User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Մեր թերությունները

  1. #16
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավելությունների պահով չափազանցնելու խասյաթ ունեմ, քանի որ նկատել եմ, որ գործատուներին հենց դա է պետք: Օրինակ եթե ես ասեի, որ անգլերեն երբեք չեմ պարապել երեխաների հետ, ինձ էստեղ գործի չէին ընդունի, բայց ընդունեցին, ու ոնց որ թե դժգոհ չեն: Ուրեմն ազնիվ եմ վարվել, կարեւորը արդարացնում եմ իրենց սպասումները: Իսկ ինչ վերաբերում է թերություններին, հիմնականում ասում եմ: Օրինակ Հայաստանում մի անգամ ասացին կգաս մեր հետ միտինգին գոռգռաս, ասեցի չէ, որովհետեւ ես ժուռնալիստ եմ: Հաստատ չհավանացին ասածս, բայց ընդունեցին: Էս վերջերս էստեղ մի թերթի համար հարցրեցին ինչի մասին չես գրի, ասեցի երբեք չեմ գրի այն մարդու մասին լավ հոդված, ով իրականում մեծ վնաս է հասցնում մարդկանց: Չկանչեցին էլ, քանի որ թերթը ոնց հասկացա գովազդային նյութեր է պատրաստում հիմնականում ու դե արդեն ամեն ինչ պարզ է: Հա մեկ էլ տանել չեմ կարողանում, երբ մարդիկ լոդրություն են անում ու իրենց հասանելիք գործը գցում են վրադ, այդ ժամանակ ես իրոք կարող եմ հունից դուրս գալ: Չնայած եթե ընդհանուր ղեկավարը խելացի մարդ է, նման բան երբեք չի լինում: Կարծում եմ Եվրոպաներում ու Ամերիկաներում ավելի հետաքրքիր է էս առումով, այնտեղ մարդու անկեղծությունը ավելի շատ են սիրում ու դա զգացել եմ, երբ մոտիվացիոն նամակներ եմ գրել արտասահման գնալուց առաջ:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա հեչ լավ պատասխան չի։ Չգիտեմ Հայաստանում ոնց, բայց էստեղ վատ տպավորություն կթողնի։
    Ես որ գործատու լինեի, տենց պատասխան տվողին գործի չէի ընդունի, մտածելով, որ եթե մարդն իր թերությունները չի տեսնում, ուրեմն իր արած գործի թերություններն էլ չի տեսնի, ուրեմն ինքը լավ աշխատող չի լինի: Բայց որտև վստահ եմ, որ էդ հարցը հիմնականում ձևական են տալիս, առանց հասկանալու, թե ինչի համար, դեպքերի մեծ մասում կանցնի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ գործատու լինեի, տենց պատասխան տվողին գործի չէի ընդունի, մտածելով, որ եթե մարդն իր թերությունները չի տեսնում, ուրեմն իր արած գործի թերություններն էլ չի տեսնի, ուրեմն ինքը լավ աշխատող չի լինի: Բայց որտև վստահ եմ, որ էդ հարցը հիմնականում ձևական են տալիս, առանց հասկանալու, թե ինչի համար, դեպքերի մեծ մասում կանցնի
    Հըմ, չգիտեմ՝ ձևական են տալիս, թե չէ, բայց իմ աշխատանքային ինտերվյուի ժամանակ հարցի մի քիչ այլ ձևակերպում էին տվել, ու լրիվ հասկանալի էր՝ ինչի համար են էդ հարցը տվել: Մոտավորապես սենց էր. մեզ հետ աշխատելիս քեզ համար ո՞րը կլինի ամենամեծ մարտահրավերը: Ես էլ ասեցի՝ լեզվաբանություն լավ չիմանալը: Ու շատ հասկանալի էր՝ ինչու էին իրանք էդ հարցը տալիս. օտար երկրից մարդ են ընդունում թիմ, ուզում են տեսնել՝ էդ մարդը տեսնու՞մ ա դժվարությունները, թե չէ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (26.05.2014)

  5. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, չգիտեմ՝ ձևական են տալիս, թե չէ, բայց իմ աշխատանքային ինտերվյուի ժամանակ հարցի մի քիչ այլ ձևակերպում էին տվել, ու լրիվ հասկանալի էր՝ ինչի համար են էդ հարցը տվել: Մոտավորապես սենց էր. մեզ հետ աշխատելիս քեզ համար ո՞րը կլինի ամենամեծ մարտահրավերը: Ես էլ ասեցի՝ լեզվաբանություն լավ չիմանալը: Ու շատ հասկանալի էր՝ ինչու էին իրանք էդ հարցը տալիս. օտար երկրից մարդ են ընդունում թիմ, ուզում են տեսնել՝ էդ մարդը տեսնու՞մ ա դժվարությունները, թե չէ:
    Բյուր, էդ ասածդ հարցը շատ ու շատ ավելի ընդունելի, ընկալելի ու հասկանալի ա, քան թերություններ նշելունը: Ավելին, բոլորովին պետք չի, որ նշածդ մարտահրավերները պատճառ դառնան քեզ գործի չընդունելու, որտև իրանք կարող են դրանով իմանալ, թե քո հետ ոնց աշխատեն, պետք եղած դեպքում ինչ թրեյնինգի տանեն և այլն:

    Հիմա գանք թերությունների հարցին: Էդ հարցին տալիս են ամենաբազմազան պատասխաններ.

    Մեկն անկեղծորեն պատմում ա իր լուրջ թերությունները:
    Մյուսը խորամանկորեն պատմում ա իր թեթև թերություններից:
    Երրորդը իր դրական հատկանիշները սկսում ա ներկայացնել որպես թերություն:
    Չորրորդը չի ուզում խոսել իր թերություններից, բայց քանի որ պետք ա թերություն ասի, տեղում իր համար թերություն ա հնարում, ուղղակի էնպիսին, որն իրան չի խանգարի գործի ընդունվել:
    Հինգերորդը հրաժարվում ա հարցին պատասխանել:
    Վեցերորդը սկսում ա բացատրել, որ հիմար հարց ա, որ պարզ ա, բոլորն էլ կռուտիտ են լինում, ոչ մեկն անկեղծ չի պատասխանելու:
    Յոթերորդը ճկունորեն թեման շեղում ա:
    Ութերորդը հումորներ ա անում:
    Եվ այլն:

    Հիմա քանի ռեա՞լ դեպք գիտեք, որ էս հարցի պատասխանի պատճառով մարդուն գործի չեն ընդունել: Ես՝ ոչ մի: Գիտեմ դեպք, երբ մարդուն իր մասնագիտական գիտելիքների թերի լինելու պատճառով չեն ընդունել, բայց ինքն ամեն տեղ հայտարարում է, թե գիտե՜ք, անկեղծ ասեցի ինչ թերություն ունեմ, չընդունեցին:

    Եթե գիտեք ռեալ դեպք, կարծում եմ ավելի հետաքրքիր ա էդ դեպքերը լսել. ի՞նչ պատասխանի դեպքում չեն ընդունել, ոչ թե ինչ պատասխանի դեպքում են ընդունել, որտև մեծ մասին ինչ էլ պատասխանում են, մեկ է ընդունում են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (26.05.2014)

  7. #20
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտն ասած ախմախ հարց ա… ոնց որ գնաս ռեստորան, ասես "մի հատ բերեք ձեր ամենավատ ուտելիքը" … մեր մոտ տենց հարց չեն տալիս… կարաս ասես ինչ սխալներ ես արել, բայց թերությունը դժվար ա…

    հարցը երևի տալիս են հասկանալու համար մարդու ինքնագնահատականի սահմանները… բայց մեկ ա ապուշ հարց ա… մարդը գալիս ա գործի ընդունվելու, այսինքն վաճառքի ա հանում իր լավագույն հատկությունները, ոչ թե թերությունները…

    …կամ էլ եթե ձեր թերություններն ասում եք, ուրեմն հետո ձեզ դրա համար գործից հանելու իրավունք պտի չունենան… այսինքն Այվին կարա սաղ օրը լացելով-խնչելով ման գա…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.05.2014)

  9. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույցների ժամանակ տրվող ամենաախմախ հարցն է: Հետաքրքիր է, ինչ են ուզում դրանով պարզել, միևնույնն է մարդիկ կամ ստելու են, կամ էլ անմեղ թերություններ են ասելու: Հետաքրքիրն էն է, որ Հայաստանում բոլոր հարցազրույցներին պարտադիր էս հարցը տալիս էին, իսկ էստեղ դեռևս ոչ մի հարցազրույցի ժամանակ ինձ նման հարց չեն տվել, բացի headhunter-ի հետ mock ինտերվյուից, ով ինձ շան օրի գցեց: Սա կյանքիս ամենասարսափելի հարցազրույցն էր, եթե իսկական հարցազրույց լիներ, ինձ սրանից հետո ոչ ոք երբեք որևէ տիպի աշխատանքի չէր տա Շատ հանգիստ ու սիրալիր իրար հետ զրուցում էինք, ու քաղաքավարի ժպտալով էնքան կռիսական հարցեր էր տալիս, որ արդեն ֆիզիկապես ինձ վատ էի զգում: Ու հետո մի ժամ մենակ բացատրում էր թե ինչ սխալներ էի արել ինտերվյուի ժամանակ ու ինչպես կարող էի դրանք ուղղել:
    I may be paranoid but no android!

  10. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցազրույցների ժամանակ տրվող ամենաախմախ հարցն է: Հետաքրքիր է, ինչ են ուզում դրանով պարզել, միևնույնն է մարդիկ կամ ստելու են, կամ էլ անմեղ թերություններ են ասելու: Հետաքրքիրն էն է, որ Հայաստանում բոլոր հարցազրույցներին պարտադիր էս հարցը տալիս էին, իսկ էստեղ դեռևս ոչ մի հարցազրույցի ժամանակ ինձ նման հարց չեն տվել, բացի headhunter-ի հետ mock ինտերվյուից, ով ինձ շան օրի գցեց: Սա կյանքիս ամենասարսափելի հարցազրույցն էր, եթե իսկական հարցազրույց լիներ, ինձ սրանից հետո ոչ ոք երբեք որևէ տիպի աշխատանքի չէր տա Շատ հանգիստ ու սիրալիր իրար հետ զրուցում էինք, ու քաղաքավարի ժպտալով էնքան կռիսական հարցեր էր տալիս, որ արդեն ֆիզիկապես ինձ վատ էի զգում: Ու հետո մի ժամ մենակ բացատրում էր թե ինչ սխալներ էի արել ինտերվյուի ժամանակ ու ինչպես կարող էի դրանք ուղղել:
    Ռուֆ, Մեֆ, բայց պիտի որ էդ հարցն արևմուտքներում էլ լավ տարածված լինի, հակառակ դեպքում ինտերվյուների ուղեցույցներում դրա մասին չէր նշվի: Բայց պիտի ասեմ, որ ընդհանրապես էդ ուղեցույցները շատ տապոռ բաներ են: Ու նաև պատահում ա, որ էդ հազարումի թրեյնինգ անցած շուն HR-ները նստած չեն լինում էնտեղ, ինտերվյուն ավելի շատ նորմալ, մարդկային զրույցի նման ա լինում, ու եթե էդ ախմախ գայդլայններով պատասխանես, կասեն՝ էս ձևիստն ով էր:

  11. #23
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, Մեֆ, բայց պիտի որ էդ հարցն արևմուտքներում էլ լավ տարածված լինի, հակառակ դեպքում ինտերվյուների ուղեցույցներում դրա մասին չէր նշվի: Բայց պիտի ասեմ, որ ընդհանրապես էդ ուղեցույցները շատ տապոռ բաներ են: Ու նաև պատահում ա, որ էդ հազարումի թրեյնինգ անցած շուն HR-ները նստած չեն լինում էնտեղ, ինտերվյուն ավելի շատ նորմալ, մարդկային զրույցի նման ա լինում, ու եթե էդ ախմախ գայդլայններով պատասխանես, կասեն՝ էս ձևիստն ով էր:
    միգուցե հարց ա որ կամաց-կամաց վերանում ա… իմաստը չի երևում… միգուցե մեր մասնագիտության մեջ տարածված չի, բայց իմ իմացած մարդկանցից որևէ մեկին նման հարց չեն տվել ոչ էլ մենք ենք տվել…

    մարդը փորթֆոլիոյով գալիս ա ու դու իրան հարցեր ես տալիս, ոնց ա արել ինչ ա արել, ինչ փորձառություններ ունի… շատերը հարցաթերթիկ են լրանցնել տալիս, բայց երբեք թերությունների մասին հարցեր չեմ տեսել…

    այսինքն … how can I help yօu? այլ ոչ թե how can I not help you?…

  12. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ, Մեֆ, անձամբ ինձ էլ երբևէ չեն տվել, բայց իմ աշխատանքներից մենակ մեկն ա տեղը տեղին ինտերվյուով էղել, մնացածների ժամանակ կա՛մ կանչում էին «խոսալու», կա՛մ հարցազրույցի մասը սիրուն շրջանցում էին:
    Ամեն դեպքում, երբ փորփրում ես էդ գայդլայնները, մի քանի հատ տարածված հարց ա նշվում, որ տալիս են ինտերվյուի ժամանակ: Ու էդ հարցերն են.
    1. Ինչու՞ ես կոնկրետ էս տեղի համար դիմել
    2. Ի՞նչ գիտես կազմակերպության մասին
    3. Ի՞նչ արժանիքներ ունես
    4. Ի՞նչ թերություններ ունես
    5. Էս տեղում աշխատելն ի՞նչ կփոխի քո հետագա կարիերայի համար/ի՞նչ ապագա պլաններ ունես

    Էս բոլոր հարցերն ինձ էս կամ էն կերպով տվել են, բացի թերությունների ու արժանիքների հարցերից, որոնք շատ ավելի ուրիշ ձևակերպումներ են ստացել (ի՞նչ մարտահրավերներ ու մեկ էլ՝ ո՞նց կարող ես օգնել թիմին)

  13. #25
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, Մեֆ, անձամբ ինձ էլ երբևէ չեն տվել, բայց իմ աշխատանքներից մենակ մեկն ա տեղը տեղին ինտերվյուով էղել, մնացածների ժամանակ կա՛մ կանչում էին «խոսալու», կա՛մ հարցազրույցի մասը սիրուն շրջանցում էին:
    Ամեն դեպքում, երբ փորփրում ես էդ գայդլայնները, մի քանի հատ տարածված հարց ա նշվում, որ տալիս են ինտերվյուի ժամանակ: Ու էդ հարցերն են.
    1. Ինչու՞ ես կոնկրետ էս տեղի համար դիմել
    2. Ի՞նչ գիտես կազմակերպության մասին
    3. Ի՞նչ արժանիքներ ունես
    4. Ի՞նչ թերություններ ունես
    5. Էս տեղում աշխատելն ի՞նչ կփոխի քո հետագա կարիերայի համար/ի՞նչ ապագա պլաններ ունես

    Էս բոլոր հարցերն ինձ էս կամ էն կերպով տվել են, բացի թերությունների ու արժանիքների հարցերից, որոնք շատ ավելի ուրիշ ձևակերպումներ են ստացել (ի՞նչ մարտահրավերներ ու մեկ էլ՝ ո՞նց կարող ես օգնել թիմին)
    նորմալ հարցեր են,, բացի 4.-ից որն էլ երևի ոչ թե թերություն ա այլ "թույլ կողմեր"… սենք "էս տեսակի դիզայնների վրա ես երբեք չեմ աշխատել, բայց հիմա շատ եմ հետաքրքրված և ուզում եմ ներգրավվել"…

    հիմնականում մինչև գնալդ իրանք պիտի որ կարդացած լինեն քո ռեզյումեն, նամակը ու փորթֆոլիոդ էլ տեսած լինեն, հարցազրույցն ուղղակի դառնում ա մարդուն անձամբ ճանաչելու ու հարցեր տալու համար նենց բաների մասին որոնք ռեզյումում կամ չկա, կամ պարզ չի, կամ էլ հետաքրքրություն ա առաջացրել…

    ես մինչև հիմա տենց եմ արել…

    բացի դրանից… իրանք էլ քեզ են ինտերվյու անում, տեսնելու համար ուզում են աշխատել ձեր մոտ թե չէ…

  14. #26
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչքան հետքրքիր ա՝ թեման ևս մեկ անգամ առիթ տվեց, որ մտորեմ թերություններիս մասին, ու միակ բանը, որ մտքիս էկավ որպես թերություն դա էն էր, որ ես չափից դուրս բծախնդիր եմ:
    Էս ի՞նչ հայկական խասյաթ ա՝ թերությունները դրական լույսի շողի տակ ներկայացնելը: Մեր մենթալիտետից ա գալիս երևի:
    Բայց իրականում ախմախ հարց ա:
    Ես, ըստ ամենայնի, կխուսափեի: Կասեի, որ դրանց մասին նպատակահարմար չեմ համարում խոսել, որովհետև ես ինքս էլ դեռ թերություններիս ծանոթ չեմ... աշխատանքի անցնելուց հետո ՝ հուսով եմ, որ դուք էլ կօգնենք միասին բացահայտել թերություններս
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  15. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    նորմալ հարցեր են,, բացի 4.-ից որն էլ երևի ոչ թե թերություն ա այլ "թույլ կողմեր"… սենք "էս տեսակի դիզայնների վրա ես երբեք չեմ աշխատել, բայց հիմա շատ եմ հետաքրքրված և ուզում եմ ներգրավվել"…

    հիմնականում մինչև գնալդ իրանք պիտի որ կարդացած լինեն քո ռեզյումեն, նամակը ու փորթֆոլիոդ էլ տեսած լինեն, հարցազրույցն ուղղակի դառնում ա մարդուն անձամբ ճանաչելու ու հարցեր տալու համար նենց բաների մասին որոնք ռեզյումում կամ չկա, կամ պարզ չի, կամ էլ հետաքրքրություն ա առաջացրել…

    ես մինչև հիմա տենց եմ արել…

    բացի դրանից… իրանք էլ քեզ են ինտերվյու անում, տեսնելու համար ուզում են աշխատել ձեր մոտ թե չէ…
    Մեֆ, էնքան էլ չէ... էդ հարցը լավ թակարդը գցելու հարց ա: Տենց թակարդային հարցեր էլի կային, հիմա չեմ հիշում: Իմ ինտերվյուից մեկ էլ հիշում եմ, որ լեզվաբանական գիտելիքներս ստուգելու համար ոչ թե կոնկրետ հարց տվեցին լեզվաբանությունից, այլ հարցրին, թե որ տեսությունն ա ամենաշատը դուրս գալիս: Ուղղակի ակադեմիայում (դու էլ ես ակադեմիայում, չէ՞) էնքան էլ թակարդը գցելու մտադրություն չունեն, դրա համար ավելի շատ ուզում են ճանաչել մարդուն, իսկապես իրանց հետաքրքրող հարցեր են տալիս: Իսկ նենց մեծ կազմակերպություններում իրանք հատուկ պատրաստված մարդ ունեն, որը չարչարում ա ուղղակի գործի դիմողին: Ես տենց տնտեսագետ ընկերներ ունեմ, որ զանազան հարցազրույցներից հետո միշտ հալումաշ էղած էին դուրս գալիս գործատուի մոտից:

  16. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էնքան էլ չէ... էդ հարցը լավ թակարդը գցելու հարց ա: Տենց թակարդային հարցեր էլի կային, հիմա չեմ հիշում: Իմ ինտերվյուից մեկ էլ հիշում եմ, որ լեզվաբանական գիտելիքներս ստուգելու համար ոչ թե կոնկրետ հարց տվեցին լեզվաբանությունից, այլ հարցրին, թե որ տեսությունն ա ամենաշատը դուրս գալիս: Ուղղակի ակադեմիայում (դու էլ ես ակադեմիայում, չէ՞) էնքան էլ թակարդը գցելու մտադրություն չունեն, դրա համար ավելի շատ ուզում են ճանաչել մարդուն, իսկապես իրանց հետաքրքրող հարցեր են տալիս: Իսկ նենց մեծ կազմակերպություններում իրանք հատուկ պատրաստված մարդ ունեն, որը չարչարում ա ուղղակի գործի դիմողին: Ես տենց տնտեսագետ ընկերներ ունեմ, որ զանազան հարցազրույցներից հետո միշտ հալումաշ էղած էին դուրս գալիս գործատուի մոտից:
    Ամեն ինչ էլ կարա լինի Բյուր ջան, ուղղակի հարցերը տալիս են ճանաչելու համար, իսկ եթե քեզ թակարդը գցելու համար են տալիս, գուցե չարժե էդտեղ աշխատել… բայց համոզված եմ որ ճանաչելու համար են հարցնում… շատ հարցեր երբեմն չեն ուզում ուղիղ տալ, վիրավորած չլինելու համար…

    այո, մեծ ընկրությունները կամ ուզում են դու պատրաստի սիստեմի համար լինես, կամ էլ ուզում են քեզ հարմարեցնել սիստեմին…

  17. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ինձ համար էդ հարցը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Դժվար թե իրենք պատրաստի սխեմա ունեն + ու - կետերով ու ուզում են դու քո ուժեղ ու թույլ կողմերով դրան համապատասխանես։
    Էս հարցն ավելի շատ հոգեբանական է։ Թե տենց «կռիս» հարցին ինչ պատասխան կտաս, ոնց տակից դուրս կգաս, ինչքանով անկեղծ կլինես, ինչքանով կփորձեց ֆռռացնել։
    Ու էդ հարցը սովորաբար հարցազրույցի վերջերում են տալիս, երբ արդեն քո մասին ահագին տեղեկություն ունեն, քեզ մի քիչ արդեն ճանաչում են ու կարող են քո ռեակցիան գնահատել։

  18. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ էլ կարա լինի Բյուր ջան, ուղղակի հարցերը տալիս են ճանաչելու համար, իսկ եթե քեզ թակարդը գցելու համար են տալիս, գուցե չարժե էդտեղ աշխատել… բայց համոզված եմ որ ճանաչելու համար են հարցնում… շատ հարցեր երբեմն չեն ուզում ուղիղ տալ, վիրավորած չլինելու համար…

    այո, մեծ ընկրությունները կամ ուզում են դու պատրաստի սիստեմի համար լինես, կամ էլ ուզում են քեզ հարմարեցնել սիստեմին…
    Մեֆ, դե շատ ժամանակ սթրեսի մեջ են գցում, որ տեսնեն՝ ոնց ես դիմակայում: Ի դեպ, կռիսական հարցերի շարանից ա նաև overtime-ի մասին հարցնելը:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ինձ համար էդ հարցը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Դժվար թե իրենք պատրաստի սխեմա ունեն + ու - կետերով ու ուզում են դու քո ուժեղ ու թույլ կողմերով դրան համապատասխանես։
    Էս հարցն ավելի շատ հոգեբանական է։ Թե տենց «կռիս» հարցին ինչ պատասխան կտաս, ոնց տակից դուրս կգաս, ինչքանով անկեղծ կլինես, ինչքանով կփորձեց ֆռռացնել։
    Ու էդ հարցը սովորաբար հարցազրույցի վերջերում են տալիս, երբ արդեն քո մասին ահագին տեղեկություն ունեն, քեզ մի քիչ արդեն ճանաչում են ու կարող են քո ռեակցիան գնահատել։
    Ահա, համաձայն եմ:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 50
    Վերջինը: 09.05.2008, 21:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •