Մեկ էլ ինչն է շատ անդուր: Հայաստանում այ հենց այս հանդուրժողականության կեղծ լինելու մեծ տոկոսը: Մարդկանց գերակշիռ մասը «հանդուրժում ա», որովհետև դա մոդա է ու «առաջադեմ» լինելու նշան: Հանդուրժում են՝ առանց գիտակցելու, թե ինչու են հանդուրժում: Մի ահագին մաս էլ կա, որ սենց հանդուրժում, հանդուրժում են, բայց պատի տակերին կամ նեղ շրջապատում քֆրտում: Ահագին մարդ էլ սկզբում «հանդուրժում են», հետո հանկարծ «գեյ» են դառնում, որ մենակ թե բանակ չգնան: Քիչ չի նաև գրանտների համար (մի երկու ֆոնդեր կան, որ նման բաներին ուշադրություն են դարձնում) իրականում հոմոֆոբ, բայց պետքի վրով «հանդուրժողների» քանակը: Մի խոսքով՝ էս հանդուրժելը բազմաթիվ դեպքերում ոչ թե գիտակցված ու հիմնավորված մարդասիրական մոտեցում է, այլ մեր հասարակությանը բնորոշ կեղծ (պետքի վրով) կենսակերպի դրսևորում:
Գիտակցված և համընդհանուր հանդուրժողականությունը հանդուրժողականություն է:
Էջանիշներ