Բժշկության հետ կապ չունի, բայց, այսինքն լավ էլ ունի...պերեհիդրոլը քայքայման ընթացքում առաջացնում է թթվածնի ակտիվ ռադիկալներ (սինգլետ թթվածին, ազատ թթվածին) ինչծես նաև թթվածնի մոլեկուլ. բոլոր վերոնշյալներն ունեն մանրէասպան հատկություն, բացի այդ ուժեղ գունազերծողներ են...այլ կերպ ասած՝ հետքերը պետք է <<կեղտոտել>>, ոչ թե մաքրել ՃՃՃ
հագուստի գույնը թափվել է
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Զաքար (07.06.2014)
Ժողովուրդ, հնարավո՞ր է դեղերից ագրեսիվ դառնալ:
էս վերջերս մի քանի դեղ եմ խմում ու զգացել եմ, որ անընդհատ լարված եմ, թթված, մարդկանց հետ անտեղի կռվում եմ կամ ավելի վատ` անտեղի կռվելու ցանկություն եմ ունենում: Սա կարելի՞ է դեղերին վերագրել:
Քույրս պողպատե ատամներ էր գցել երեք տարի առաջ, սկզբում գոհ էր, հիմա բողոքում է, թե ժանգահամ է առնում ատամներից ու ժանգ է կուլ տալիս: Սկզբում ծիծաղում էինք, թե նման բան չկա, քեզ թվում է, բայց հաստատակամ որոշել է փոխել ու մետաղակերամիկա պլանտ տեղադրել: Եվ կարո՞ղ եք ասել, որն է տարբերությունը մետաղակերամիկա պլանտատի ու մետաղապլաստիկի միջև, և արդյոք ճիշտ եք համարում, որ ընկած ատամը գցելու համար ատամնաբույժը տաշում , մեռցնում է նաև կողքի առողջ ատամները հիմք ունենալու համար:
Կարող էիք ձևական մի բան գրել, այդպես էլ հարցս մնաց արհամարհված: Ինչևէ, սա իմ վերջին գրառումն էր ձեր ակումբում, էլ ձեզ նեղություն չեմ տա, կարող եք հեռացնել հարցս, շնորհակալություն:
Ավրորա ջան, եթե դու կարծում ես, որ մարդիկ կոշիկներով են քնում, որ սպասեն, թե դու երբ պիտի մտնես ու իրանց հարց տաս գիշերվա ժամը 3-ին, երբ մեսամասամբ մեր ժամային գոտիյում գնտվող մարդիկ քնած են, չարաչար սխալվում ես, եթե մտածում ես, որ ակումբը տեղեկատու բյուրո ա շուրջօրյա աշխատող, էլի ես սխալվում, եթե մտածում ես, որ մարդիկ անտեսում կամ ալարում են քո գրառմանը պատասխանեն, առհասարակ ես սխալվում, եթե նեղվում ես մտես ֆորում, քեզ բարի ճանապարհ, քույրիկիդ էլ առողջ ու սուր ատամներ, որ քեզ դիմանա:![]()
Freeman (16.06.2014)
Այ տեսնում եք, էլի արհամարհական, ծաղրական ոճով եք պատասխանում, ձեր ֆորումի շատ անդամներին հատուկ վերաբերմունք ձեզ ոչ ծանոթ մեկի նկատմամբ: Հարցս երկու օր է արդեն անտեսված է, տեղեկատու բյուրոյի պահով շատ կոպիտ արտահայտվեցիք, մարդ էի, ինձ հուզող հարց տվեցի` ներող,հետո զարմանում եք, թե ինչու եք մնացել ձեր նեղ շրջապատովԺամային գոտին հաստատ պատճառը չէր հարցիս չպատասխանելու ու շատ շնորհակալություն ձեր բարեմաղթանքի համար: Էլ ի՞նչ ասեմ, ձեզ լավ ժամանց, ինձ էլ բարի ճանապարհ
![]()
Ավրորա ջան, իմ ասածը ոչ էնքան լուրջ էր, որքան զարմանքա-կատակային գրառում, եթե ինչ որ բառս կամ տառս քեզ նեղացրել ա, հազար անգամ կներես, ես նեղացնելու համար չէի ասել, ուղղակի քո վրդովմունքն արտահայտող գրառման պատասխանը էդպես էի ձևակերպել:
Իսկ եթե, ուզում ես լուրջ պատասխան ստանաս հարցիդ, չեմ կարծում, թե իմացող կա ու չի արտահայտվում, որքանով տեղյակ եմ ակումբում ատամնաբույժ չունենք, չգիտեմ ինչքանով եմ էդ հարցին տիրապետում, ամենայն հավանականությամբ դրա համար էլ պատասխան չի եղել մինչև հիմա:
Այդ իսկ պատճառով չարժե որևէ մեկից նեղանալ ու վրդովված գրառումներ անել: Հավատա ակումբի համար շատ կարևոր ա ամեն մասնակիցն ու գրանցված օգտվողը, անգամ ընթերցողը: Ուղղակի ես վստահ էի, որ քո գրածն էլ այնքան լուրջ չէր, որքան կարելի էր մտածել:
Իմ անձնական խնդրանքն ու հորդորը քեզ. հարցիդ պատասխան չստանալու համար ակումբը լքելը միամտություն ա, դա ամենևին արհամարանքի նշան չի, դա ընդամենը ասում ա մի բանի մասին, որ կոմպետենտ մարդ չկա, ով քո հարցերին կկարողանա պատասխանել: Դրանից նեղվել պետք չի, ես խնդրում եմ, որ մնաս ու համբերատար սպասես, գուցե կպատասխանեն, գուցե դրա մասին որևէ բան իմացող ակումբցին դեռ չի այցելել ակումբ, բայց վստահաբար ու ամենայն պատսխանատվությամբ հայտարարում եմ. կոնկրետ քո անձի կամ հարցի հետ կապված չի դրա պատասխան չլինելը, դա կապված ա ընդամենը ակումբցիների էդ թեմայից տեղեկացված չլինելու կամ տվյալ ակումբցու բացակայությունով:
Հ.Գ. Մեկ անգամ ևս կներես ու խնդրում եմ, որ մնաս:
Ավրորա ջան, ես տեսել եմ քո հարցը ու չեմ պատասխանել: Կարծում եմ՝ մյուս բժիշկները նույնպես: Բանն այն է, որ քո հարցը ստոմատոլոգիական ա, իսկ ակումբում չգիտեմ՝ ստոմատոլոգներ կան, թե չէ: Իզուր մի վիրավորվի: Ուղղակի բժիշկներից ոչ ոք իրեն իրավունք չի վերապահում պատասխանել հարցերի, որոնց պատասխանը չգիտի կամ վստահ չէ, որ գիտի:
Ու անկեղծ ասած, չեմ հասկանում վրդովմունքդ, որովհետև ի վերջո նույնիսկ այն դեպքում, երբ ակումբի բժիշկներից որևէ մեկը կոմպետենտ է այդ ոլորտում, նա պարտավոր չէ վայրկենական պատասխան տալ ու պարտավոր չէ պատասխան տալ ընդհանրապես:
Ավրորա ջան, եթե բոլոր ակումբցիները էսքան նեղվեին մի հարցի համար պատասխան չստանալուց՝ կարծում եմ հիմա էստեղ մարդ չէր մնա: Ու ընդհանրապես, խոսքը միայն հարցերի մասին չի, այլ ընդհանրապես՝ թե՛ զրույցների, թե՛ գրառումների, թե մնացած ամեն ինչի մասին: Հիմա ի՞նչ բոլորս արտագաղթե՞նք ակումբից:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մուշու (16.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ