Բյուր գիտես քեզ ինչի եմ էդքան սիրում, որ ասածդ սղցնել երբեք չես փորձել, որ հիմա չոտկի ասում ես, որ քո կարծիքը վիրավորական ա եղել տվյալ մարդու համար ու սա էն եզակի դեպքն ա, որ դա ընդունվում ա, ոչ թե ասվում, որ եթե տվյալ մարդը չի ասոմ, որ վիրավորվել ա ուրեմ վիրավորական բան չկա:
Ես ինքս քո ասածի մեջ վիրավորական բան չեմ տեսնում, որտև քեզ ճանաչում եմ, համենայնդեպս էնքան, որ վստահ լինեմ,որ մարդուն վիրավորելը, էն էլ քննարկման շրջանակներում քոնը չի, բայց մի բան ստեղ շատ կարևոր ա, Գորտուկը դա չգիտի, Գորտուկը չգիտի, որ դու լավն ես, որ քո հետ շփվելը, քո նման ընկեր ունենալը շատ մարդկանց համար պատվաբեր ա և այլն և այլն:
Գորտուկը չգիտի նաև, որ ես վատն եմ ու իրան "պաշտպանելով" ուզում եմ իրան իմ հանդեպ լավ տրամադրեմ և այլն:
Իսկ մենք բոլորս, կարծես թե չգիտենք, որ ակումբից շատերը հենց սենց մի թեժ քննարկումից հետո հեռացել են, սկի չեմ էլ հիշում արդեն ԱմմԷ կար մի աղջիկ էր գնաց, Լեդի Վարդին 15 տարեկանում աբորտի թեմայով ստորացրինք, կայֆ ստացանք, ասինք որ դեբիլ ա, էլ որ մեկն ասեմ:
Ժողովուրդ, մեր մոտեցումը սխալ ա, մարիդկ ովքեր սխալ բան են գրում ակումբում, մեզ ու մեր խոսքը չեն ճանաչում, մենք էդ մարդկանց հանդեպ մեզ սխալ ենք պահում ժողովուրդ, ես սա չեմ ասում, որ իմ ասածը հաստատվի ու ես դրանից լավ զգամ, ես ընդամենը էդպես եմ կարծում, մեր մոտեցումը սխալ ա մարդիկ, մենք իրավունք չունենք ոչմեկի սենց վերաբերվենք ՀԱՅԵՐ
Էջանիշներ