Սաղ ջհանդամ, ինտերնետով Արմենիա եմ բռնել, որ ֆուտբոլ նայեմ, ու էս պահին գովազդ ա գնում. «վաճառվում է հողամաս Երևանի ամենահեղինակային թաղամասերից մեկում»Կոտորվեք դուք ...
Ներող էլի, որ թեմայից դուրս, բայց ես էլ սրանց չեմ կարում հանդուրժեմ ....
Սաղ ջհանդամ, ինտերնետով Արմենիա եմ բռնել, որ ֆուտբոլ նայեմ, ու էս պահին գովազդ ա գնում. «վաճառվում է հողամաս Երևանի ամենահեղինակային թաղամասերից մեկում»Կոտորվեք դուք ...
Ներող էլի, որ թեմայից դուրս, բայց ես էլ սրանց չեմ կարում հանդուրժեմ ....
Աթեիստ (31.05.2014)
Ժող, ես Գորտնուկին չեմ կարող պաշտպանել որտև իրա տեսակետը անպաշտպանելի ա…
…բայց…
մյուս կողմից մենք իրան ներկայացնում ենք մի հատ տեսակետ որը հիմնովին քանդում ա իրա իմացած-չիմացածը… արժեհամակարգն ու մնացած բաները…
դա դժվար բան ա… շատ…
լավ մարդիկ մի կռիվ արեք մեկա համարյա բոլորտ էլ ուղակի մեծամիտ հիմարներ եք![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Հոգեբանութունը եթե Հայաստանում ինչ-որ տեղ կենդանության նշաններ է տալիս, էդ ԵՊՀ-ն է:
Ու հիմա լիքը ջահել կադրեր կան, ավելի լավանում է վիճակը:
Մանկավարժականի հոգեբանության բաժինի մի տասներկու տարի առաջ կատաստրոֆա էր, ու լրիվ Տրիբունի ասածը՝ ով ոչ մի տեղ չէր անցնում, էնտեղ էր հայտնվում: Մեր կուրս ծանոթով երկու աղջիկ էին տեղափոխվել մանկավարժականից. նրանց որ նայեիր, սկի չէիր էլ հավատա, թե տասնամյա կրթություն ունեն, ուր մնաց, թե բուհից են գալիս:
Բայց որ ասում ես, հիմա փոխվում է, իհարկե կասկածելու տեղիք տալիս է, բայց այնուամենայնիվ հուսադրող է հնչում:
Ավելի լավա երգը լսեք ավելի շատ օգուտ կլինի ձեզանից
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Իհարկե, կոնկրետ հոգեբանության ֆակուլտետի մասին բան չեմ կարող ասել, մանկավարժականի ընդհանուր միտման մասին եմ խոսում: Ու մանկավարժականում միշտ էղել են լավ էրեխեք, էնպիսի էրեխեք, որ ռեպետիտորի փող չեն ունեցել, ավելի բարձր վարձ տալու փող չեն ունեցել, ծանոթ-բարեկամ չեն ունեցել, ստիպված մանկավարժական են գնացել: Իմ ուսանողներից մի էդպիսի մեկը կար, փայլուն ուսանող, ԵՊՀ հոգեբանություն չէր ընդունվել, ընկել էր մանկավարժականի լոգոպեդիա:
Բայց լավ էրեխեքի հարցը մի կողմ, հիմա մանկավարժականում դասախոսների հանդեպ են ահավոր պահանջկոտ դարձել, ստիպում են, որ միջազգային ամսագրերում տպագրվեն, լիքը ուրիշ կարևոր պայմաններ են դնում վրաները: Ու լուրջ կադրային փոփոխություններ են գնում: Իհարկե, արդյունքը հիմա դեռ տեսանելի չի լինի, բայց եթե «վերևները» թույլ տան մանկավարժականն էս տեմպերով գնա, ամենաքիչը մի հինգ տարուց Հայաստանի բոլոր բուհերին ծալած ա ունենալու:
ivy (31.05.2014)
մմ, Հայաստանի բուհերում հոգեբանության դասավանդումը, ոնց ասեմ, շատ վատ վիճակում է գտնվում:
Մի երկու տարի առաջ ԵՊՀ-ում հոգեբանություն պիտի անցնեինք: Դասախոսին շատ էին գովում, ասում էին Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն է, մոտը առավոտից իրիկուն մարդկանց հոսքը չի դադարում, դոկտոր-պրոֆեսոր բլա բլա բլա: Դե ես էլ ինչ ասեմ, ահագին ոգևորվել էի: Հետո եկավ, մի տարիքով մարդ էր, ում դասերից անկեղծ ասած ոչ մի բան մոտս չի տպավորվել: Մենակ էն եմ հիշում, որ ասում էր, թե աղջիկները պիտի ջինս չհագնեն, որովհետև ջինս հագնողները լավ սեքս չեն անում:
Ամենախոխմը քննությունն էր: Ինձ հարցնում է` եթե ամուսինը գնացել է խոպան ու իր կինը փողոցով քայլելիս մեկ էլ մի սիրուն երիտասարդի է տեսնում ու նայում նրան, դա ի՞նչ է, բարոյականությու՞ն, թե՞ անբարոյականություն: Հետո, երբ ասեցի, որ դա բարոյականության հետ ընդանհրապես կապ չունի, որ աչքերը նայելու համար են ու նորմալ է ինչ-որ մեկին նայելը, բառիս բուն իմաստով հարձակվեց վրաս, թե քո նմանների պատճառով է, որ Հայաստանը հիմա էս օրին է, որ փչացրել եք էս երկիրը և այլն և այլն: Սենց բաներ...
“My God - it's full of stars!”
Մինա (01.06.2014)
Մարդագայլուկ, հետո ականջիս թաքուն ասա էդ դասախոսի ազգանունը. ոնց էլ չլինի, իմ դասախոսներից կլինի, հետաքրքիր է որ մեկն է եղել![]()
Էն որ իմանում են հարսանիք ա, բայց չգիտեն որտեղ ա, ուր մտնում տաշի են գոռում:
Գորտուկի նման նորավարտ ու սենտիմենտալ աղջնակներն են մեղավոր էս համատարած կեղտի համար, բա ինչ:
Բոլորով միասին թռնենք դեմքին որ հանկարծ չխանգարի էն երեխու նորմալ ապրելուն:
Հետո Լիոնին գտնենք բերենք բմբուլները քամուն տանք, հետո Հովարսի հավատը քացու տակ գցենք, հետո Ամմէին ձեռ առնենք, Չամիչին ծաղրի առարկա սարքենք՝ րոպեն մեկ հիշենք, Սելավին էլ ոնց որ մի բան էր ասել, Սելավիին էլ կարելի ա մշակել, ու անպայման մի քանի հոգով, իրար հերթ չտալով, մրցելով սրամտության ու հնարամտության մեջ, ով ավելի լավ հումոր կանի, ով ավելի լավ համեմատություն կբերի, ով ավելի սուր կվիրավորի, դու ռասիստ ես, դու հոմոֆոբ ես, դու տգետ ես, դու սենտիմենտալ ես, դու եսիմինչ զահրումար ես: Ու բարձր-բարձր-բարձրներից էս ամեն ինչը:
Ու էս ամեն ինչը միմիայն ակնհայտ անվնաս մարդկանց նկատմամբ, որը հաստատ անձնական հարթություն կամ չի տեղափոխի, կամ չի կարա, կամ չի հասնի:
Իրական վտանգը կա ու մնալու ա էնքան ժամանակ քանի դեռ մենք Գորտուկից ենք մուռներս հանելու, ու մեզ թվալու ա թե շատ մեծ գործ ենք արել:
Էս երևի իզուր էլ գրում եմ: Հազար անգամ խոսացել ենք էս թեմայով էլի նույնն ա էլի: Հեսա ինձ էլ կքրֆեք կանցնի կգնա էլի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ