John-ի խոսքերից
Չի համոզում Հայկ ջան: Գոնե տենց թվեր չնշեր: Եթե նշվում ա ամողջ կյանքի ընթացքում երկու կան երեք անգամ, էդ արդեն աբսուրդա, հասկանո՞ւմ ես: Մենակ չասես, որ մարդկանց մեռնելուց անմիջապես առաջ է քննել... Ասածն էն է, որ եթե հարցվածների ճնշող մեծամասնության կյանքի ընթացքում երկու կամ երեք դեպք եղել է, ու էդ մարդիկ հլը շարունակում են ապրել, կարող է 4րդ, հինգերորդ, n-րդ դեպք էլ լինել, ո՞նց կարելի է հստակ թիվ նշել. երկու կամ երեք... Թե՞ միջինացված թիվ ա էդ, ասենք 10.000 հոգուց 9.000ն ասել ա, որ չի եղել իրա կյանքում տենց դեպք, 1000ն ասել ա, որ 25 դեպք ա եղել իր կյանքում, էս ուստեն էլ հաշվարկել է, 25*1000/10000=2.5, չէ, համոզիչ չի լինի ասեմ, որ ամեն մարդու կյանքում 2.5 դեպք է լինում, բեր ասեմ երկու կամ երեք:
Ես չեմ զարմանում, որ նման հետազոտություն է արել ու նման արդյունքներ հրապարակել, ես զարմանում եմ, որ մտածող մարդը կարող է լուրջ վերաբերվել էդ թվերին ու էդ պնդմանն ընդհանրապես:
Գալ ջան, էս վերջերս համարյա ցանկացած գրառումս խմբագրման կարիք է ունենում, անուշադրության սխալների ու վրիպակների պատճառով, էդ իմ անջատվածությունից է գալիս, ինչպես նաև նախադասությունները փոքրատառով սկսելը, ինչը առաջներում չի հանդիպել ինձ մոտ, բայց ասելուցդ հետո նայեցի, որ, կարելի է ասել օրինաչափություն է դարձել մոտս վերջին ժամանակներում: Կաշխատեմ ուղղել, շնորհակալ եմ գլխի գցելու համար
Էջանիշներ