիսկ կողքի թաղերից էին գալիս իմ հետ խաղան: Հետո, բայց իրանք բոլորը մեծացան գնացին ու ես մենակ մնացի, արդեն ես սկսեցի իրանցից խուսափել: Մեր տանիքն էլ էդ ժամանակ ջուր էր տանում, անձրևների սեզոնին ջուրը անընդհատ տուն էր լցվում, ես էլ անընդհատ վախենում էի, որ անձրև չսկսի: Շներից էի վախենում, անծանոթներից, մեր առաջին հարկի տարիքով հարևանից, կողքի թաղի լավ տղեքից: Ինչ-որ բաներ էի գրում, օրագրեր էի պահում, որ մինչև հիմա էն վերևի դարակում սիրուն փաթաթած պահած են, ինչ-որ բաներ եմ թողել, որ մեծանամ դառնամ էս տարիքին ու կարդամ:
boooooooom (07.06.2014), CactuSoul (07.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), erexa (12.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), laro (22.02.2017), Nihil (07.06.2014), Smokie (07.06.2014), Srtik (10.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Գալաթեա (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Վոլտերա (23.01.2015)
Ախ, էս ինչ լավ թեմա է, հիմա պատմեմ:
Քանի որ մի քանի օրից 34 եմ դառնում, հետ գնանք դեպի 17:
97 թվական, ամառ: Սեսիաս բարով-խերով ավարտել ու պաշտոնապես տեղափոխվել եմ երկրորդ կուրս: Քիչ-քիչ սկսում եմ ինձ լավ զգալ էս աշխարհում՝ դպրոցական ախմախ տարիներից հետո: Ընկերներ, նոր շրջապատ, հավես մասնագիտություն (ասել է թե՝ հոգեբան): Բայց դեռ համոզված եմ, որ դեպրեսված լինելը կամ առնվազն էդպիսին երևալը ամենաճիշտ բանն է: Փորձում եմ տառապել, լավ չի ստացվում:
Էդ ամառ կյանքումս առաջին անգամ պիտի մենակ արձակուրդ գնայի: Ինձ թույլ էին տվել քսանմեկ օր առանց ծնողների ապրել Դիլիջանում՝ ուսանողական ճամբարում: Էդ ինչ ամառ էր...
Ես, ինչպես դեռահաս աղջիկներից շատերը, մի քիչ սիրահարված էի էդ ժամանակ: Բարձր կուրսերի տղա էր: Սկի չէի էլ ճանաչում: Տեսել, հավանել էիՀետո բախտ վիճակվեց ավելի մոտիկից ճանաչելու, ինքս ինձնից հիասթափվեցի: Վերջերս էլ ֆեյսբուքում ծանոթներից մեկի մոտ պատահաբար տեսա նրա նկարը (անուն ազգանունից ճանաչեցի), լեղաչաք եղա: Նա մի քյառթ դև էր՝ տեսքից պապուս տարիքի:
Հա, ինչ էի պատմում: Ուրեմն էդ ամառ գնացի Դիլիջան մեն-մենակ: Ու հետս մեր կուրսի «քոքված» աղջիկներից կային: Նրանք ինձ քսանմեկ օր կյանքի դասեր էին տալիս: Տղա-աղջիկ հարաբերություններից պատմում ու ասում, որ ես երեխա եմ: Իբր թե իրենք էլ մորքուր էին: Թիթիզ լակոտներ: Մի երկու անգամ տղա էին պաչել, էլ ոնց կլիներ:
Էնպես եղավ, որ էդ ճամբարում հայտնվեց նաև իմ «տեսած-հավանած-հետո դև դարձած» սիրեցյալի մոտ ընկերը: Ու մենք լավ մտերմացանք էդ քսանմեկ օրում: Դե իմ միակ նպատակն էր իրենից ընկերոջ մասին տեղեկություններ քաղել: Բայց դե ինչ եղավ դրա վերջը... Հեչ լավ բան չեղավ, ես դևիս մոռացա ու սիրահարվեցի էդ ընկերոջը: Ախ, ջահել օրեր: Էդ տղան հետո իհարկե կյանքս կերավ ահագին երկար ժամանակ: Մեկ հայտնվում էր, մեկ կորում. տենց էլ չէր կողմնորոշվում «մենակ ընկերներ», թե «ավել»: Վերջը նա մի օր կողմնորոշվեց, որ «ավել»: Բայց դե առը քեզ ցախավել, ես արդեն ուրիշին էի սիրահարված:
Բայց դրա մասին կպատմեմ երկու տարի հետո, երբ դառնամ 36, ու հետ կդառնանք կանֆետկա 18-ին
Չնայած, դա հեչ հրապարակավ պատմելու բան չի:
boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), impression (07.06.2014), John (07.06.2014), Sambitbaba (22.02.2017), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Ձայնալար (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)
Բա չե՞ք ասում՝ էս թեման բացել ես, ու՞ր ես թռնումՀա, ես մի ժամ դրած իմ կես տարիքն էի հաշվում, վերջը ոնց որ ընդհանուր հայտարարի եկա. տասներեք տարեկանիս երկրորդ կեսը: Ինչու՞ էի էդքան դժվարանում հաշվել: Շատ պարզ հիշում եմ. էդ ժամանակ ֆրանսերեն սովորելուս առաջին (անհաջող) փորձն էի արել, դպրոցում դասատուի մոտ շատ էժանով պարապում էի: Ասում էի՝ j'ai quatorze ans (ասել կուզի՝ ես տասնչորս տարեկան եմ), բայց դե նոր ջոկեցի, որ էդքան չկայի, ուղղակի էն ժամանակներում սիրում էինք մեր տարիքները դեպի վերև կլորացնել, որ մեծ երևանք: Էդ հիմա ա, որ մինչև ծննդյանդ նախորդ օրը փոքր թիվն ես ասում:
Հա, ուրեմն շատ հետաքրքիր տարի էր: Ընդհանրապես, որ հետ եմ նայում իմ կյանքին, մի տեսակ սաղ շրջանները ոնց որ իրար լղոզված լինեն, հազիվ եմ հիշում, թե պատանեկությանս կոնկրետ դեպքը քանի տարեկանում ա եղել կամ ուսանողական էսինչ բանը որ կուրսում էր: Բայց հենց էդ տարին՝ տասներեք տարեկանիս երկրորդ կեսը, դեռ առաջին կեսի վերջն էլ հետը շատ լավ եմ հիշում: Պատճառը մի շարք առանցքային դեպքեր էին: Մեկն էն էր, որ էդ տարի տատիկիս հետ երկու ամսով գնացի Փարիզ: Չեխիայից Հայաստան վերադառնալուց հետո առաջին անգամն էր, որ երկրից դուրս էի գալիս: Չնայած բավական ձանձրալի էր ինձ համար (մի երեք-չորս իսկապես հաճելի պահեր եմ հիշում), բայց կարծում եմ՝ կարևոր փորձություն էր ինձ համար: Նախ երաժշտական առումով: Էդ տարի հենց Փարիզում գտնվելու շնորհիվ լիքը նոր կատարողների հայտնաբերեցի: Հեռուստացույցով դիտելով Coldplay-ն ու K's Choice-ն էին: Բայց նաև Եվրոպայում գտնվելով՝ լիքը արդեն սիրելի կատարողների դիսկեր ձեռք բերեցի. Ջոան Բաեզ, Սառա ՄաքԼաքլան, Corrs խումբը ու ամենակարևորը՝ Թորի Էյմոս: Հա, Թորիին մինչև էդ էլ գիտեի, իր վերջին երկու ալբոմներն ունեի, բայց կարևոր առաջին երեքը չունեի, ու հենց էդ ընթացքում ձեռք բերեցի: Տատս ձեռս գժվում էր. սաղ փողերս դիսկերի վրա էի ծախսում: Ոնց համոզում էր, ոչ մի թիթիզ շոր չէր կարողանում առնել ինձ համար: Էն ժամանակ էլ ես ընդհանրապես կանացի ոչ մի բան չունեի. կայն շալվարներ էի հագնում լմփոշ վերնաշապիկներով, բանդանաներ էի կապում: Տենց, որ տատս շատ համոզեց շոր առնել, մի հատ էլ լմփոշ վերնաշապիկ առա
Ու մենակ Փարիզը չէր... Էդ ժամանակ ես ութերորդ դասարան էի: Ինձ էդ տարի դասղեկս մի լավ կոտրեց: Սաղ քննությունները գերազանցությամբ էի հանձնել, բայց ծնողական ժողովին կանգնեց, ասեց, թե՝ զիջել են ինձ, իսկ այ ի տարբերություն ինձ, Գայանեն սաղ փայլուն ա հանձնել: Դե նախ դասղեկս տուֆտում էր (ինքը ինձ հեչ չէր սիրում, ես նենց ապստամբ տիպ էի), որովհետև մամաս հատ-հատ գնաց սաղ դասատուների մոտ ու պահանջեց գնահատականներս իջեցնել, եթե զիջել են: Բայց հետո էլ կյանքիս մեջ առաջին անգամ հասկացա, թե ինչքան վատ բան ա դպրոցականներին իրար հետ համեմատելը ու ավելորդ մրցակցություն ստեղծելը: Մեկ էլ հենց էդ տարի էր, որ վերջապես երբ հարցնում էին, թե որոնք են քո սիրած առարկաները, պատասխան ունենում էի. ֆիզիկա, կենսաբ ու մաթեմ (գրողուսևցավ, հիմա դրանցից ոչ մեկի հետ կապ չունեմ):
Մեկ էլ էդ տարվա ամառն եմ հիշում: Դեռահասային տարիքում սիրում ենք, չէ՞, ամեն ինչ սևուսպիտակ տեսնել, տարբեր բաներ ըստ լավագույնների դասակարգել: Ուրեմն համաձայն իմ սանդղակի, դա իմ կյանքի ամենալավ ամառն էր: Հաջորդ երկու ամառները տխուր էին, իսկ դրանից հետո արդեն մեծացել էի, ու լավագույնի պատկերացումը կորել էր: Դրա համար էդ ամառը մնաց իմ կյանքի լավագույնը: Ու տարօրինակ կերպով Երևանից դուրս չեմ եկել էդ ամառ: Ընկերուհուս հետ թափառում էինք Երևանով մեկ, նստում էինք օղակաձևի սև շատրվանների մոտ ու միմյանց օրագրերը բարձրաձայն կարդում, գնում էինք ռադիոներ, պատերին խզբզում, իրար հետ սերիալներ էինք գրում, կռիվ էինք անում Ալանիսն ա լավը, թե Շերիլ Քրոուն, ռոք համերգներ ու ռոք դիսկոտեկներ էինք գնում, զանգում էինք ռադիոներ ու դիջեյների ներվերը ուտում, մրցանակներ շահում, սիրահարվում էինք (ընդ որում՝ մի պահ նույնիսկ նույն մարդուն, որը վերջը գեյ դուրս էկավ): Մի խոսքով, գժանոց օրեր էին: Հա, համ էլ էդ ռոք դիսկոներից մեկի ժամանակ ծանոթացա իմ ընկերուհիներ Էլոյանչիկի ու Նոնայի հետ, որոնք երևի իմ կյանքի ամենա-ամենահին ընկերներն են: Ճիշտ ա՝ անգամ երբ Հայաստանում եմ, տարին մի երկու անգամ հազիվ ենք հանդիպում, բայց դե երաժշտական թեմաներով հավեսով խորանալը մենակ իրանց հետ ա ստացվում:
Աաա՜, էսքանը գրեցի ու նորից հաշվեցի. ֆրանսերեն սովորելիս իսկապես տասնչորսս արդեն լրացել էր, ութի քննություններն էլ դրանից հետո էինԻսկ այ ամառը հաստատ 2000 թվին էր, երբ ես տասներեքուկես տարեկան էի: Դե լավ, մեկ էլ չջնջեմ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2014, 20:05:
boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)
հմմմմմ, տասնյոթ տարեկան… էխ էխ էխ, ես նույնքան երջանիկ էի, որքան տասը տարի բանտում նստածն իրեն երջանիկ կզգար կրկին ազատության մեջ հայտնվելով: դե հա, համարյա նույն բանն էր, մի տասը տարի էլ ես էի «նստել» դպրոցում: իսկ տասնյոթում արդեն ուսանողուհի էի՝ իմ ուժերով ընդունված, աշխարհին ապացուցած, որ ես դա կարող էի անել ու արել եմ: ուսանող էի դարձել, մի հարուստ տղա կար՝ ինձ էր սիրահարվել, որտև ես իրեն օգնում էի դասերն անել: ու քանի որ դա բավականին վատ ժամանակահատված էր, շատ աղքատ էինք գրեթե բոլորս, իմ էս երկրպագուն իսկական փրկություն էր իմ ու մյուս երկու մոտ ընկերուհիներիս համար, որտև էդ տղայի շնորհիվ մենք ամեն օր սրճարաններ ու դիսկոտեկ էինք գնում՝ «Զիլյոնին», եթե կա մարդ, ով կհիշի՝ դա ինչ ա:
տասնյոթում կատարվեց ևս մի բան, ինչի շնորհիվ ես դարձա շատ ինքնուրույն ու բավականին ինքնավստահ՝ սկսեցի որոշակի գումար վաստակել: սկզբում դա բավականացնում էր միայն իմ ծախսերը հոգալուն, հետո, կամաց-կամաց, սկսեցի նաև «տուն պահել»:
էդ տարին նաև նշանավորվեց նրանով, որ ես սկսեցի օգտվել տարբեր գրադարաններից, այսինքն սխալ եմ ասում, ոչ թե սկսեցի օգտվել, այլ դարձա մի քանի գրադարանի մոլի բաժանորդն ու անխոնջ հաճախորդը, որտև գլուխս մտցրել էի, որ ես պետք ա շատ խելացի լինեմ, քանի որ մեր ցեղում տենց ա ընդունված, ու նաև որոշել էի, որ խելացի դառնում են գիրք կարդալով, դրա համար, քանի որ երկրորդ հերթ էին դասերս համալսարանում, առավոտյան գնում էի Ազգային գրադարանի օտար լեզուների ընթերցասրահը /չափազանց շռայլ մի բառ էն երկուսուկես քառակուսի մետրանոց փոշոտ սենյակի համար, որտեղ նստած կարդում էի/, կարդում էի Շեքսպիրից սկսած մինչև պակաս պաթետիկ հեղինակների գործեր, հետո դասի գնալու ճանապարհս երկարացնում էի, մտնում Իսահակյանի գրադարան ու նախորդ օրը վերցրած գիրքը փոխարինում մեկ ուրիշի հետ: շաբաթը մի անգամ գնում էի Ամերիկյան համալսարանի գրադարանն ու ժամերով հիանում էնտեղի գրքերով, դրանց ֆակտուրայով ու դիզայնով, կարդում ժամանակակից հեղինակների, ու ինձ շատ երջանիկ էի զգում
ևս մի փաստ էդ տարիքից, որով հպարտանում եմ, անկեղծ ասած. էդ տարի ոչ մի դասից չեմ փախել, իսկ դասերից բացակայել եմ ընդամենը մի օր՝ հիվանդ էի:
եզրափակելով հուշերս մի բան կարող եմ ասել՝ շատ զանուդա լակոտ եմ էղել, ինչ խոսք![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես 11 տարեկան էի , լինելով մարդկանցից վտանգ սպասող , մարդկանց մեջ միայն շահամոլություն տեսնող ( ինձ բակի երեխաները կանչում էին դուրս որովհոտև ես խաղալիքներ ունեի , և ավելի դաժան էր այն , որ կանչում էին և ինձ չէին թողում խաղալ) երեխաս ավարտել էի տարական դպրոցս և ստիպված գնացել էի միջնակարգ դպրոց: Ես այդ տարին ինչպես նաև հետագա 4-5 տարիները չեմ սիրում : Դասարանում և դպրոցում ինձ զգում էի օտար, բալարը ընկերներ ունեին, շփվում էին իսկ ես միայնակ էի: Դպրոցը չէի սիրում, միակ բանը ինչի համար գնում էի դասի (սիրով) մաթեմատիկան էր և մաթեմատիկայի ուսուցչուհիս, շատ կիրթ, խելացի, բարի կին է(ցավոք սրտի ընդամենը մեկ տարի ունեցա բախտ նրանից գիտելիքներ ստանալ ) : Տանը ինչպես միշտ խնդիրներ կաին, ամեն ինչ վատ էր, բայց ես շարունակում էի սպասել և երազել պայծառ ապագայի մասին: Այդ տարվա միակ հրաշքը փոքր քույրս էր (հորեղբորս աղջիկը) : Ես դեռ մանկուց պաշտում էի փոքր երեխաներին, (նրանք անմեղ են, ոչ մի վնաս չեն տալիս, քեզանից շահ չունեն, սիրել են կարողանում, կյանքը նրանց մոտ պայծառ է ) : Հիշում եմ ամենա ուրախ օրերից մեկը առաջի անգամ քրոջս տեսնելու օրն էր, 11 տարեկան ամեն ինչից նեղված երեխան շողում էր երջանկությունից: Այս պահին հիշել կարողանում եմ միայն այսքանը :
![]()
Հետաքրքիր է, հենց երեկ գիշեր, չգիտես ինչու նույն թեմայով զրույց սկսեցինք: Փորձեցի մի պահ հետ գնալ 15 տարի առաջ, հայտնվել նույն հոգևիճակում, զգալ այն ամենը ինչ այդքան կարևոր էր ինձ համար, ու այն հոգեբանությամբ տեսնել ներկայիս օր: Գիտեք? ներկայիս կյանքում շատ վիճակներ այն ժամ աբսուրդ կթվային: Այնքան նուրբ էի, այնքան քնքույշ ու թույլ:Երևի միակ տարբերություրը ներկայիս ԵՍ ի հետ խոցելիության աստիճանն է: Հիմնական գաղափարները, որոնցով առաջնորդվել եմ, ներկայիս էլ ամրացաց են հոգուս: Մի օրագիր ունեի, դեռ 12 տարեկանում:Երեկ կարդացի, ու զարմացա: եթե կարելի է, մեջբերեմ մի պոքր հատվածԱսում են , կյանքում դժվար է սաստիկ
Առանց ջանքերի հասնել ուզածիդ:
Դե ինչ, պատրաստ եմ իմ ամբողջ ուժով
Սլանալ առաջ, առանց դադարի:
Եթե պետք է, կդառնամ արծիվ,
Կամ գուցե առյուծ ,դա չե կարևոր,
Միայն թե հասնեմ ես իմ երազին,
Միայն երազս իրական դարձնեմ:
Ասում են կյանքը հարթ ուղի չունի,
Ես չեմ էլ փորձում հարթ ուղով քայլել:
Գերադասում եմ իմ ճամփան շինեմ,
Որ կյանքում երբեք կախյալ չլինեմ:
Ինձ հարկավոր չեն կյանքի վարդերը,
Ես ինքս եմ ուզում ծաղիկներ ցանել
Իմ ճանապարհին,բայց ոչ թե վարդեր:
Չեմ ուզում հանկարծ փուշը ինձ ծակի,
ու արնաքամ ճամփովս քայլեմ:
...............
Ես ցանկանում եմ հասնել երազիս
Ինչ գնով լինի, թեկուզ ուշացած,
Ես չեմ վախենում կորցնել կրկին,
Վախկոտներն են կորստից դողում,
Ես վախկոտների թվին չեմ դասվում,
Բայց չեմ էլ կարող ինձ անվախ կոչել:
Ախ, գիտեմ, այո, էլ մի հիշեցնի,
Կյանքում դժվար է մութ ճամփով քայլել:
Հենց դրա համար, երազս գտած
Կպահեմ բարձրում, որպես անմար ջահ:
Կլուսավորեմ անհարթ , մութ ուղին,
ՈՒ կառաջնորդեմ մարդկանց դեպ առաջ:
Ես կօգնեմ նրանց իմ երազ լույսով
Ապրել այս կյանքում մեծ հույս ու սիրով;
Պարզ ու անկեղծ ցանբկություն է, հասել եմ ամենին ինչ ձգտել եմ, բայց նոր երազանքները ծնվում են ամեն օր, ու նույն հոգեբանությամբ փորձում եմ ի կատար ածել......շնորհակալ եմ կյանքին, որ հնարավորություն է տալիս
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Մանկությունը ինձ համար խտանում ա ութ տարեկանի մեջ: Ութ տարեկանում ավելի երեխա ես,քան մնացած տարիքներում:
Դպրոցում լավ էի սովորում, այլ ելք էլ չունեի: Հիշում եմ՝մամաս ահավոր խիստ էր, ամեն 4-ի համար մի հսկա պատմություն էր սկսվում, ես չէի հասկանում էդ վախենալու տեսարանները ինչի համար են: Հետո եկա էն համոզման ,որ ինչ-որ կախարդական բան կա 4 գնահատանի մեջ. մամաս կախարդվում ա ու սկսում ջղայնանալը: Ահավոր սիրում էի մայիսը, որովհետև էդ ժամանակ էր հենց, որ ունենում էի ազատության հաճելի զգացողությունը. պըրծ, էլ դասի չեմ գնա, կանեմ էն ինչ ուզում եմ:Անգամ հիմա եմ մայիսին, հիշողությունների ազդեցության տակ ունենում էդ զգացողությունը: Իմ մանկության ամառները միշտ լուսավոր են եղել. աշխարհը հենց ամառվա մեջ էր. միլիոնավոր բզեզների ձայնը, կանաչ խոտերը, որոնց շարժը ես կապում էի կախարդների ու հոգիների հետ, տարբեր չափերի, գույների, ձևի քարերը ու քարերի հավաքածուները: Մի անգամ պապայիս ծնունդին քար նվիրեցի, ինձ համար էդ քարը ամենակախարդականն էր ու ամենասիրունը բոլոր քարերի մեջ. մոխրագույն, վրան կարմիր կետիկներ: Նվիրեցի պապային ու ասացի, որ եթե իր հետ ամեն տեղ տանի իր հետ ամեն ինչ «լավ»կլինի: Չեմ հիշում ՝ինչ էի հասկանում լավ ասվածի տակ:
Նույն ամառվա մեջ ինձ համար մեծ հայտնագորոծություն էր դիսպերսիան: Պատուհանների լվանալու հեղուկի տուփը ինձ էին տվել խաղալու համար: Ես Էլ ջուր լցրեցի, գնացի բալկոնում նստեցի, սկսեցի ջուր ցանել, մեկ էլ ծիածան եմ տեսնում, մի ժամի չափ ցանում եմ ջուրը ,որ էլի տեսնեմ էդ ծիածանը, էն էլ չի ստացվում: Դուրս եմ գալիս փողոց (փողոցում ես լիդեր էի, անհասկանալի էր, թե փողոցի երեխեքը ինչի են ինձ լսում, ինչի են խաղում իմ ուզած խաղերը և այլն) բոլորին հավաքեցի, գնացի տնից մեկն էլ գտա էդ տուփից, մեջինի տեղը ջուր լցրի ու տվեցի իրենց: Էտպես նայում էի, ընթացքում ,որ «ծիածանը» չէի տեսնում էդ երեխու ձեռքից վերցնում էի ,տալիս մեկ ուրիշին, ասելով՝ծիածանը քեզնից հոգնեց:
Էդ տարիքում ես երազում էի տիեզերագնաքց դառնալ ու դա ինձ համար էնքան իրական էր, ինչպես օրինակ խանութպան դառնալը:
Այ էդ ձև երեխա եմ եղել, դրանից հետո լիքը փոխվել եմ, բայց հիմա ես նորից նույն 8 տարեկանն եմ: Էն ընթացքի Նանեները ինձ համար օտար են. ես չեմ ճանաչում իրենց:
Վերջին խմբագրող՝ enna: 07.06.2014, 10:26:
Սկզբից մենակ մի բանի մասին էի ուզում էստեղ գրել, բայց... ես էլ եմ ստիպված լինելու Շինարարի պես ուղիղ կես չանել տարիքս: Հիշում եմ, որ չորրորդ դասարանում ուզում էի ֆիդայի դառնալ, հետո միտքս փոխեցի... ոստիկան: Բայց դա տևեց երևի մի քանի ամիս, չնայած հիմա որ հիշում եմ բավականին երկար ժամանակվա տպավորություն ա թողնում: Ֆիզկուլտուրայի դասերին նեղվում էի՝ թույլ էի, գլուխկոնծի տալն էր մոտս լավ ստացվում: Քիչ չի եղել, որ լացել եմ:![]()
Եթե անցնենք կես տարիքիս, հիշում եմ, որ վեցերորդ դասարանում մի անգամ էլի ֆիզկուլտի դասին բարձրացել էի էն դեղին աստիճաններից մեկին, որը ինչպես հետո պարզվեց մեխած չէր... Մի խոսքով վայրէջք կատարեցինք: Բոլորն իհարկե անհանգստացել էին, մանավանդ որ ի՛նձ հետ դա եղավ: Իսկ իրականում ոչ մի բան էլ չէր եղել, ինչի համար ես նույնիսկ ինձ հպարտ էի զգում ներքուստ:![]()
Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ, որ իրոք չեմ մեծացել...
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
11.5, լա´վ, թող լինի 12:
Հա´, հենց 12 տարեկան էի, վեցերորդ դասարան:
Սուսիկ-փուսիկ, համեստ, խելոք, մեծերին լսող էրէխա եմ եղել:
Համեստ էի, բայց ոչ երբեք դինջ:
Հասակակիցներիս համեմատությամբ բավականին փոքրամարմին, շատ նիհար, վտիտ ու կարճահասակ էի:
Շատ էի նեղվում, հատկապես էն ժամանակ, երբ դասարանով տարեվերջին լուսանկարվում էինք:
Կարճահասակ լինելուս պատճառով լուսանկարիչն ինձ միշտ նստեցնում էր: ( եթե հիշում եք, երեք շարք էր. երկու շարքի աշակերտներին ` բարձրահասակներին, կանգնեցնում էին, իսկ ցածրահասակներին` նստեցնում):
Մի այլ կարգի բարդույթավորվում էի: Ու ամեն տարվա վերջում, երբ լուսանկարիչը հերթական անգամ ինձ էր նայում ու հայացքով հասկացնում, որ կրկին պիտի նստեմ, տխրում էի` գիտակցելով, որ էլի նույն հասակին եմ մնացել:
Լավ էի սովորում, չնայած մաման ախմախ ամբիցիաներ էր մեջս մտցրել, որ պիտի բոլոր առարկաները հինգեր լինեն, թեպետ հիմա դրա համար զղջում ա: Իսկ պապան, հակառակը, ասում էր` դու հինգի իմացի, իրանք ինչ ուզում են, թող դնեն: Իսկական ծայրահեղություններ:
Չեմ հիշում մի դեպք, որ մաման ծնողական ժողովի ժամանակ իմ պատճառով ամաչեր: Ինձ միշտ գովել ու լավ-լավ բաներ են ասել: :hpart_smilik
Այսինքն չէ´, հենց մի դեպք հիշեցի, երբ մաման մի անգամ ժողովից շատ անտրամադիր էկավ: Մտածեցի` երևի ֆիզիկայի քառորդային միակ չորսիցս ա նեղվել: Արագ ձեռքից թռցրի առաջադիմության թերթիկս ու օհ, քեզ հրաշք: Փաստորեն հինգ էր փակել:
Ու երբ հարցրի, թե ի՞նչն ա նրա տրամադրության անկման պատճառը, խիստ ջղայինացած ու գոռալով` ասաց.
- Քո պատճառով առաջին անգամ ամոթանք ստացա
Դասղեկդ ասեց` Դուք ի՞նչ ծնող, որ Ձեր երեխայի առողջությամբ չեք մտահոգվում: Կարո՞ղ ա ` էդ երեխան մի խնդիր ունի, որ չի աճում, բժշկի տարե´ք գոնե: Գետինը մտա բոլոր ծնողների առջև: Ձայն չհանեցի` չասելով, որ համառ ես, մեզ չես լսում ու նորմալ չես սնվում:
Մամայի խոցված վիճակը վրաս շատ ազդեց: Որոշեցի, որ պիտի ինտենսիվ ձևով ամեն բան անեմ, որ քաշս ու հասակս ավելացնեմ: Բայց, ինչպես ասում են, բնության դեմ մարդն անզոր է: Հալի եկա միայն վեց տարի անց` տասնութ տարեկանում:
Հ.Գ. merci թեման բացողին. կարոտաբաղձություն ապրեցի, վաղուց դպրոցի ու ինձ համար ոչ այդքան հաճելի տարիների մասին չէի հիշել:![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2014, 17:59:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Եթե ճիշտ եմ հաշվում, 1998-ի ամառն էր, առանձնապես հետաքրքիր բան չկար, 9-րդ դասարանը ավարտել էի ոչ փայլուն առաջադիմությամբ, փոխադրվել էի 10-րդ դասարան, առջևում սեքսի տարի էր՝ անթիվ անհամար խնդիրներ (վարժություններ), ուղեղից ծուխ, անքուն գիշերներ, ես շարունակում էի տարված մնալ կառատեով, հավեսով պարապում էի, չլվում էի ուրիշ հետաքրքություն առանձնապես չկար, ընդհանրապես, դեբիլ տարիք էր, ոչ մեծ ես ոչ փոքր ես, ոչ տղամարդ ես, ոչ տղամարդ չես (թող ինձ ներեն 16 տարեկանները, հետո կջոգեք), ոչ նորմալ թրաշ ունես, ոչ էլ նենց ա, որ չթրաշվես, ձենդ ոչ աղջկա ա, ոչ տղու ա, յանի սկսել ես կյանքից ջոգել, բայց ապուշ մեռնում ես: Տենց էլի32-ը ավելի ա դզում:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.06.2014, 15:12:
Կես տարիքին․․․մմմ 10 տարեկան։
Էդ տարիքում ես լիքը երազանքներ ունեի, որոնք հերթով չէին կատարվում՝ 1․ գնալ նկարչական դպրոց, 2․ շուն պահել 3․ խնդրել մամայենց, որ հեծանիվ գնեն ինձ համար․․․
Դրանցից ոչ մեկը մինչև հիմա չի էլ իրականացել։
Էդ տարիքում շատ կոմպլեկսավորված էի։ Ամաչում էի բոյիցս, շատ էի բոյով դասարանի մյուս երեխաների համեմատ։ Բացի այդ ինձ համարում էի աշխարհի ամենատգեղ մարդը։ Քայլում էի փողոցով, բոլորը սիրուն, իսկ ես այդպիսին։ Ամաչում էի ամեն ինչից։ Բլին, երբեք նախաձեռնող չեմ եղել, բակում աութսայդեր եմ եղել։ Ինձ երբ խաղացնում էին կամ միշտ ես էի "բռնողը" կամ ամենաանկարևոր դերում էի։ Շատ էին ինձ ձեռք առնում, ես էլ ինձնից թույլերին էի ձեռք առնում ։/
Էդ տարիքում անընդհատ մտածում էի, որ ուր որ է ծնողներս կմեռնեն, ու ես կմնամ մեն-մենակ։ Իրենք ինձնից 40 տարով մեծ են, դրա համար էլ էդ մտքերը ինձ հանգիստ չէին թողնում էդ տարիքում։
Հա, մեկ էլ պապաս մեր դպրոցի տնօրենն էր, ես ամաչում էի, ուզում էի ոչնչով չտարբերվեմ ուրիշներից, չէի ուզում որևէ առավելություն ունենամ ուրիշներից։
Էդ ժամանակ ես ու մոտ ընկերուհիս երազում էինք հնէաբան դառնանք, հա 10 տարեկանում, Հին Եգիպտոսի մեջ խորացել էինք։ Մեկ էլ էդ տարիքում հայտնաբերեցի իմ սերը դեպի շաուրման։ Դրանից մի տարի հետո ինձ վիճակված էր սիրել ռոք երաժշտություն, իսկ 10 տարեկանում Eminem էի լսում։ Դասից գալիս էի տուն ու պարտադիր Harry Potter-ի ֆիլմերից մեկն էի նայում։
Սիրուն եմ հիշում էդ ժամանակները, բայց ափսոսում եմ, որ ահագին բաներ անհետ ջնջվել են ուղեղիցս։
Ich hab' keine Lust.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ