Alphaone (04.06.2014)
Բյուր, Քյավառում սարսափ կինո նկարեցին, տարան Երևան, սցենարը մի քիչ փոխել են, բայց էլի նույնն ա, դեռ չի վերադարձել, երևի հիվանդանոցում մնա, վիրահատելը պարտադիր ա, հղիությունը 8 շաբաթ: Ինտերնետում էլ փորփրեցի, հասկացա, որ լիքը տարբեր տեսակի հանգամանքներից ա կախված քարերը հեռացնելու հրատապությունը, դրա համար ավելի խճճվեցի, քանի որ դպրոցական կուրսից դուրս անատոմիա չգիտեմամբողջ խնդիրն էն ա, որ եթե քարը հեռացնում են, պարտադիր ա երեխային հեռացնելը, թե չէ, քանի որ երկու բժիշկ ասել են պարտադիր ա, ևս մեկը՝ պարտադիր չի:
Ալֆ, մի բան հաստատ ասեմ. երեխային հեռացնելը պարտադիր չի, եթե կյանքին վտանգ սպառնացող, անհետաձգելի վիճակներ չեն: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց են նույնիսկ ավելի մեծ հղիությունների ժամանակ առանց երեխային ձեռք տալու քար հեռացրել: Էդ պարտադիրը հին սովետական մեթոդ ա, որ ինչ լինում ա, մի հատ աբորտ են անում, հետո խնդիրը լուծում:
Բյուր, քեզ պաչ, կակ ռազ կյանքին վտանգ սպառնացող դեպք չէր, ուզում էի հասկանալ՝ իրենց գործը հեշտացնելու համար են ուզում երեխային հեռացնել, թե իրականում պարտադիր է: Թեև մինչև ես էստեղ կգրեի, արդեն նորմալ բժիշկ գտան, ով ասաց, որ քարը անպայման է հեռացնելը, քանի որ հղիությանը զուգահեռ օրգանիզմի վրա արդեն չափազանց մեծ ճնշում է ընկնում, կարող է կյանքին վտանգ սպառնալ, բայց առանց երեխային ձեռք տալու էլ կարող են քարը հեռացնել...
Vardik! (16.06.2014)
Alphaone (04.06.2014)
սիրելիներ, ես աուգմենտին եմ խմում արդեն երրորդ օրն ա, ու դեռ երկու օր էլ պետք ա խմեմ: հարց՝ դրա հետ հակասնկային խմել պե՞տք ա, ու եթե այո՝ ինչքան ու երբ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression (06.06.2014)
Ես բժշկությունից այդքան էլ տեղյակ չեմ ու կուզենայի բժիշկ մարդկանցից իմանալ արդյոք խրախուսվում է բժշկության կողմից արծաթաջուր խմելը?(ջրի մեջ արծաթ գցելը)
Cassiopeia (06.06.2014), Աթեիստ (06.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ