Հա՜, գործ չունես խմելու հետ Ես էլ մի բան գիտեմ, որ ցանկացած բան կարելի է հանգեցնել թվացյալ ճշմարտությանը՝
լրիվ էն պահն ա, որ բաժակ նայողը ասում ա Ա տառ եմ տեսնում բաժակի մեջ, ո՞վ ունես Ա տառով սկսվող...

Հիմա ես կարող եմ հետազոտություն, սոց.հարցում, տարիների քրտնաջան աշխատանք ծախսել ու հանգել մի հիասքանչ եզրակացության. մարդը կյանքում սիրահարվում է 17 անգամ: Ու ցանկացած մարդ, ով հակված լինի ընդունելու, որ ես ճիշտ եմ ասում, հաստատ կհիշի 17 դեպք որ սիրահարվել է, եթե 17ից քիչ հիշի, կմիացնի դրանց նաև կիսասիրահարված դեպքերը, որ 17 դառնա, եթե ավել ստացվի, համեմատաբար թույլ զգացմունքի դեպքերը կհանի ու կստացվի արդյունքում 17: Ու տենց իմ համբավը կհասնի մինչև Մոզամբիկ, ես կդառնա սիրահարվալոգիայի հիմնադիրը, կապրեմ չաղ ու բախտավոր կյանքով ու մի օր կհայտնվի մեկը, ով կպնդի որ 2 անգամ է սիրահարվել, կամ չի սիրահարվել, իրան կքարկոծեն, կծեծեն... Էս ա կյանքը, մարդկանց մեծամասնությունը սիրում ա, որ իրան խաբեն: Իրանք չեն ուզում մտածեն. ախր էդ մարդը տարիներով մտածել է, որ էդ հարցի պատասխանը յուրաքանչյուր ոք հստակ իմանա, ոչ թե մտածի, վերլուծի... հո իզուր չի՞ արել էդ հետազոտությունը, սոց.հարցումը...